Pages

30 November 2018

Ուսումնական նոյեմբեր


Բառագիտություն
Բառը ինքնուրույն գործածություն և իմաստ ունեցող հնչյուն է կամ հնչյունախումբ: Բառի արտահայտած իմաստը կոչվում է բառիմաստ:
Բառը կարող է ենթարկվել բառակազմական և ձևաբանական փոփոխության: Բառակազմական բաղադրիչներ են արմատները և ածանցները, որոնց օգնությամբ կազմվում են նոր բառեր:
Անգիր                           պատմագիր
Գրություն                     սեպագիր
Գրական                       գրականություն
Գրադարան                  գրաբար
Անձնագիր                   
Արմատները և ածանցները փոխում են բառի իմաստը:
Ածանցները լինում են՝
1.     Նախածանցներ
Անգույն, դժբախտ, ապուշ, մակերես, ենթախումբ, նախամարդ, չկամ, տգետ

2.     վերջածանցներ
Դռնակ, փոքրիկ, լեզվաբան, բարձրագույն, էժանագին, սիրելի, մրցանակ,
Ածանցները բառին կարող են միանալ ա մասնիկով, որը կոչվում է հոդակապ:
Արմատ + ա + արմատ
Օդ + ա + նավ
Խմբ + ա + գիր
Ա հոդակապը կարող է թաքնված լինել: (ի + ա = ե)
Տարի + ա + վերջ = տարեվերջ
Հոգի + ա + վիճակ = հոգեվիճակ
Հոգեվարք
Դափնեվարդ
Ոսկեվառ
Ոսկեվարս
Կարեվեր


Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք, հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս, մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
- Զարհուրելի բան է աշխարհը, - ասաց ընկերներիցս մեկը, - քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ չես կարող լինել։


Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»

(վերլուծություն)
Երբեմն մարդիկ անվերջ գնում են իրենց երջանկության հետևից, չիմանալով, որ այն հենց իրենց կողքին է: Այդպես էլ կատարվեց պատմվածքում: Ընտանիքը ցանկանում էր հասնել դղյակին, որտեղ, կարծում էին, որ կլինեն ավելի երջանիկ: Մի քանի տարի նրանք ապարդյուն քայլեցին, չհասկանալով, որ դղյակը անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար: Ժամանակն առաջ է ընթանում, դեպի նպատակը գնալը և չհանձնվելն, իհարկե, կարևոր է, սակայն չի կարելի չնկատել, թե ինչ է կատարվում քո շուրջն այդ պահին: Երջանկությունը քեզ սիրող, միշտ աջակցող և ամեն հարցում օգնող մարդկանցով շրջապատված լինելն է: Կարևոր չէ, որտեղ դու կապրես, ինչ կլինի քո հագին, ինչպիսի տեսք կունենաս, կարևոր է ունենալ քո կողքին այնպիսի մարդ, ով քեզ երբեք չի լքի: Ապագայի մասին չափից շատ մտածելու փոխարեն, պետք է ապրել ներկայով:

Պատմվածքում տղամարդը համառորեն գնում էր դեպի իր նպատակը՝ դղյակը: Նա այնքան էր կենտրոնացել այդ մտքի վրա, որ չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Վերջապես, երբ գտավ դղյակը և ներս մտավ, նրա կինն ու աղջիկն այլևս նրա հետ չէին, սակայն, եթե չձգտեր գտնել դղյակը և ապրեր ներկայով, միգուցե շատ ավելի երջանիկ պահեր կապրեր իր ընտանիքի հետ: Դեպի նպատակը գնալու ճանապարհին կորուստներ են լինում, սակայն ընտանիքը շատ թանկ արժեք է, և ոչ մի երազանք չի կարող արդարացնել այդ արժեքի կորուստը:


Կետադրություն
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝ հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալի վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ, երկարած սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որմաքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին մեկ ինը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ՝ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։


Մուշեղ Գալշոյան «Ծեր Մամփրեն»
(վերլուծություն)

Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը՝ թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։ Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։
Մուշեղ Գալշոյան «Դավոն»
«Դավոն» ստեղծագործությունը հենց Դավոյի մասին է, սասունցի փախստական մի քաջի, Զորավար Անդրանիկի լավագույն զինվորներից մեկի մասին: Ու այս համառ սասունցին Զորավար Անդրանիկին հակառակվել է ու մահվան դատապարտվել: Չնայած դրան՝ մնացել է նույն իր սկզբունքներին հավատարիմ սասունցին, ով մահվան ժամանակ շարունակում էր վեճը կյանքի ու մարդկանց հետ: Նա հիշում է իր ընկերներին: Մահվան եզրին է Դավոն, շրջապատել են նրան իր ընկերները, որոնց թվում էր նաև իր մարտընկեր Համզե Պչուկը: Միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Անդրանիկը, Պչուկը ու Դավոն միասին կռվել են Ցիցքարում ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է: Ամեն ինչը միտքն է գալիս: Հիշում է առաջին սիրուն կնոջը, երեխաներին, հորը, Անդրանիկ փաշայի հրամանները, Ցից քարի կռիվը։ Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակների, ինքը չի զարկվելու: Պչուկը հասկանում է ընկերոջ ցավը, ամուր սեղմում է ձեռքը: Դավոն էլ է սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Ձեռք սեղմումը թուլանում է, քանզի Դավոն հեռանում է…. Ա՜խ,երանի բոլորն էլ Դավոյի զինվորի կամքից ու համառությունից ունենային…

Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:


·        Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել... Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում: Պատմվածքի կենտրոնական դրվագը Զորոյի մենախոսությունն է այն մասին, որ նա ոչ ձմեռ է ուզում և ոչ էլ ամառ: Նա ուզում է միայն գարուն, կյանք, սեր: Նա մեղադրում է ողջ աշխարհին, բոլորին, իր տղաներին ու հարսներին:
Հանդիպելով Ալեին, նա հասկանում է, որ հիմա պիտի հետ բերի այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ապրել է ամբողջ կյանքը, առանձնանում է մի հին տանը: Գնում է իր սիրո ետևից: Զորոն որոշում է փախցնել Ալեին, չնայած որ վերջինս տուն-տեղ և ընտանիք ունի:
«Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: - Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ: - Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…»

·        Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Կարծում եմ այն վերագրված է «Կանչը», քանի որ պատմվածքի քնարական հերոսը անհնդատ կանչում է իր սիրուն, կանչում է իր սիրած էակի անունը։

·        Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
***
Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ  աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:

29 November 2018

Գործնական աշխատանք (ուղղագրություն)


Գործնական աշխատանք
(ուղղագրություն)

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ  երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)


2. ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

22 November 2018

Մուշեղ Գալշոյան (մեդիափաթեթ)


Մուշեղ Գալշոյան «Դավոն»

«Դավոն» ստեղծագործությունը հենց Դավոյի մասին է, սասունցի փախստական մի քաջի, Զորավար Անդրանիկի լավագույն զինվորներից մեկի մասին: Ու այս համառ սասունցին Զորավար Անդրանիկին հակառակվել է ու մահվան դատապարտվել: Չնայած դրան՝ մնացել է նույն իր սկզբունքներին հավատարիմ սասունցին, ով մահվան ժամանակ շարունակում էր վեճը կյանքի ու մարդկանց հետ: Նա հիշում է իր ընկերներին: Մահվան եզրին է Դավոն, շրջապատել են նրան իր ընկերները, որոնց թվում էր նաև իր մարտընկեր Համզե Պչուկը: Միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Անդրանիկը, Պչուկը ու Դավոն միասին կռվել են Ցիցքարում ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է: Ամեն ինչը միտքն է գալիս: Հիշում է առաջին սիրուն կնոջը, երեխաներին, հորը, Անդրանիկ փաշայի հրամանները, Ցից քարի կռիվը։ Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակների, ինքը չի զարկվելու: Պչուկը հասկանում է ընկերոջ ցավը, ամուր սեղմում է ձեռքը: Դավոն էլ է սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Ձեռք սեղմումը թուլանում է, քանզի Դավոն հեռանում է…. Ա՜խ,երանի բոլորն էլ Դավոյի զինվորի կամքից ու համառությունից ունենային…

Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:


·        Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել... Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում: Պատմվածքի կենտրոնական դրվագը Զորոյի մենախոսությունն է այն մասին, որ նա ոչ ձմեռ է ուզում և ոչ էլ ամառ: Նա ուզում է միայն գարուն, կյանք, սեր: Նա մեղադրում է ողջ աշխարհին, բոլորին, իր տղաներին ու հարսներին:
Հանդիպելով Ալեին, նա հասկանում է, որ հիմա պիտի հետ բերի այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ապրել է ամբողջ կյանքը, առանձնանում է մի հին տանը: Գնում է իր սիրո ետևից: Զորոն որոշում է փախցնել Ալեին, չնայած որ վերջինս տուն-տեղ և ընտանիք ունի:
«Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: - Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ: - Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…»

·        Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Կարծում եմ այն վերագրված է «Կանչը», քանի որ պատմվածքի քնարական հերոսը անհնդատ կանչում է իր սիրուն, կանչում է իր սիրած էակի անունը։

·        Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
***
Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ  աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:



Մուշեղ Գալշոյան «Ծեր Մամփրեն»
(վերլուծություն)
Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը՝ թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։ Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։

14 November 2018

Let's Speak English! - Mkhitar Sebastatsi


Let's Speak English!
"Mkhitar Sebastatsi" educational complex

On November 9th a small group of high school students went to the eastern school to participate in a collaborative project "We learn by Teaching".Kids were happy to see us and so we were. Some of them were well prepared for this lesson. Our lesson was about our school «Mkhitar Sebastatsi» Educomplex. We started with some questions.
We asked them about their favorite subjects, places in school, teachers, and so on. We were impressed by some kids, who were really good at English. Then we watched a short video with them and told them a little bit about Mkhitar Sebastatsi. For the rest of the lesson, they were asking us some questions and also telling us some stories. So we had a very successful and interesting lesson, and I hope we’ll repeat it again.

05 November 2018

Educational trip to Artsakh


Educational trip to Artsakh

The trip we had planned a month ago started on October 27th. It was a very interesting adventure and experience for us, and I'm going to tell about it in detail.

Day 1: Our first stop was at the Hayravank  Monastery located on the shores of Lake Sevan. We were impressed by the stunning view of that place. We walked around, had breakfast and continued our trip. Next, we stopped in the Dadivanq Monastery, and after that - the village Vanq, and went to their school. We walked around the school, made new friends, and invited them to our school. Then we went to the monastery of Gandzasar. It was very big and beautiful, and the view was unforgettable. Our next stop was the statue of a big lion carved in the mountain. We took some photos and went to the village Her-Her where the house of Gevorg’s grandparents is. We had supper, played some games, and fell asleep.

Day 2: After breakfast, we decided to go for a walk in the village. We went to the school, met kids who study there. They welcomed us, showed us their school and school gym. We played volleyball and basketball with them and then decided to see 2 very old trees. We invited them to our school and said goodbye. Then we talked with some people who live in Her-Her and walked home. We didn’t go anywhere else that day. We made one of the famous Armenian dishes Harisa and had supper. Also, we went to the Amaras monastery, but for the rest of the day, we were just talking, playing some games, relaxing and having fun.

Day 3: The third day, was full of many interesting places. I think we had the most fun that day. First, we went to one of the oldest trees in the world – Tnjri, and then to a place called Jdrduz, Hunoti Gorge which is one of the most beautiful places I’ve ever seen. Our next stop was Shushi. We went to one of the Shushi schools, told about our school, danced Armenian folk dances. They also were invited to our school. Next, we went to Ghazanchetsots church, which is one of the largest Armenian churches. The church was really beautiful. Then we went to Stepanakert, which is the capital city of Artsakh. We didn’t walk in the city, because we didn’t have much time, but I’d like to visit it one more time because it was gorgeous. We just stopped to buy some food there, and also to see the famous statue of Grandmother and Grandfather. Our last stop was the Umbrella waterfall in the canyon Honut. Honestly, I was greatly impressed by that wonderful place, cause I don't find churches and monasteries as interesting as our nature. For me, the Umbrella waterfall and the Honut canyon were the most interesting, gorgeous and unforgettable places of our trip.