Showing posts with label Հայոց լեզու. Show all posts
Showing posts with label Հայոց լեզու. Show all posts

20 December 2019

Ամփոփում. 1-ին կիսամյակ


Ամփոփում

2019 թվականը շատ լի էր ինձ համար, հատկապես՝ տարվա երկրորդ կեսը։ Կարող եմ ասել, որ այս կիսամյակը դեռևս ամենաարդյունավետն էր մի քանի տարվա մեջ։
Այս ընթացքում ես վերսկսեցի գրքեր կարդալ՝ և՛ հայ գրականություն, և՛ արտասահմանյան, թեպետ նախընտրում եմ արտասահմանյան գրականությունը, քանի որ հայկական գրքերի մեծամասնության թեմաները նույնն են, ինչը ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէ։ Հայ գրականության մեջ միակ գիրքը, որ ինձ շատ  դուր եկավ, Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր»-ն էր, ինչը մեծ բացահայտում էր ինձ համար, քանի որ կարդալուց առաջ չէի սպասում, որ այն կհավանեմ։
Սկսեցի զբաղվել կամավորությամբ, ինչի արդյունքում ձեռք բերեցի բազմաթիվ նոր ընկերներ, ծանոթացա շատ հետաքրքիր մարդկանց հետ, նաև՝ օտարերկրացի, հասկացա, որ Հայաստանում նույնպես իրականացվում են շատ հետաքրքիր ֆորումներ, փառատոններ, համերգներ, որոնց մասին մինչ այս չէի լսել և հնարավորություն ստացա դրանց մեջ իմ մասնակցությունն ունենալ։ Հասկացա, որ կամավորությունն անվճար աշխատանք չէ, և մարդկանց առջև շատ ու շատ նոր դռներ է բացում։ Դրա արդյունքում փորձում ես քեզ տարբեր ոլորտներում, նոր հետաքրքրություններ և փորձ ես ձեռք բերում, սկսում ես հետաքրքրվել այնպիսի բաներով, որոնք քեզ անցյալում ձանձրալի կամ չափազանց դժվար էին թվում։

11 April 2019

Լրաքաղ

Հերթական արգելքը Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեայի՝ աբորտի արգելքը հակասահմանադրական է համարվել պատմական դատարանի կողմից: Երկրի սահմանադրական դատարանը պահանջել է, որ օրենքը վերանայվի մինչև 2020 թվականի վերջը: Արգելքի համաձայն ան կանայք, ովքեր աբորտ են արել, պետք է տուգանվեն և նույնիսկ ձերբակալվեն,բացի բռնաբարության և աջողջությանը վտանգ սպառնացող դեպքերից:
Արգելքը վերանայվել է մի կին բժշկի ակցիայից հետո, ով ասում էր, որ աբորտի մասին օրենքը վտանգի տակ է դնում կանանց, և սահմանափակում է նրանց իրավունքները: Փողոցում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր բողոքում էին օրենքի դեմ և պահանջում, որպեսզի այն չեղարկվի:

14 March 2019

Լրաքաղ


Լրաքաղ
Սոց. ցանցերի մեկօրյա անհետացումը

Մարտի 13-ին համարյա բոլոր սոցիալական կայքերը՝ Facebook, Instagram, Messenger, WhatsApp, չէին աշխատում: Բոլոր համացանցից օգտվող մարդիկ անհանգստացած էին, քանի որ ոչ ոք չեր կարողանում աշխատել, նյութեր ուղարկել, կամ ուղղակի ժամանակ անցկացնել սոց կայքերում: Աշխարհը, կոպիտ ասած, քաոսի էր վերածել, քանի որ ոչ-ոք չէր հասկանում ինչ է կատարվում: Ամերիկյան քաղաքականագետները այդ ամենը գցում են Facebook ընկերության վրա, ասելով, որ այսպիսի դեպքեր են պատահում այն ժամանակ, երբ ամեն ինչ վստահում ես մեկ մեծ կազմակերպության:
Այս իրավիճակը տևես մոտ տասը ժամ, որից հետո կազմակերպությունը վերացրեց բոլոր խնդիրները: Այդ ընթացքում շատ մարդիկ հասցրել էին գրանցվել Telegram և Twitter սոց. ցանցերում, այս խնդրի մասին կատակներ էին անում, փորձելով խնդրին շատ լուրջ վերաբերմունք չտալ, չէ՞ որ, սոց. ցանցերն, իհարե, դշվար է պատկերացնել մեր կյանքն առանց սոց. ցանցերի, սակայն չի կարելի դրանք վերածել շատ լուրջ խնդրի:

Աղբյուրը՝ bbc.com

28 February 2019

Լրաքաղ


Մոմոյի մասին

Այս շաբաթ համացանցում տարածվել են «Մոմոյի» մասին տեղեկությունները: Ոմանց ասելով, դա խաղ է, որը ստիպում է երեխաներին իրենց վնասել, կամ ինքնասպան լինել, և սպառնում է նրանց, չթողելով այդ մասին տեղյակ պահել ընտանիքի անդամներին, կամ ուրիշ մարդկանց: Դա մի էջ է WhatsApp Messenger-ում, որը ըստ մարդկանց կառավարվում է հաքերների կողմից, և որի գլխավոր նկարն է մոմոն՝ հավի ոտքերով և բերանով աղջկա կիսանդրին, որը գտնվում է ճապոնիայում:
Իրականում խաղի մասին տեղեկությունները լեգենդ են: Իհարկե այդպիսի էջ եղել է, գրանցված ճապոնական համարով, սակայն մեսենջերն այդ իմանալով իսկույն արգելափակել է այն: Չնայած, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, թե ինչպես են երեխաներն ինքնասպան եղել մոմոյի պատճառով, իրականում ոչ-մի մահվան դեպք գրանցված կամ հաստատված չէ: Խաղը հայտնի է եղել դեռ ամռանը, իսկ էջը չի գրել երեխաներին, ավելին շատ մարդիկ ինքներն են փորձել գտնել այն և գրել՝ հետաքրքրության համար, սակայն ոչ-մի պատասխան չեն ստացել: Մոմոն, չգիտես ինչու, նորից հայտնի է դարձել: Մարդիկ դրա մասին լուրերն իրար են ուղարկում՝ զգուշացնելու համար վտանգի մասին, կոչ անելով ծնողներին ստուգել երեխաների հեռախոսները, կամ որոշ արգելքներ դնել նրանց նկատմամբ, սակայն իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս ամենը ոչ-մի վտանգ չի ներկայացնում, իսկ լրատվական կայքերը շարունակում են դրա մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածել ուղղակի դիտումների մեծ քանակություն ապահովելու համար:

Աղբյուրներ՝ bbc.com
                       washingtonpost.com
                       news.am

21 February 2019

Լրաքաղ

Թուրքմենիստանում կանայք բողոքում ենոր որ ոստիկանությունը խլում է նրանց վարորդական իրավունքներըՇաբաթվա սկզբից այնտեղ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում են կին վարորդներին և ստուգումԻրենց խոսքերովիրենք ոչինչ չունեն կին վարորդների դեմսակայն եթե վերջիններս մեքենայում չունեն կրակայրիչկամ առաջին օգնության պարագաներնրանք չեն կարող մեքենա վարելՄարդիկ ենթադրում ենոր ոստիկանությունն այդ քայլին է գնումորպեսզի կանայք դադարեն մեքենա վարելՉնայածոր կառավարությունը հերքում է դա և իրեն մեղավոր չի համարումայն փաստացի արգելում է բոլոր կանանց մեքենա վարել: 
  
Աղբյուրը՝ bbc.com

13 December 2018

Ուսումնական դեկտեմբեր

Գործնական աշխատանք
(ուղղագրություն)
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ  երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)


2. ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից