20 February 2017

Հովհաննես Թումանյանի «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ» հոդվածի վերլուծություն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
«ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Այս հոդվածում Թումանյանին մտահոգող շատ հարցեր կան: Նա գրում է, որ ժողովուրդը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ:
    Հոդվածում շատ հաճախ է խոսվում վեճերի և նախանձության մասին: Թումանյանը ճիշտ է, ես այս անգամ ևս համաձայն եմ նրա հետ: Կարծում եմ մեր օրերում նույն վիճակն է: Զարմանալի է, որ ավելի քան 100 տարի է անցել, բայց գրեթե ոչինչ չի փոխվել, կարելի է ասել փոխվել է, սակայն կարծում եմ դեպի վատը: Ինչպես գրում է նա, մարդիկ փոխանակ իրենց վրա աշխատելու, ուրիշների հաջողության վրա են «դարդ անում»:

    Նախանձը եղել է ու կլինի, այն չի կարող վերանալ: Մարդիկ չեն հասկանում, որ պետք է ուրախանալ ուրիշի հաջողությունների համար, այլ ոչ թե նախանձել:

13 February 2017

Моя любимая сказка.

Моя любимая сказка.


Моя любимая сказка – это сказка о Золушке. Его написал Шарл Перро. Сказка об одной красивой девушке, которая очень долго терпела своих сводных сестёр и маму, превратилась в служанку и выполняла все их приказы. Но потом она, с помощью её крёстной феи пошла на балл и когда она выбегала из замка, потеряла свою хрустальную туфельку, по которой её потом нашёл принц и женился на ней.

В детстве я очень любила эту сказку. Часто смотрела разные фильмы и мультфильмы по её мотивам. Сказка действительно очень добрая, и учит нас быть скромным, добрым, жить настоящим и никогда не жалеть о своих поступках в прошлом.

07 February 2017

Լուսինե Բուշ՝ «Ուսումնական նախագիծ. Մոդայիկ բառ, թե՞ կրթական անհրաժեշտություն» - Վերլուծություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ. ՄՈԴԱՅԻԿ ԲԱՌ,
ԹԵ՞ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒՇ


Ուսումնական նախագծերը կրթություն իրականացնելու ձևերից են: Համաձայն եմ այս մտքի հետ, ուսումնական նախագծերը օգնում են սովորողին ավելի լավ յուրացնել իր կատարածը: Նախագծերը կատարվում են գրեթե բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր սովորող կարող է մասնակցել իր հնարավորության սահմաններում: Ուսումնական նախագծերը նպաստում են սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը մեր դպրոցում միակն է, որ չի օգտագործվում թուղթ և գրիչ, օգտագործվում է նոթբուք, նեթբուք կամ այլ տեխնիկա և իրականացվում է «նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: Այդ ծրագրի միջոցով սովորողն և սովորեցնողը աշխատում և սովորում են ամենուր, ամեն սոց. կայքերով: Հանրակրթական Դիջիթեքը ուսումնական նախագծի մի օրինակ է: Նախագծում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և ներկայացնում Դիջիթեքին հաղթելու նպատակով, քանի որ հաղթողը ստանում է նվերներ: Նախագիծը կարող է բխել թե՛ հանրակրթական առարկայական ծրագրի պահանջներից և թեմաներից, թե՛ կրթահամալիրի տոնացույցով որոշված ժամանակացույցից:

02 February 2017

Արտավազդ և Կլեոպատրա (փոխադրություն)

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՎ ԿԼԵՈՊԱՏՐԱ
(փոխադրություն)

     1.    Անտոնիոսի պարտությունը և փախուստը Հայաստան
     2.    Սրտաբաց ընդունելություն Արտավազդ II-ի կողմից
     3.    Մեղադրանք և հիշաչարություն
     4.    Դավադրություն
     5.    Արտավազդ և Կլեոպատրա

