14 July 2019

Գուրգեն Մահարի «Ծաղկած Փշալարեր»


Ծաղկած Փշալարեր (վերլուծություն)

Ամառվա առաջին հայերեն գիրքը, որ կարդացի Գուրգեն Մահարիի ինքնակենսագրական վիպակներից մեկն էր՝ «Ծաղկած Փշալարերը»: Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել, անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից, ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը, Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում, և վերջում ազատ են արձակվում:

Լավաշ


Լավաշ - պատմություն, ավանդույթներ և ծիսակարգեր

Լավաշը հայկական ավանդական հաց է՝ պատրաստված ցորենի ալյուրից: Նրա յուրահատկություններն են պահպանման երկար ժամկետ ունենալը, պատրաստման պարզությունը, հիանալի համն ու ցածր կալորիականությունը: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։
Լավաշ թխելը մի ամբողջ ծես է, որն ուղեկցվում է ազգային երգերով ու մտերմիկ զրույցներով: Այն թխում է վաղ առավոտյան՝ տան ավագ կինը, ում օգնում են տան կթտսեր կանայք և հարսները: Նրանք գրտնակում են խմորը, հմուտ շարժումներով մի ձեռքից մյուսն են նետում արդեն գրտնակածը, որպեսզի այն գրեթե թափանցիկ դառնա, ինչից հետո այն գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ, և խփում թոնրի տաք պատին: Ըստ ծիսակարգի, ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա: