02 February 2017

Արտավազդ և Կլեոպատրա (փոխադրություն)

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՎ ԿԼԵՈՊԱՏՐԱ
(փոխադրություն)

     1.    Անտոնիոսի պարտությունը և փախուստը Հայաստան
     2.    Սրտաբաց ընդունելություն Արտավազդ II-ի կողմից
     3.    Մեղադրանք և հիշաչարություն
     4.    Դավադրություն
     5.    Արտավազդ և Կլեոպատրա

Մ.Թ.Ա. երեսուն յոթ թվականին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա շատ ուժեղ,  արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա ապաստան տվեց և ամբողջ մեռ կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝ անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.
- Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռոմապաշտ, ես հայապաշտ եմ և կարողանում եմ իմ երկիրը բարձրեցնել մյուս երկրների մոտ:
Մ.Թ.Ա երեսուն չորս թվականին Անտոնիոսն իր զորքի հետ, իբրև բանակցելու նպատակով եկավ Արտաշատ: Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրվում էր «Տիգրան Մեծ»-ը: Թատրոնի ավարտից հետո, հենց թատերասրահում Անտոնիոսը իր զորքի հետ ձերբակալեց Արտավազդին և իր ընտանիքին և տարավ Հռոմ: Այնտեղ լուրեր ստեղծվեցին, որ Անտոնիոսը գրավել է Հայաստանը, և խնջույք կազմակերպվեց: Խնջույքի ժամանակ Կլեոպատրան հարցրեց իր դիմաց նստած թագավորին.
- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ:
- Արքայաբար, - պատասխանեց Արտավազդը:
Կլեոպատրան ասաց.
- Դու բոլորի առջև կերկրպագես ինձ, և ես իսկույն կարձակեմ քո շղթաները ու կնստեցնեմ իմ կողքին:
- Դու ինձ խոստանում ես իմ կյանքը, սակայն ոչ տերությունը և մոռանում ես իմ որդի Արտաշեսի մասին, ով կտիրի իմ երկրին, - ասաց Արտավազդը:
Կլեոպատրան բարկացած հրամայեց շղթայել թագավորին:
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր: Սրահում դրված էր երկու ոսկե գահ, որի վրա նստած էին Կլեոպատրան և Անտոնիոսը: Դրանց դիմաց դրված էր երկու մատյան, մեկը՝ «Պատմություն Տիգրան Մեծի», մյուսը՝ Արտավազդի հորինվածքները: Կլեոպատրան հրամայեց իր մոտ բերել Արտավազդին և երբ նրան բերեցին նա ասաց.
- Երկրպագի՛ր ինձ հիմա և կապրես:
- Կա ապրել, որն առավել է մահից և մահ, որն առավել է ապրելուց: Ինչպե՞ս ես երկրպագեմ իմ դեմ կանգնած հռոմեական խորամանկ աղվեսին, - ասաց Արտավազդը:
- Հերի՛ք է: Այրե՛լ մատյանները, որ սրանից մի հուշ անգամ չմնա, - բարկացած բղավեց Կլեոպատրան:

- Դու կայրես իմ մատյանները, բայց պատմությունը չես այրի: Այս ամենը բերնեբերան կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կմնա:

No comments:

Post a Comment