Pages

07 February 2019

Ի՞նչ է վախը


Ի՞նչ է վախը

Վախը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն այն ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա է, երբեմն պատրանք, որ խանգարում է մեզ հասնել ինչ-որ նպատակի: Կարդացածս բանաստեղծություններում («Լոռեցի Սաքոն», «Ագռավը») այն ուղղակի միայնության և երևակայության արդյունք էր, բայց ես այդպես չեմ կարծում: Ըստ իս վախն անձնական զգացմունք է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար դրա պատճառները տարբեր են: Մեկը վախենում է միայնությունից, մեկը միջատներից, մեկն էլ՝ ինչ-որ մեկին կամ ինքն իրեն ինչ-որ բան խոստովանելուց, այնպես որ հնարավոր չէ ստույգ եզրակացության գալ:
Բոլորն էլ վախեր ունեն: Դրանից չենք կարող, և պետք էլ չի փախչել: Թվում է, թե վախն ավելորդ է, բայց չէ՞ որ, եթե այն չլիներ, աշխարհը կարող էր քաոսի վերածվել: Մարդիկ կարող էին վնաս պատճառել միմյանց, ինքներն իրենց և ինչու չէ, իրենց շրջակա աշխարհին: Կարծում եմ բանաստեղծություններում հեղինակները ներկայացրել են անձամբ իրենց վախերը, իսկ սեփական վախն ընդունելը, և առավել ևս, դրա մասին գրելը լուրջ և դժվար քայլ է, որը կարող է օգնել այն հաղթահարել:

No comments:

Post a Comment