26 March 2019

What are the exams for?


What are the exams for?
(short essay)

"Exams motivate students to study harder."
You can hear this from many teachers, adults, parents and other people. In my opinion that people are very closeminded, cause they don’t understand, that the time is changing. I think that exams are a waste of time. They don’t make us study harder, but they take all our energy and time, so we can’t study anything else. We have to learn by heart all our lessons just to pass exams, but after the exams, we just forget everything and realize that we didn’t learn everything at school. People want us to know everything, to be good at maths, languages, history, and many other classes, but nobody’s perfect.

24 March 2019

Preparations for an educational trip (Vayots Dzor)


Preparations for an educational trip
(Vayots Dzor)
It’s been 6 months since our last trip. We spent a great time in Karabakh, and still can’t forget our adventures. But its time to start a new story. This time we decided to go to Vayots Dzor Province. I don’t know if anyone from our group has been there, but if so, this is a great opportunity to go there, see new places, learn new things or remember what you’ve forgotten. As a tradition, I’m going to tell you about one of our destinations, this time its Noravank.
Noravank is a 13th-century Armenian monastery, located 122 km from Yerevan in a narrow gorge made by the Amaghu River, near the town of Yeghegnadzor, Armenia. The gorge is known for its tall, sheer, brick-red cliffs, directly across from the monastery.

22 March 2019

«Սպասող Մարդու Օրագիրը» (իրանական պոեզիա)


Իրանական պոեզիա

Արևելյան պոեզիայի սիրահար չեմ։ Հաճախ այդ բանաստեղծությունները չափազանց դժվար են հասկանալու համար, ինչի արդյունքում ուղղակի սկսում եմ չհավանել դրանք և կարդալիս ձանձրանում եմ։ Սակայն, իմ կարծիքով, Իրանական պոեզիան ավելի յուրահատուկ է և տարբերվում է մնացածից։ Բանաստեղծություններն ավելի հետաքրքիր, իմաստալից են և հեշտ են հասկացվում։
Կարդացի «Սպասող Մարդու Օրագիրը»․ այս բանաստեղծությունների մեծ մասը մռայլ էր։ Դրանք շատ կարճ էին, սակայն այդ երկու տողի մեջ կարելի էր մեծ իմաստ գտնել։ Այս բանաստեղծությունները ոչինչ մանրամասն չեն նկարագրում և ստիպում են ընթերցողին մտածել և ինքնուրույն հասկանալ դրանց իմաստը։

21 March 2019

Մարտ ամսվա հանդիպումները


Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատեսը նոր է սկսվել, սակայն արդեն շատ հետաքրքիր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել։ Կփորձեմ հնարավորինս կարճ պատմել այն հանդիպումների մասին, որոնց մասնակցել եմ, և հայտնել իմ կարծիքը դրանց վերաբերյալ։

1. Այց Ազգային Ժողով
Մարտի 6-ին այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով, որի արդյունքում ճանաչեցինք նոր պատգամավորների, եղանք ԱԺ թանգարանում, նիստերի սրահում։ Իմացանք Ազգային Ժողովի գործունեության, կանոնակարգի, անդամների մասին, ներկա գտնվեցինք հերթական նիստին, որում քվեարկությամբ երկու օրենք ընդունվեց։ Կարող եք կարդալ ավելին ՀՀ ԱԺ այցի մասին իմ նյութում։

18 March 2019

10 դրվագ Նապոլեոն Բոնապարտի կյանքից


10 դրվագ Նապոլեոն Բոնապարտի կյանքից

1. Նապոլեոնը խարդախություն էր անում թղթախաղի ժամանակ
Նապոլեոնը ատում էր թղթախաղում, շախմատում կամ ուրիշ խաղում պարտվելը և անում էր ամեն ինչ պարտությունց խուսափելու համար։ Լաուրա Ժյունոն գրել է․
«Դա աշխարհի ամենածիծաղելի բանն էր՝ նայել, թե ինչպես է նա ինչ-որ խաղ խաղում։ Չնայած նրա արագ ըմբռնելու և իրավիճակին տիրապետելու կարողությանը, նա անկարող էր հասկանալ թղթախաղի իմաստը, այնպես որ միակ տարբերակը խարդախ խաղալն էր»։
Լուի Անտուան Ֆովել դե Բուրյենն ասում էր․
«Հիմնականում նա թղթախաղեր չեր խաղում, իսկ եթե խաղում էր, իր սիրելի խաղը «Քսանմեկն» էր (Vingt-et-un), որովհետև դա մյուսներից ավելի արագ էր, և դա նրան խարդախություն անելու հնարավորություն էր տալիս»։

2. Նապոլեոնը սիրում էր երկար, տաք լոգանք ընդունել
Լուի Անտուան Ֆովել դե Բուրյեննը գրել է։
«Իր սերը լոգանքի հանդեպ շփոթում էր անհրաժեշտության հետ։ Սովորաբար 2 ժամ մնում էր լոգարանում, իսկ այդ ընթացքում ես նրա համար ամսագրերից քաղվածքներ և օրվա նորություններն էի կարդում։ Նա մտահոգված էր լսել և իմանալ, թե ինչ է կատարվում։ Մինչ նա լոգարանում էր, աստիճանաբար տաք ջուրն էր միացնում՝ ջերմաստիճանը բարձրացնելու համար, այնքան, որ մեկ-մեկ ես չէի կարողանում տեսնել և կարդալ՝ գոլորշու պատճառով, և ստիպված էի դուռը բացել»։

