Ծաղկած Փշալարեր (վերլուծություն)
Ամառվա առաջին
հայերեն գիրքը, որ կարդացի Գուրգեն Մահարիի ինքնակենսագրական վիպակներից մեկն էր՝ «Ծաղկած
Փշալարերը»: Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն
եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված
է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը
տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ
անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց
ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում
է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել,
անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային
բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ
մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից
շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից,
ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը,
Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում,
և վերջում ազատ են արձակվում: