Pages

12 April 2018

Ուսումնական ապրիլ

ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ
Ապրիլի 3-7



Ապրիլի 9-14
Գործնական քերականություն
1. Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետեվ այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:


2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր նավահանգստում անտարբեր կանգնած նավաստիներին:
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տղան հասավ իր երազանքին:
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք այն մարդկանցից, ում հանդիպեցինք կեսօրին:
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

Դեռ կլսեք նրանց մասին, ում այսօր նախատում էիք:

No comments:

Post a Comment