Pages

18 October 2018

Ավետիք Իսահակյան (մեդիափաթեթ)

Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)

·  Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:


·  Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ

· Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

· Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:

· Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։

· Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ինձ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը։ Այն մի անծանոթ աղջկա մասին է, ով գրավել էր Իսահակյանի ուշադրությունը։ Բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աղջկա աչքերը, մազերը, հայացքը։ Սակայն վերջին քառատնում նա հիշեցնում է մի ուրիշ աղջկա, ով կոտրել էր իր սիրտը։ Նա որոշում է միամիտ չլինել և չհավատալ աղջկան՝ իր տխուր անցյալի պատճառով, սակայն, կարծում եմ չհավատալը ամենամիամիտ քայլն էր։

No comments:

Post a Comment