Pages

23 May 2019

Աղբի վերամշակումը Սինգապուրում (թարգմանություն)


Աղբի վերամշակումը Սինգապուրում

Էկոլոգիական զարգացման ծրագիրը
Սինգապուրի բնակչության և տնտեսության կտրուկ աճը բերեց կենցաղային թափոնների քանակի ավելացման։ Ազգային էկոլոգիական գործակալության (NEA) հաշվարկներով 2017 թվականին այստեղ 7.7 միլիոն տոննա աղբ են արտադրել։ Սպասվում է, որ 2030 թվականին Սինգապուրում թափոնների տարեկան չափը կհասնի 12.3 միլիոն տոննա աղբի։
63 կղզիների վրա տեղակայված պետության խնդիրը ոչ միայն արագ աճող տնտեսությունն ու պահանջարկն է, այլ նաև, առաջին հերթին, թափոնների համար լրացուցիչ հողի բացակայությունն է։
Այդ պատճառով Սինգապուրի կառավարությունը ստիպված եղավ սահմանափակ հողային ֆոնդի պայմաններում աղբից ազատվելու նոր ծրագիր մտածել։ Այստեղ գործարկվեց առանձնացված աղբի հավաքում, տեսակավորում և թափոնների վերամշակում, ինչպես նաև կառուցվեց 4 աղբի այրման գործարան։ NEA-ի վիճակագրության համաձայն, թափոնների միայն 2%-ը ուղարկվում է աղբավայր, 61%-ը վերամշակվում է, իսկ 37%-ը՝ այրվում։
2014 թվականին Սինգապուրի կառավարությունը հայտարարեց այն մասին, որ 1.5 միլիարդ սինգապուրյան դոլլար է ներդնում երկրում առանց թափոնների մշակույթ ստեղծելու համար։ Դրա համար մշակվել էր Sustainable Singapore Blueprint 2015 vision ծրագիրը, որը սահմանում էր մոտակա մի քանի տարիներին էկոլոգիական զարգացման ռազմավարությունը։
ՍԼի Սյան Լունի՝ Սինգապուրի վարձապետի կողմից առաջարկված ծրագրով սահմանվում է էներգետիկայի կայուն զարգացման, ջրի սպառման ոլորտների, թափոնների կրկնակի վերամշակման, սոցիալական վարքագծի և կանաչ տարածքների ռազմավարությունը։
Խոսքը նաև շինարարության մեջ նոր էկոլոգիական ստանդարտների, էկոլոգիական տրանսպորտի և շատ ուրիշ բաների մասին է։ Ռազմավարության շրջանակներում կառավարությունը պլանավորում է երկրում վերամշակումը հասցնել 70%-ի։

Վերամշակում
2017 թվականին երկրում 4.72 տոննա թափոն ուղարկվել է վերամշակման՝ 50000 տոննայով ավելի քիչ, քան 2016 թվականին (այդ ժամանակ 4.77 տոննա էր վերամշակվել)։
Ընդհանուր վերամշակումը 61% է։
Բայց, եթե, օրինակ, Գերմանիայում կոնտեյներներում հայտնված համարյա ամբողջ ապակին և թուղթը հետագայում հայտնվում են վերամշակող կազմակերպություններում, Սինգապուրում, տեղացիների խոսքերով, այդ գործընթացը մոտ 20 տարով ետ է ընկնում Եվրոպայի զարգացած երկրներից։
Այսպես, թղթի վերամշակումը այստեղ 50% է, փայտինը՝ 77%, ապակունը՝ ընդամենը 17%, ուտելիքինը՝ 16%, իսկ պլաստմասինը՝ ընդամենը 6%։ Շինարարական աղբն ու մետաղները համարյա ամբողջովին վերամշակվում են։
Երկրում մի քանի վերամշակող կազմակերպություն է աշխատում, աըդ թվում՝ Sarimbun Recycling Park-ը՝ վերամշակող գործարան, որը ստեղծվել է փակ աղբավայրի տարածքում։ Այնտեղ վերամշակվում է երկրի՝ վերամշակման ենթակա թափոնների 25%-ը։
Ոչ վերամշակված թափոնները ուղարկվում են աղբի այրման համար նախատեսված էներգետիկական սարքավորումներ՝ այսպես կոչված՝ Waste-to-Energy կայաններ։

Այրում
Սինգապուրյան աղբի մոտավորապես 37%-ը այրվում է 4 աղբի այրման գործարաններում։ Կառավարությունում հայտարարում են, որ աղբի այրման շնորհիվ իրենց հաջողվում է ոչ միայն տեղ պահպանել աղբավայրերի համար, որը առանց այդ էլ երկրում չկա, այլ նաև ստանալ էներգիա։ Այսպես, այդ գործարանները ապահովում են կղզիների բնակիչների էներգիայի կարիքների 3%-ը։
Սակայն թափոններն այնքան շատ են, որ Սինգապուրը պլանավորել էր մինչև 2018 թվականի վերջը կառուցել 5-րդ աղբ այրող գործարանը, արտեղ օրեկան 2400 տոննա թափոն պետք է այրվի։
Սինգապուրի հարևան երկրները աղբի այրմանը բարդ վերաբերմունք ունեն։ Օրինակ՝ Ֆիլիպիններում աղբ այրող գործարանների հարցը քննարկվում էր կառավարական մակարդակի վրա, ինչի արդյունքում 1999 թվականին ի հայտ եկավ Ֆիլիպպինական մաքուր օդի ակտը, որն ամբողջովին արգելում է տնտեսական, բժշկական և այլ վտանգավոր թափոնների այրումը։
NEA-ի հայտարարության մեջ ասվում է․ «Սինգապուրցիները հասկանում և համաձայնվում են նրա հետ, որ այրումը թափոնների վերամշակման ամենաարդյունավետ միջոցներից է»։
Այրումից հետո մնացած մոխիրը, ինչպես նաև մյուս չայրվող նյութերը ուղարկվում են ծովային տրանսպորտային «Տուաս» կայանը, որտեղից ծովով տեղափոխվում են «Սեմակաու» աղբավայրը՝ վերջնական այնտեղ մնալու համար։

Ինչպես են Սինգապուրի բնակիչներն առանձնացնում աղբը
Յուրաքանչյուր բնակելի տուն ունի կապույտ կոնտեյներ, ինչի մեջ տեղի բնակիչները գցում են ամբողջ վերամշակման ենթակա աղբը։ Այս տիպի կոնտեյներները հայտնվել են 2014 թվականին։
Նույն թվականին կառավարությունը շինարարներին հանձնարարել է տները լրացնել աղբատար խողովակներով՝ այսպես կոչված աղբի տեղափոխման օդաճնշական համակարգերով։ Դրանց օգնությամբ ապահովվում է աղբի հարմարավետ և հիգիենիկ վերամշակումը։
Յուրաքանչյուր հարկում տեղադրված է երկու ներկառուցված կոնտեյներ, որոնց մեջ կարելի է գցել աղբ․ մեկը՝ ընդհանուր աղբի համար, մյուսը՝ վերամշակման ենթակա։ Վերջինի մեջ Սինգապուրցիները գցում են գրքեր և թերթեր, պլաստմաս, ապակյա շշեր, թուղթ և առանձին՝ ձվերի պլաստմասից պատրաստված փաթեթավորումը։
Հետո համակարգերը ստորգետնյա խողովակների ցանցով այդ թափոնները հասցնում են հավաքման կենտրոնատեղի։ Այսպիսի տեխնոլոգիան մի շարք առավելություններ ունի՝ հոտի և պարազիտներից վարակի վտանգի բացակայություն։ Դրանից բացի, համակարգը աղբի հավաքման համար աշխատողներ չի պահանջում, ինչը կրճատում է քաղաքում տրանսպորտի շարժը։
Որոշ բնակարաններում առանձին աղբի հավաքման սարքավորումները արդեն ներկառուցված են խոհանոցի պատերի մեջ։ Բարձրահարկ շենքերում, որտեղ ներկառուցված աղբատար խողովակներ չկան, բնակիչները թափոններով իրենց տեպրակները տանում են առանձին աղբի հավաքման դաշտ։
Աղբի առանձին արտահանման մոտավոր գինը կազմում է բնակարանների համար՝ ամսական 7 դոլլար, իսկ սեփական տների համար՝ 23 դոլլար։
Պետության բոլոր դպրոցներում, ինչպես նաև հասարակական վայրերում կան աղբի հավաքման կոնտեյներներ։

Արհեստական կղզի՝ աղբից
Սինգապուրից 8 կմ հարավ տեղակայված Սեմակու արհեստական կղզու նկարներին նայելիս, դժվար է հավատալ, որ այդ գեղանկարչական վայրն իրականում աղբավայր է։
Սինգապուրի բոլոր աղբավայրերը փակվել են 1999 թվականին և փոխարինվել միակ՝ Սեմակաու աղբավայրով։ Դա 350 հա տարածքով մի կղզի էէ ամբողջովին կազմված տնտեսական և արդյունաբերական թափոններից։
Այն հատվածը, որտեղ լցնում են բերված աղբը, ցանկապատված է հատուկ ցանցով, արպեսզի աղբը չանցնի օվկիանոս։ Կղզում տնկված են ծառեր, և այն ավելի շատ նման է այգու։ Այստեղ պարբերաբար անց են կացնում ջրի և օդի ստուգումներ՝ շրջակա միջավայրի գնահատման համար։
Սեմակաուում այնքան մաքուր է, որ տեղացիները այստեղ են գալիս լողալու և ձուկ որսալու, իսկ NEA-ն էքսկուրսիաներ է անցկացնում բոլոր հետաքրքրվողների համար։
Էկոլոգների հաշվարկներով, կղզու հնարավորությունները կբավարարեն մինչև 2035 թվականը, իսկ հետո անհրաժեշտ կլինի ստեղծել մեկ ուրիշ աղբավայր։

Zero Waste
Սինգապուրի ևս մեկ նպատակը արտադրվող թափոնների քանակի կրճատումն է։ Կառավարությունը փորձում է մարդկանց գրավել Reduce, Reuse, Recycle մտքերով։
Zero Waste Singapore-ի ակտիվիստները վեբ կայք են ստեղծել, որը օգնում է բնակիչներին կրճատել թափոնների գոյացումը։ Օրինակ, կայքում մեծ ուշադրություն է դարձվում Սինգապուրում ակտուալ խնդրին՝ ուտելիքի թափոններին։ Տարեկան այստեղ գցում են 800 հազար տոննա մթերք, այդ թիվը տարեց տարի մեծանում է։
Կայքում սովորեցնում են պարարտացնել, ճիշտ տեսակավորել աղբը, մեկանգամյա օգտագործման պլաստմասին փոխարինում գտնել, ինչպես նաև տալիս են ուրիշ օգտակար խորհուրդներ։

No comments:

Post a Comment