ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի»
կ/հ
Խաղարկային դատարանին
Հայցվոր՝ ՀՀ ԿԳՆ «Մխիթար
Սեբաստացի» կ/հ
սովորող Լիանա Վահանի Վահանյան
Պատասխանող՝ «Մխիթար Սեբաստացի»
կ/հ
տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Հայցադիմում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝
2018 թվականի սեպտեմբերի 1-ին հրապարակված 2018-2019 ուսումնական տարվա ժամատախտակը ոչ իրավական ճանաչելու մասին։
1. Վեճի փաստական հանգամանքները
Կրթահամալիրի
կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 12 և 14 կետերի համաձայն՝
12) Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի,
հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի
բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը,
նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական,
նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
14) Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին,
սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին,
հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման
և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի
իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
Ստորև
ներկայացնում եմ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին www.mskh.am կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակված՝ 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը․
Ուսումնական
երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով՝ 8։00-ից
Մուտք
դպրոցներ, քոլեջ. նախապատրաստում ուսումնական պարապմունքներին՝ 08:45 - 9:00
Ընդհանուր պարապմունք՝ 9:00-9:15
1-ին պարապմունք՝ 9:20
- 10:05
2-րդ պարապմունք՝
10:10 - 10:55
3-րդ պարապմունք՝
11:05 - 11:50
4-րդ պարապմունք՝
11:55 - 12:40
Ընդմիջում՝ 12:40 - 12:55
5-րդ պարապմունք՝
12:55 - 13:35
6-րդ պարապմունք՝
13:40 - 14:20
7-րդ պարապմունք՝
14:25 - 15:05
8-րդ պարապմունք՝
15:10 - 15:50
9-րդ պարապմունք՝
15:55 - 16:35
Երկարացված օրվա ճամբար՝
13.35-16.45
Ուսումնական երթ կրթահամալիրից
միասնական երթուղիներով՝ 17.00
2.
Գործի համար էական նշանակություն ունեցող
հանգամանքներ
1. Կանոնադրության
4-րդ կետի համաձայն՝ Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. Խաղարկային
դատարանի (այսուհետ՝ դատարան) աշխատակարգի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի
սույն աշխատակարգով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,
օրենքներով և այլ իրավական ակտերով, կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կամ պայմանագրով
նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
3.
Կիրառելի նորմատիվ ակտեր
Համաձայն
ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի 77 կետի՝ դասամիջոցների տևողությունը
կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր
է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ
3-րդ դասաժամերից հետո:
Կրթահամալիրի
ժամատախտակում վերոնշյալ կանոնները պահպանված չեն։
4.
Հայցադիմումի պահանջը
Ելնելով
վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի մարտի 28-ի
N 12-Ն հրամանի 77 կետը՝ դատարանից խնդրում
եմ ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018 թվականի սեպտեմբերի
1-ին հրապարակված՝ 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը
ճանաչել ոչ իրավաչափ:
5.
Կից ներկայացվող փաստաթղթեր
Կից ներկայացնում
եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը։
Հայցվոր՝ Լիանա
Վահանյան
20.02.2019թ
—————————————————————————————————————————————