ՉԱՐԵՆՑԻ «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ
ԿՐԱԿՆԵՐ»
ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են:»
Այս տողերում
Չարենցն իրեն ջահել է զգում: Նա կարծում է, որ իրեն նորից հմայել են, այսինքն նա սիրահարվել
է:
«Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...»
Այստեղ
Չարենցն ուզում է նկարագրել իր սիրած աղջկան, սակայն նա չի կարողանում անել դա, քանի
որ խոսքեր չի գտնում նրա գեղեցկությունը, հմայքը նկարագրելու համար:
«Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:»
Այս տողերով
Չարենցն արտահայտում է իր կարոտը: Նա անցյալում տեսնում է սիրած աղջկա պատկերը, ով
ցավոք սրտի շատ հեռու է իրենից, և շարունակում է հեռվանալ:
«Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...»
Այստեղ
Չարենցն ասում է, որ կյանքը, ժամանակը մրրիկի նման արագ է թռչում: Նա արդեն հեռու է
երկրից սակայն իր «երգերն է ասում» իր հայրենիքի համար:
«Թռչի հեռուն` հրկե՛զ. -
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...»
Այս տողերում
Չարենցն ուզում է, որ նրա երգերը բոլորը լսեն, զգան նրա հոգու և երգի խենթությունը:
No comments:
Post a Comment