Pages

18 October 2019

Որտե՞ղ է Ռոքսին (թարգմանություն)

Որտե՞ղ է Ռոքսին
(թարգմանություն)
Քլոյեն դպրոցից տուն վերադարձավ, իր համար մի բաժակ սուրճ պատրաստեց և գնաց իր ննջասենյակ: Նա տնային աշխատանք պիտի աներ, սակայն դա կարող էր սպասել: Նա ուզում էր վայելել անաղմուկ ժամանակը, մինչև նրա ծնողները տուն կգային և կլցնեին տունը զրույցների, հեռուստացույցի և իր հոր սիրելի ջազզ երաժշտության ձայներով:
Նա նույնպես սիրում էր օրվա այս ժամանակը, քանի որ կարող էր խաղալ իր առնետների հետ: Այո՛, դա ճի՛շտ է, ընտանի առնետներ: Քլոյեն երկուսն ունի՝ Զենան և Ռոքսին: Քլոյեն գիտի, որ նրանք ոչ սովորական կենդանիներ են, և նա գիտի որ շատ մարդիկ մտածում են, որ առնետները կեղտոտ են: Նա նույնպես չէր սիրում առնետների, մինչև իր ընկեր Մարտինը նրան հրավիրեց իր տուն և ցույց տվեց իր ընտանի առնետներին: Երբ նա խաղաց նրանց հետ և առաջին անգամ բռնեց նրանց իր ձեռքում, նա տեսավ, թե ինչ քնքուշ և խելացի են նրանք: Անցյալ տարի, երբ Մարտինի առնետներից մեկը ձագեր ունեցավ, Քլոյեն որոշեց, որ կուզեր նրանցից երկուսին իրեն վերցնել:
Մորն ու հորը համոզելը հեշտ չէր, բայց, բարեբախտաբար, դպրոցից լավ լուրեր էին ժամանել հենց Քլոյեի ծննդյան օրվանից առաջ, և նրա ծնողները լավ տրամադրություն ունեին: Երբ մայրիկը հարցրեց, թե ինչ է ուզում Քլոյեն իր ծնունդի համար, վերջինս պատասխանեց, որ մի զույգ առնետ է ուզում:
- Առնե՞տ, լու՞րջ ես ասում, - հարցրեց մայրիկը, իսկ հետո Քլոյեն պատմեց նրան Մարտինի և ձագուկ առնետների մասին:
- Ինձ հինգ րոպե տուր, - ասաց մայրիկը, - ես պատրաստվում եմ զանգել Մարտինի ծնողներին:
Դա Քլոյեի կյանքի ամենաերկար հինգ րոպեն էր, սակայն վերջապես մայրիկը հետ եկավ խոհանոց, ժպտաց և ասաց.
- Լավ, դու կարող ես երկու առնետ ունենալ, բայց (մայրիկների մոտ միշտ «բայց» կա) նրանք պետք է ապրեն քո սենյակում և երբեք չեն կարող տան մյուս սենյակները մտնել, հատկապես՝ խոհանոց:
Քլոյեն հանգստացավ, իսկ երկու օր հետո նրանք գնացին Մարտինի տուն՝ Ռոքսիին և Զենային վերցնելու:
Իր սենյակում Քլոյեն բացեց վանդակը: Նախ նա վերցրեց Ռոքսիին և նրան գետնին դրեց, հետո վերցրեց Զենային և նրան դրեց իր ուսին: Ռոքսին սիրում էր բացահայտել: Նա մագլցեց գրքերի և շորերի վրայով և Քլոյեի մահճակալի տակ մտավ: Զենան ավելի լուռ էր, և սիրում էր նստել Քլոյեի ուսին, մինչ նա իր ընկերներին հաղորդագրություն էր ուղարկում և գիրք էր կարդում: Մի քիչ հետո դռան թակոց լսվեց:
- Բարև, Քլո՛յե, դու այդտե՞ղ ես:
- Այո, մա՛մ, - ասաց Քլոյեն, - նե՛րս արի:
- Ես գնում եմ իմ աերոբիկայի դասին, մոտավորապես ժամը յոթին տանը կլինեմ: Հայրիկը ճանապարհին է, նա այսօր պաստա է պատրաստելու:
- Լավ, մամ, կսեսնվենք, - պատասխանեց Քլոյեն:
Մայրը փոկեց դուռը: Քլոյեն Զենային դրեց վանդակի մեջ և սկսեց Ռոքսիին կանչել:
- Ռոքսի՞, - ասաց Քլոյեն, - Ռոքսի, որտե՞ղ ես:
Սովորաբար Ռոքսին գալիս էր, երբ Քլոյեն նրա անունն էր տալիս: Քլոյեն մի պահ սպասեց, իսկ հետո սկսեց նրան փնտրել: Ո՞րտեղ կարող է լինել Ռոքսին: Նա պետք է Քլոյեի սենյակում մի տեղ լինի: Հետո Քլոյեն հիշեց, որ մայրիկը դուռն էր բացել: Ռոքսին երևի սենյակից դուրս էր եկել և կարող էր տանը ամեն տեղ լինել:
Քլոյեն սկսեց փնտրել: Նա նայեց իր ծնողների սենյակում, բայց Ռոքսին այնտեղ չէր: Հետո նա ներքև իջավ: Ճանապարհին հանկարծ խուճապի մատնվեց: Ի՞նչ, եթե Ռոքսին մտել է լվացքի մեքենայի մեջ, և մայրիկը միացրել է այն: Քլոյեն մի քանի քայլ վազեց դեպի խոհանոց, և երջանկացավ՝ տեսնելով, որ լվացքի մեքենայի դուռը բաց էր և Ռոքսին դրա մեջ չէր: Հետո Քլոյեն փնտրեց խոհանոցում՝ բացելով պահարանները, միաժամանակ կանչելով Ռոքսիին:
- Բարև, Քլո՛յե, - ասաց հայրիկը, երբ խոհանոց մտավ՝ մի մեծ իտալական դելիկատեսներով տոպրակ ձեռքին, - լա՞վ ես, - հարցրեց նա:
- Այո, ես... ես..., - Քլոյեն ուզում էր ասել «լավ եմ», բայց նա լավ չէր, և իրեն հայրիկի օգնությունն էր անհրաժեշտ: - Հայրիկ, ես... ես... ես Ռոքսիին եմ կորցրել, - ասաց նա:
- Տեսնում եմ, - ասաց հայրիկը՝ տոպրակը գետնին դնելով, - Մի՛ անհանգստացիր, մենք կգտնենք նրան, նա չի կարող հեռու լինել:
Քլոյեն և նրա հայրիկը փնտրեցին ամբողջ տանը, սակայն չկարողացան գտնել Ռոքսիին: Երբ նա երրորդ անգամ փնտրում էր իր սենյակում, լսեց դռան բանալիի ձայնը և մայրիկին՝ «Ես տանն եմ» կանչելիս:
«Օ՜հ, ոչ, - մտածեց Քլոյեն, - մայրիկը կզայրանա»: Նա որոշեց մնալ իր սենյակում և թողնել՝ հայրն ասի մայրիկին Ռոքսիի մասին: Հետո հայրիկի ծիծաղը լսեց, իսկ մայրը կանչեց.
- Քլոյե, ներքև՛ արի:
Քլոյեն ներքև իջավ, որտեղ ժպտացող մայրիկն էր, ում ուսին՝ Ռոքսին:
- Օ՜հ, մայրի՛կ, դու գտար նրան, - ասաց Քլոյեն, - որտե՞ղ էր նա:
- Երբ մարզասրահ հասա, - ասաց մայրիկը, - բացեցի իմ պայուսակը և տեսա Ռոքսիին՝ իմ սպորտային կոշիկներից մեկի մեջ քնած:
- Օ՜հ, ոչ, դու զայրացա՞ծ ես, - հարցրեց Քլոյեն:
- Ոչ, դա անսպասելի էր, բայց ես նրան առաջին անգամ վերցրեցի, և գիտե՞ս ինչ, կարծում եմ, որ ես նույնպես առնետների եմ սիրում:

Աղբյուրը՝ Where's Roxy?

No comments:

Post a Comment