12 Մաթեմատիկական հավելված
ավագ դպրոցի սովորողների համար
Հանրահաշվից
որոշ բանե՞ր ես մոռացել։ Algebra Touch-ը կթարմացնի ձեր գիտելիքները՝ հիմնվելով սենսորային
տեխնիկայի վրա։
2. 3D Geometry
3D
Geometry-ն հավելված է երկրաչափական պատկերներ դիտարկելու և շահարկելու համար։
3. Math Studio
Ներբեռնեք
Math Studio-ի անվճար առցանց տարբերակը՝ ապագայի հաշվիչ, հարյուրավոր մաթեմատիկական
հատկություններով, որոնք իրենց մեջ ներառում են պարզ մաթեմատիկան, նախնական հանրահաշիվը,
հանրահաշիվը, եռանկյունաչափությունը, նախնական թվաբանությունը, թվաբանությունը, գծային
մաթեմատիկան և վիճակագրությունը։
4. Math Ref
Math
Ref-ը մրցանակ շահած ուսումնական հավելված է։ Կարող եք գտնել 1400-ից ավելի բանաձևեր, պատկերներ
և օրինակներ, որոնք կոգնեն ձեզ մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, և այլն։ Միավորի փոխարկիչը,
քառակուսային որոշիչը և այլ նմանատիպ գործիքները թույլ են տալիս արագ կատարել անհրաժեշտ
հաշվարկները:
5. Calcbot
Calcbot-ը խելացի հաշվիչ և միավորի փոխարկիչ է, որն իր մեջ ներառում
է հաշվարկների հեշտ կարդացվող պատմություն, արտահայտության դիտում, և շատ ավելին:
6. Wolfram
Calculus Course Assistant
Հաշվա՞րկ է պետք: Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է Wolfram Calculus
Course Assistant-ը: Այս հաշվարկներ անելու համար նախատեսված հավելվածը, որը համաշխարհային
առաջատար մաթեմատիկական ծրագրերից է, կօգնի ձեզ տնային աշխատանքների ժամանակ առաջացած
խնդիրները լուծելու, թեստեր գրելու և հաշվարկների հասկացությունները սովորելու համար:
7. iCross
ICrosss-ը յուրահատուկ ուսումնական հավելված է, որը կօգնի սովորել
երկրաչափությունն ավելի հեշտ և զվարճալի ձևով։
8. Isosceles
Isosceles-ը հիանալի երկրաչափական պատկերներ նկարելու գործիք է և՛
սովորողների, և՛ ուսուցիչների, և՛ պրոֆեսիոնալների համար։
9. Geometry Pad
Geometry Pad-ի հետ դուք կարող եք ստեղծել երկրաչափական պատկերներ,
փոփոխել դրանց հատկությունները, և հաշվել չափանիշները: Պատկերները տեղադրված են ուղղանկյունաձև
կոորդինատային համակարգով, պտտվող և մեծացվող աշխատասեղանի վրա:
10. Math.
Բեռնեք, կամ փնտրեք ձեր ուսուցչի ամբողջական գրադարանը, որն իր մեջ
ներառում է 50-ից ավելի դասընթացներ տարրական, միջին և ավագ դպրոցների մաթեմատիկայի
համար, ինչպես նաև քոլեջի մաթեմատիկա, և ստանդարտացված թեստի նախապատրաստական օրինակներ:
11. MathBoard
MathBoard-ը բարձր կարգավորված մաթեմատիկական հավելված է բոլոր տարիքի
դպրոցականների համար: Սկսած մանկապարտեզում գումարման և հանման խնդիրներից մինչև տարրական
դպրոց, որտեղ բազմապատկում և բաժանում սովորելը կարող է իսկական մարտահրավեր լինել:
MathBoard-ը թույլ կտա կարգավորել հավելվածը և համապատասխանեցնել այն երեխայի/ուսանողի
ունակություններին:
12. DragonBox
Algebra
DragonBox Algebra 5+-ը հիասքանչ է ձեր երեխաների համար՝ սկսելու
սովորել մաթեմատիկա և հանրահաշիվ: 5 տարեկան երեխաները կարող են հեշտությամբ սկսել
հասկանալ գծային հավասարումների լուծման հիմնական գործընթացներն՝ առանց հասկանալու,
որ նրանք սովորում են: Խաղը ինտուիտիվ է, զարգացնող և զվարճալի: Այն թույլ է տալիս
յուրաքանչյուրին սովորել պարզ հանրահաշիվն իր ինքնուրույն տեմպով:
Անգլերենից թարգմանությունը՝ Լիանա Վահանյանի:
Աղբյուր՝ www.educatorstechnology.com