Pages

24 February 2016

Թումանյանի քառյակների վերլուծություն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՌՅԱԿՆԵՐԻ
 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1.«Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ»:
Քանի որ կյանքը կարճ է, պետք է ապրել ոչ թե ապագայի մասին երազանքներով ու պատրանքներով, այլ կառուցել ներկան և արժևորել:

2.«Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի»:
Մարդն ազատ է, ունի սեր, բազում բարիքներ, սակայն տանջում է, տանջվում է, իրեն երջանիկ չի զգում և ավելին՝ դժբախտ է նա կրկին. սա նշանակում է, որ պետք չէ ապրել ուրիշի կյանքով, այլ պետք է վայելել, գնահատել կյանքը և աշխարհի բարիքները:

3.«Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ»:
 Երազանքների գիրկն ընկնելով՝ մարդու կյանքն անցնում է, նա հեռանում է իրականությունից և երբեմնկորցնում է իր երազանքներն իրականացնելու հնարավորությունը:

4.«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ»:

Արտաքինը, ձևը երբեք չեն կարող լինել առաջնային: Ոչ միշտ է գեղեցիկ մարմնում՝ գեղեցիկ, իսկ տգեղ մարմնում՝ տգեղ հոգի: Հոգին է կարևոր: Արտաքինը փոփոխական է, իսկ հոգին մնայուն, սակայն, ըստ իս, դրանք պետք է լինեն ներդաշնակ:

No comments:

Post a Comment