Pages

12 September 2017

Ճամփորդություն դեպի Կալավան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿԱԼԱՎԱՆ



Սեպտեմբերի 9-ին մենք ավագ դպրոցի սովորողների մի խմբով ուղևորվեցինք Կալավան: Ճանապարհը շատ հետաքրքիր էր: Առաջին կանգառը Սևանա լիճն էր: Նախաճաշեցինք, շրջեցինք ափով և շարունակեցինք ճանապարհը: Կալավանի ճանապարհը շատ բարդ էր, մենք մի պահ կանգ առանք, որովհետև չէինք կարողանում բարձրանալ այդ թեք ճանապարհով: Հենց այդտեղ կար ընդամենը մեկ տուն, որտեղ ապրում էր Երջանիկ անունով տատիկը, ով մեզ հաճույքով հյուրընկալեց: Սովորողներից մի քանիսը գնացին լոբի հավաքելու, տատիկը նաև հյուրասիրեց մեզ իր այգու խնձորներով: Այնուհետև, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, մեզ օգնության հասան Կալավան գյուղի բնակիչները, սովորողները և մեզ ուղեկցեցին գյուղ: Այցելեցինք այնտեղի դպրոցը, որտեղ սովորում էր ընդամենը քսանչորս աշակերտ: Այնուհետև գնացինք փոքրիկ քայլարշավի, ծանոթացանք Կալավանի հիասքանչ բնությանը, նստեցինք խարույկի մոտ, և Time Land-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը սկսեց պատմել իր և գյուղի մյուս բնակիչների մասին: Շատ բան իմացանք այնտեղ անցկացվող «Մամոնտ» խաղի, գյուղի անցյալի, ապագայի և հետագա պլանների մասին: Ճամփորդությունն անցավ շատ ուրախ, հետաքրքիր և բովանդակալից: Հուսանք այս ուսումնական տարվա ընթացքում նմանատիպ ուղևորությունները շատ կլինեն:

Լիանա Վահանյան, Դոնա Թովմասյան:













No comments:

Post a Comment