Մ.Թ.Ա. երեսուն յոթ թվականին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա շատ ուժեղ,  արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա ապաստան տվեց և ամբողջ մեռ կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝ անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.
- Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռոմապաշտ, ես հայապաշտ եմ և կարողանում եմ իմ երկիրը բարձրեցնել մյուս երկրների մոտ:
Մ.Թ.Ա երեսուն չորս թվականին Անտոնիոսն իր զորքի հետ, իբրև բանակցելու նպատակով եկավ Արտաշատ: Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրվում էր «Տիգրան Մեծ»-ը: Թատրոնի ավարտից հետո, հենց թատերասրահում Անտոնիոսը իր զորքի հետ ձերբակալեց Արտավազդին և իր ընտանիքին և տարավ Հռոմ: Այնտեղ լուրեր ստեղծվեցին, որ Անտոնիոսը գրավել է Հայաստանը, և խնջույք կազմակերպվեց: Խնջույքի ժամանակ Կլեոպատրան հարցրեց իր դիմաց նստած թագավորին.
- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ:
- Արքայաբար, - պատասխանեց Արտավազդը:
Կլեոպատրան ասաց.
- Դու բոլորի առջև կերկրպագես ինձ, և ես իսկույն կարձակեմ քո շղթաները ու կնստեցնեմ իմ կողքին:
- Դու ինձ խոստանում ես իմ կյանքը, սակայն ոչ տերությունը և մոռանում ես իմ որդի Արտաշեսի մասին, ով կտիրի իմ երկրին, - ասաց Արտավազդը:
Կլեոպատրան բարկացած հրամայեց շղթայել թագավորին:
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր: Սրահում դրված էր երկու ոսկե գահ, որի վրա նստած էին Կլեոպատրան և Անտոնիոսը: Դրանց դիմաց դրված էր երկու մատյան, մեկը՝ «Պատմություն Տիգրան Մեծի», մյուսը՝ Արտավազդի հորինվածքները: Կլեոպատրան հրամայեց իր մոտ բերել Արտավազդին և երբ նրան բերեցին նա ասաց.
- Երկրպագի՛ր ինձ հիմա և կապրես:
- Կա ապրել, որն առավել է մահից և մահ, որն առավել է ապրելուց: Ինչպե՞ս ես երկրպագեմ իմ դեմ կանգնած հռոմեական խորամանկ աղվեսին, - ասաց Արտավազդը:
- Հերի՛ք է: Այրե՛լ մատյանները, որ սրանից մի հուշ անգամ չմնա, - բարկացած բղավեց Կլեոպատրան:

- Դու կայրես իմ մատյանները, բայց պատմությունը չես այրի: Այս ամենը բերնեբերան կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կմնա:

01 February 2017

Հոբ Երանելու վարքը (փոխադրություն)

ՀՈԲ ԵՐԱՆԵԼՈՒ ՎԱՐՔԸ
(փոխադրություն)

      1.    Բարեպաշտ Հոբը
      2.    Սատանայի չարախոսությունը Հոբի հասցեին
      3.    Փորձություն
      4.    Հոբի աներեր հավատը
      5.    Աստծո հատուցումը

Այդ երկրում ապրում էր մի բարեպաշտ հավատացյալ՝ Հոբ անունով: Նա ամեն օր իր աղոթքներում փառաբանում էր Աստծուն: Հոբը ուներ տասը զավակ՝ յոթ որդի և երեք դուստր: Ուներ նաև մեծ հարստություն՝ ոչխարներ, ուղտեր, եզների նախիրներ, փեթակներ և այլն:
Մի օր, երբ սատանան վերադարձավ երկրից Աստված նրան հարցրեց, թե տեսե՞լ է արդյոք իր ծառա Հոբին: Սատանան հակաճառեց նրան՝ ասելով, որ եթե Հոբից վերցնեն իր հարստությունը, նա չի շարունակի փառաբանել Աստծուն: Աստված սատանային ապացուցելու համար թույլ տվեց Հոբին փարձության ենթարկել:
Չարությամբ լցված սատանան խլեց Հոբի ողջ հարստությունը, սակայն Հոբի հավատը չմարեց, նա շարունակեց աղոթել և փառաբանել Աստծուն: Այդ ժամանակ սատանան խլեց նաև ամենաթանկը՝ սպանեց նրա զավակներին, սակայն Հոբը միևնույն է շարունակում էր աղոթել, ասելով, որ պետք է ընդունել ոչ միայն տիրոջ կողմից տրված բարիքները, այլ նաև չարիքները. Տերը տվեց, Տերը վերցրեց, Օրհնյալ լինի նրա անունը:

Այսքանից հետո Հոբը շարունակում էր աղոթել և փառաբանել Աստծուն: Վերջինս ևս մեկ անգամ համոզվելով Հոբի հավատի մեջ վերջ տվեց նրա փորձություններին՝ պարգևեց նրան տասը զավակ և վերադարձրեց նրա հարստությունը: