ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Թե ինչպես
կապիկները որոշեցին ճանապարհորդել» պատմվածքում
կապիկները որոշեցին ճանապարհորդել: Սկզբում նրանց շատ հետաքրքիր թվաց աշխարհը, սակայն
հետո նրանք սկսեցին ձանձրանալ, քանի որ նրանք միայն պտտվում էին իրենց վանդակի մեջ:
Այս պատմվածքով Ջաննի Ռոդարին ուզում է ասել, որ պետք չէ քո շուրջը պատեր կառուցել:
«Մի վանդակի մեջ պտտվելով» ամեն ինչ ձանձրալի կթվա: Պետք է աստիճանաբար «մեծացնել վանդակը»,
նոր բաներ տեսնել, սովորել: Կյանքը կարճ է, և «վանդակի մեջ պտտվելով» ոչնչի չես հասնի:
«Երիտասարդ
խեցգետինը» պատմվածքում խեցգետինը ձանձրացավ
անընդհատ հետ-հետ քայլելուց և որոշեց քայլել առաջ: Այստեղ Ռոդարին ասում է, որ կյանքում
պետք է նպատակ դնել և անել ամեն ինչ դրան հասնելու համար: Եթե դա ինչ-որ մեկին չի հաջողվել,
չի նշանակում, որ չի հաջողվի նաև քեզ: Չի կարելի հանձնվել, այլ պետք է անընդհատ ընթանալ
առաջ: Չէ՞ որ եթե մի բան շատ ուզենաս, անպայման դրան կհասնես:
«Շների
երկիրը» պամվածքում երկիրը լի էր շներով,
որոնց հաչոցից մարդիկ խլացել էին, այնուհետև սկսել էին նրանց նման հաչալ: Ջաննի Ռոդարին
ասում է, որ «ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է»:
Երբեմն պետք է կասկածել արարքի վրա, տեսնելու համար, այն ճի՞շտ է, թե՞ սխալ, քանի որ
ինքնաքննադատության բացակայությունը բերում է մի իրավիճակի, երբ սկսած անհատից մինչև
հասարակություն դադարում ենք տեսնել այն, ինչ կա, անարդարությունը վերածվում է արդարության,
ոչ ճիշտ արարքները դիտվում են օրինաչափ և ճիշտ, բայց իրականությունն այլ է:
No comments:
Post a Comment