Pages

09 September 2018

Լյուդովիկոս IV

Լյուդովիկոս IV

Լյուդովիկոս XIV-ը Ֆրանսիայի և Նավառայի թագավորն է եղել 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով Ֆրոնդան՝ կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լյուդովիկոսի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։ Դրա հետ մեկտեղ, նրա կողմից վարվող պատերազմները և դրանց համար պահանջվող գումարների հայթայթման նպատակով բարձր հարկերը հյուծել են երկիրը, իսկ բողոքականության ազատ դավանելու իրավունք շնորհող 1598 թ.Նանտի հրովարտակի չեղյալ հայտարարումը հանգեցրեց Ֆրանսիայից հուգենոտների զանգվածային արտագաղթի։

Լյուդովիկոս IV-ի մեկ օրը
Արքային արթնացնում էին առավոտյան 8:30-ին: Բազում մարդկանց ներկայությամբ արթնացման արարողությունից հետո նա գնում էր մասնակցելու իր Խորհրդի ստորաբաժանումներից որևէ մեկի նիստին: Այդ նիստերի ընթացքում պետական ծառայողները պարտավոր էին քննարկվող հարցի մասին իրենց կարծիքն ասել, ապա արքան, հաշվի առնելով մեծամասնության տեսակետը, որոշում էր կայացնում: Սա ամենօրյա արարողակարգ էր և տևում էր մինչև առավոտյան 12:30-ը, ինչից հետո արքան եկեղեցի էր գնում ու ողջ արքայական տան հետ միասին մասնակցում պատարագին:
Դրանից հետո կարճատև այց էր կատարում պաշտոնական սիրուհուն` մարքիզուհի դը Մոնթեսպանին, ապա ճաշում ընտանիքի հետ: Ճաշին հետևում էր զբոսանքը Վերսալի արքայական այգում, հետո նորից` պետական գործեր` բանակային և նավատորմի հետ կապված խնդիրների լուծում և այլ հարցեր:
Երեկոյան արքան զբաղվում էր իր պալատականների ազատ ժամանցի կազմակերպման հարցերով: Նա իր պարտքն էր համարում մասնակցել համընդհանուր ուրախությանն ու խրախճանքին` դա մեկնաբանելով այսպես` չէ՞ որ մենք մասնավոր անձինք չենք, մենք ամբողջովին պատկանում ենք հասարակությանը:
Գիշերվան մոտ այցելում էր իր 2-րդ կինը դարձած մադամ դը Մենթենոնին, ապա կրկին բազմամարդ սրահում պատրաստվում քնելու ու ժամը 1-ին վերջապես քնում:
Լյուդովիկոս 14-րդ արքան հասցնում էր ճարտարապետների և այգեպանների հետ քննարկել իր սիրելի Վերսալի կահավորանքի հարցը, անձամբ էր ընտրում դրանք ու գրում վերսալյան զբոսանքի ուղեցույցը:
Լինելով չափազանց զգայուն` շատ էր սիրում բնություն և կարող էր ժամերով այգեգործությամբ զբաղվել, սակայն տանել չէր կարողանում թոշնած ծաղիկների տեսքը: Եվ որպեսզի միապետը չվշտանա, Վերսալի այգեգործները ողջ գիշեր պալատի հսկայական այգում ծաղիկներ էին տնկում, որպեսզի առավոտյան արքան որևէ թոշնած ծաղիկ չտեսնի:

No comments:

Post a Comment