Pages

12 September 2017

Ճամփորդություն դեպի Կալավան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿԱԼԱՎԱՆ



Սեպտեմբերի 9-ին մենք ավագ դպրոցի սովորողների մի խմբով ուղևորվեցինք Կալավան: Ճանապարհը շատ հետաքրքիր էր: Առաջին կանգառը Սևանա լիճն էր: Նախաճաշեցինք, շրջեցինք ափով և շարունակեցինք ճանապարհը: Կալավանի ճանապարհը շատ բարդ էր, մենք մի պահ կանգ առանք, որովհետև չէինք կարողանում բարձրանալ այդ թեք ճանապարհով: Հենց այդտեղ կար ընդամենը մեկ տուն, որտեղ ապրում էր Երջանիկ անունով տատիկը, ով մեզ հաճույքով հյուրընկալեց: Սովորողներից մի քանիսը գնացին լոբի հավաքելու, տատիկը նաև հյուրասիրեց մեզ իր այգու խնձորներով: Այնուհետև, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, մեզ օգնության հասան Կալավան գյուղի բնակիչները, սովորողները և մեզ ուղեկցեցին գյուղ: Այցելեցինք այնտեղի դպրոցը, որտեղ սովորում էր ընդամենը քսանչորս աշակերտ: Այնուհետև գնացինք փոքրիկ քայլարշավի, ծանոթացանք Կալավանի հիասքանչ բնությանը, նստեցինք խարույկի մոտ, և Time Land-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը սկսեց պատմել իր և գյուղի մյուս բնակիչների մասին: Շատ բան իմացանք այնտեղ անցկացվող «Մամոնտ» խաղի, գյուղի անցյալի, ապագայի և հետագա պլանների մասին: Ճամփորդությունն անցավ շատ ուրախ, հետաքրքիր և բովանդակալից: Հուսանք այս ուսումնական տարվա ընթացքում նմանատիպ ուղևորությունները շատ կլինեն:

Լիանա Վահանյան, Դոնա Թովմասյան:













07 September 2017

«Տոնացույց»

Նախագիծ «Տոնացույց»

Կրթահամալիրում նախագծային ուսուցման ստուգատեսն է: Կարդում ենք, ծանոթանում, ընտրություն կատարում: Մենք որոշեցինք շարունակել դեռ անցած ուսումնական տարում սկսած «Տոնացույց» նախագիծը: Այն աշխարհի տարբեր ծայրերում նշվող տոների, հետաքրքիր և յուրահատուկ իրադարձությունների մասին է: Մենք գտնում ենք հետաքրքիր տոներ, տեղեկություններ հավաքում դրանց մասին, և ներկայացնում ձայնանյութերով: Աշխատանքները հիմնականում կատարում ենք որպես թարգմանական աշխատանք ռուսերենից, անգլերենից: Վստահ ենք՝ այս տարի էլ կգտնենք հետաքրքիր նյութեր և կներկայացնենք:

Մեր կատարած բոլոր աշխատանքները կարող եք գտնել հետևյալ հղումով:

Մասնակիցները՝ Դոնա Թովմասյան, Մարիա Պախուցկայա, Գայանե Օհանյան, Լիանա Վահանյան: