Pages

15 February 2019

Հովհաննես Թումանյան - քառյակներ


Հովհաննես Թումանյան - քառյակներ

Թումանյանի՝ իմ կարդացած քառյակների մեծամասնությունը տխուր է։ Կարծում եմ դա կապ ունի հայոց Մեծ եղեռնի հետ, քանի որ քառյակները գրված են 1916-1919 թվականներին։ Դրանցում Թումանյանն անընդհատ գրում է վշտի, տխրության, մահի մասին, երանի է տալիս այն օրերին, երբ ամեն ինչ խաղաղ էր։ Մարդկանց երբեմն քննադատում է՝ հորդորելով խաղաղ, հանգիստ ապրել իրենց կյանքը և չխանգարել ուրիշներին։ Քառյակները կարդալով՝ կարելի է հասկանալ, որ եղեռնը մեծ ազդեցություն է թողել Թումանյանի վրա։ Նա չի կարողանում իր մտքից հանել այդ սպանությունները, տագնապալից վիճակը, այդ մարդկանց, կյանքի ու կռվի խնդիրը և իր բոլոր զգացմունքները ներդնում է քառյակների մեջ։ Պատմում է իր ցավի մասին, իր տեսած մահերի մասին, փորձում է հասկանալ, թե ինչ են մարդիկ ստանում իրար վնասելուց, և արդյո՞ք կգա մի օր, երբ մարդկությունը կապրի խաղաղության և հաշտության մեջ: Նա շատ բարի մարդ է, և մեծ ցավ է զգում, երբ տեսնում է, որ ուրիշներն այդպիսին չեն, և շարունակ վատություն են անում միմյանց:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։


Սա այնպիսի խնդիր է, որը միշտ է արդիական: Միշտ էլ լինում են  մարդիկ, որոնք ուղղակի ագահություն են անում, կամ չեն հանդուրժում ուրիշներին, հատկապես իրենցից ինչ-որ բանով տարբերվող կամ իրենց հետ չհամաձայնող մարդկանց: Սակայն, կարծում եմ, ներկայումս մարդիկ գնալով ավելի բարի և կարեկցող են դառնում, սկսում են մտածել ուրիշների մասին, փորձում են օգնել իրենց շրջապատող մարդկանց, սակայն չեն խառնվում նրանց անձնական կյանքին, դառնում են ավելի քիչ անտարբեր մյուսների և բնության նկատմամբ, ինչն իրոք խաղաղ ու հաճելի կյանքի հույս է տալիս:

Աղբյուրը՝ hy.wikisource.org

No comments:

Post a Comment