ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: ԳԵՏԵՐԸ
1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ գետերը.
Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբետ, Ասղտև:
1. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:
ՀՀ գետերի մեծամասնությունը նավարկելի չէ: Դրա պատճառը նրանց խորությունն է: Գետերի մեծ մասի խորությունը բավականին մեծ չէ նավարկելու համար:
2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը
Ջրագրական ցանցի խտությունը կախված է տարածքի կլիմայական պայմաններից, տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։ Այն պայմանավորում է`տվյալ տարածքի ջրային ռեսուրսների քանակը և ջրային հաշվեկշիռը։ Ջրային ռեսուրսների մաս են կազմում ստորերկրյա ջրերը։ ՀՀ տարածքում ջուրն անհավասար է տեղաբաշխված։ ՀՀ ջրային հաշվեկշիռում մուտքի տարեկան քանակը 18.5 մլրդ մ3 է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ ՀՀ գետերը պատկանում են Կուրի և արաքսի ավազաններին։ Սնումից կախված գետերն ունեն հոսքի անկայուն ռեժիմ: Մեծ թեքությունների պատճառով գետերը կատարում են հսկայական էրոզիոն աշխատանք։ ՀՀ գետերը հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով։
No comments:
Post a Comment