ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԴԵՊԻ ԿԱԼԱՎԱՆ
Սեպտեմբերի 9-ին մենք ավագ դպրոցի սովորողների մի խմբով ուղևորվեցինք Կալավան: Ճանապարհը շատ հետաքրքիր էր: Առաջին կանգառը Սևանա լիճն էր: Նախաճաշեցինք,
շրջեցինք ափով և շարունակեցինք ճանապարհը: Կալավանի ճանապարհը շատ բարդ էր, մենք մի
պահ կանգ առանք, որովհետև չէինք կարողանում բարձրանալ այդ թեք ճանապարհով: Հենց այդտեղ
կար ընդամենը մեկ տուն, որտեղ ապրում էր Երջանիկ անունով տատիկը, ով մեզ հաճույքով
հյուրընկալեց: Սովորողներից մի քանիսը գնացին լոբի հավաքելու, տատիկը նաև հյուրասիրեց
մեզ իր այգու խնձորներով: Այնուհետև, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն,
մեզ օգնության հասան Կալավան գյուղի բնակիչները, սովորողները և մեզ ուղեկցեցին գյուղ:
Այցելեցինք այնտեղի դպրոցը, որտեղ սովորում էր ընդամենը քսանչորս աշակերտ: Այնուհետև գնացինք փոքրիկ քայլարշավի, ծանոթացանք
Կալավանի հիասքանչ բնությանը, նստեցինք խարույկի մոտ, և Time Land-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը սկսեց պատմել
իր և գյուղի մյուս բնակիչների մասին: Շատ բան իմացանք այնտեղ անցկացվող «Մամոնտ» խաղի,
գյուղի անցյալի, ապագայի և հետագա պլանների մասին: Ճամփորդությունն անցավ շատ ուրախ,
հետաքրքիր և բովանդակալից: Հուսանք այս ուսումնական տարվա ընթացքում նմանատիպ ուղևորությունները
շատ կլինեն:
Լիանա Վահանյան, Դոնա Թովմասյան: