Pages

03 April 2019

Չինական փիլիսոփայության դրույթներ


Չինական փիլիսոփայության դրույթներ

Դրույթներն առաջին անգամ կարդալիս չհավանեցի, քանի որ չեմ սիրում այն ստեղծագործությունները, որտեղ իմաստը թաքցված է խորքում, և ստիպված ես լինում կարդալ ու կարդալ, մինչ կգտնես այն և կհասկանաս։ Սակայն մի քանի անգամ կարդալուց հետո իմ կարծիքը փոքր-ինչ փոխվեց, քանի որ հասկացա, որ դրանք այդքան էլ անիմաստ չեն։ Իրականում այս դրույթները օգնում են մեզ նկատել առօրյա կյանքում մեզ շրջապատող փոքր իրերն ու երևույթները, որոնց այդքան էլ ուշադրություն չենք դարձնում։ Դրանք ստիպում են ավելի խորը մտածել մեզ շատ ծանոթ երևույթների մասին, գնահատել դրանք, ուրիշ նշանակություն տալ, և ուղղակի տարբեր բաների մասին կազմել մեր կարծիքը։ Կարծում եմ այդ կարծիքը ձևավորելն ամենակարևորն է, քանի որ ոչ միշտ, և ոչ բոլորը կարող են համաձայնվել դրանց հետ։

1 comment:

  1. Լիանա ջան, դրույթը պիտի մեջբերեիր, որ հասկանալի լիներ՝ ինչի մասին ես գրել։ Քեզ ճանաչելով՝ գիտեմ, որ հենց այնպես չես գրել։

    ReplyDelete