Pages

21 February 2019

Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում

Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում


Մեր աշխարհը իդեալական չէ և երբևէ չի էլ եղել: Շատ մարդիկ են փորձում փոխել այն, սակայն կարծում եմ, որ դա հնարավոր կլինի միայն բոլորի ցանկության դեպքում: Աշխարհը փոխելու համար նախ անհրաժեշտ է փոխել այնտեղ ապրող մարդկանց, նրանց աշխարհայացքը, արժեքները և այլն: Մարդիկ պետք է սովորեն հարգել ուրիշի կարծիքը, մտածելակերպը, ճաշակը, խտրականություն չդնել իրենցից տարբերվող մարդկանց միջև, պահպանել բնությունը և կենդանիներին, հասկանալ, որ իրենք չեն աշխարհի տերը: Ցավոք, մարդկանց մի մասը դա դեռ չի հասկացել: Նրանք շարունակում են լինել հիշաչար, անընդհատ պատերազմում են միմյանց հետ ոչ կարևոր հարցերի պատճառով, ուզում են կառավարել մնացածին՝ կարծելով, որ իրենք ուրիշներից ավելի խելացի կամ լավն են: 

«Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»: Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ ինչքան էլ մարդիկ միասնական լինեն, եթե չփոխեն իրենք իրենց, չեն կարողանա փոխել աշխարհը: Մարդուն փոխելը դժվար է, իսկ աշխարհը՝ շատ ավելի դժվար: Որոշ մարդիկ երբեմն չեն էլ մտածում ինչ-որ բան փոխելու մասին, նրանք ուղղակի հարմարվում են իրավիճակին և բավարարվում նրանով ինչ ունեն, իսկ երբ նույնիսկ աշխարհը փոխելու ցանկություն ունեն, շատ դեպքերում վախենում կամ ամաչում են այդ գործում առաջինը լինել: Կարծում եմ, հիմնականում ինչ-որ խնդիր չի հետաքրքրում մարդկանց մինչև չի սկսում նրանց անհարմարություն պատճառել: Շատերին ուղղակի չեն հուզում ուրիշի հոգսերը, ոմանք էլ կարծում են, որ միայն իրենց օգնությամբ ոչինչ չի փոխվի և շարունակում են ապրել՝ վնաս պատճառելով բնությանը կամ իրենց շրջապատող մարդկանց:  

Հուսով եմ, աշխարհը կշարունակի փոխվել դեպի լավը, մարդիկ էլ այլևս անտարբեր չեն լինի, կսիրեն միմյանց, և իրենց շրջակա աշխարհը:

No comments:

Post a Comment