Pages

11 April 2019

Լրաքաղ

Հերթական արգելքը Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեայի՝ աբորտի արգելքը հակասահմանադրական է համարվել պատմական դատարանի կողմից: Երկրի սահմանադրական դատարանը պահանջել է, որ օրենքը վերանայվի մինչև 2020 թվականի վերջը: Արգելքի համաձայն ան կանայք, ովքեր աբորտ են արել, պետք է տուգանվեն և նույնիսկ ձերբակալվեն,բացի բռնաբարության և աջողջությանը վտանգ սպառնացող դեպքերից:
Արգելքը վերանայվել է մի կին բժշկի ակցիայից հետո, ով ասում էր, որ աբորտի մասին օրենքը վտանգի տակ է դնում կանանց, և սահմանափակում է նրանց իրավունքները: Փողոցում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր բողոքում էին օրենքի դեմ և պահանջում, որպեսզի այն չեղարկվի:
Ամեն դեպքում, Հյուսիսային Կորեան շատ քրիստոնյաների բնակավայրն է, և չնայած, որ կային բազմաթիվ ցուցարարներ, շատերը կողմ էին աբորտը անօրինական համարելուն, քանի որ նրանք ասում են, որ դա ստիպում է կանանց խորը մտածել իրենց արարքի մասին:
Կարծում եմ, այդ օրենքն իրոք հակասահմանադրական է և սահմանափակում է կանանց իրավունքները: Եթե ինչ-որ մեկը չի ուզում երեխա ունենալ, պատրաստ չէ երեխայի մասին հոգ տանել, կամ ուղղակի ունի որոշ անձնական պատճառներ այդ քայլին գնալու համար, նրան ոչ-ոք չի կարող ստիպել երեխա ունենալ և առանց ցանկության հոգ տանել նրա մասին: Մարդիկ ունեն իրենց կյանքի վրա ազդեցություն թողող որոշումների իրավունք և պատասխանատու են դրանց համար, և չի կարելի նրանց զրկել այդ իրավունքից:

Աղբյուրը՝ bbc.com

No comments:

Post a Comment