3. Նապոլեոնը սնահավատ էր
«Նապոլեոնը սնահավատ էր և չէր սիրում այն մարդկանց, ովքեր սնահավատությունը թուլություն էին համարում։ Նա ասում էր, որ միայն հիմարները կարող են արհամարհել այն»։
Նապոլեոնը հավատում էր նշաններին, դևերին և հաջողությանը։ Չէր սիրում ուրբաթ օրերը և 13 թիվը։ Նա դեկտեմբերի 2-ը՝ 1804 թվականին իր թագադրման օրը և 1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում իր հաղթանակի օրը, համարում էր իր հաջողակ օրերից մեկը։ Նշանավոր դեպքերի ժամանակ, կապ չունի՝ լավ, թե վատ, Նապոլեոնը սովորաբար խաչակնքվում էր։

4. Նապոլեոնը երբեք չէր զգում իր սրտի բաբախումը
Կոնստանտի համաձայն՝
«Ուշագրավ առանձնահատկություն է այն, որ կայսրը երբեք չէր զգում իր սրտի խփոցը։ Նա շատ էր ասել իր բժշկին՝ Ժան Նիկոլա Կորվիզարին և ինձ, և ավելի քան մեկ անգամ ստիպել էր մեզ դնել մեր ձեռքերն իր կրծքավանդակին, որպեսզի կարողանայինք փորձել այս առանձնահատկությունը։ Մենք երբեք ոչ-մի բաբախում չենք զգացել»։

5. Նապոլեոնը սիրում էր մարդկանց մականուններ տալ
Եմմանուել Օգյուստեն դե Լաս կազն ասում է․
«Առօրյա կյանքում՝ սովորական փոխհարաբերություններում, կայսրը փչացնում էր իրեն ամենածանոթ անունները, նույնիսկ մերը, սակայն չեմ կարծում, որ դա իր հետ հանրային իրավիճակում պատահեր։ Նա իր երևակայության շնորհիվ, մարդկանց անուններ էր հորինում, և այդ պահից դրանք մնում էին իր մտքում։ Չնայած, որ մենք օրը հարյուր անգամ արտասանում էինք անուններն այնպես, ինչպես նրանք պետք է լինեն (առանց նրա լսելու), նա կհարվածեր մեզ, եթե մենք անունները ճիշտ արտասանեինք իր փոխելուց հետո»։

6. Նապոլեոնը սիրում էր ձեռքերով ուտել
Համաձայն Կոնստանտի՝
«Կայսրը ոչ մի կերպ մաքուր չէր ուտում։ Նա նախընտրում էր պատառաքաղի և անգամ գդալի փոխարեն իր մատներն օգտագործել։ Մենք փորձում էինք իր ամենասիրելի ուտելիքները դնել իր ձեռքի տակ։ Նա քաշում էր այն իր մոտ՝ հացը սոուսի մեջ թաթախելով, ինչը չէր խանգարում ուտելիքի շրջանառությանը»։

7. Կայսրը ահավոր ձեռագիր ուներ
Սուրբ Հեղինե կղզի ճամփորդության ժամանակ, Նապոլեոնի ուղեկիցներից մեկը զեկուցում է․
«Կայսեր ձեռագիրը հիերոգլիֆներ էր հիշեցնում, անգամ նա, երբեմն, չէր կարողանում իր գրածը հասկանալ։ Մի օր իմ տղան նրա համար «Իտալական քարոզարշավի» մի գլուխ եր կարդում։ Հանկարծ կանգ առավ՝ չկարողանալով հասկանալ գրածը։ Կայսրը վերցրեց ձեռագիրը, երկար ժամանակ փորձեց կարդալ այն, և վերջապես, վայր գցեց այն՝ ասելով․ «Նա ճի՛շտ է, ես ինքս չեմ կարող ասել՝ ինչ է գրված»»։
Նապոլեոնն ասել էր բժիշկ Էդվարդ Բարրի ՕՄիրային, որ իր ձեռագիրը Սուրբ Հեղինե կղզի ճամփորդության ժամանակ կատարելագործվել է։
«Նա ասաց, որ ամեն բառի միայն երեք քառորդի կեսը գրելու և դրանք իրար վրա գրելու սովորություն ունի, ինչի պատճառով իր ձեռագիրը միայն մեկ մարդ էր կարողանում հասկանալ։ Ավելի ուշ, նա ասաց, որ սկսել է ավելի ընթեռնելի գրել՝ չշտապելու արդյունքում։»

8. Նապոլեոնը տանել չէր կարողանում ներկի հոտը
Նապոլեոնը սուր հոտառություն ուներ, և իրեն անհանգստացնող բաներից մեկը ներկն էր։ Երբ նա իմացավ, որ տանը, որտեղ պետք է տեղավորվեր Սուրբ Հեղինեի ժամանակ, ներկի հոտ է գալիս,
«Նա մարգագետնով վերև-ներքև քայլեց՝ ամենավայրի ձևով ժեստեր անելով։ Նա այնքան զայրացած էր, որ համարյա խեղդվում էր։ Նա հայտարարեց, որ ներկի հոտն այնքան անտանելի է իր համար, որ նա երբեք չէր բնակվի մի տանը, որտեղ այն գոյություն ունի»։

9. Նապոլեոնը սիրում էր մարդկանց ճմկթել
Կոնստանտը գրում է․
«Կայսրը իր լավ հումորով պահերին կարող էր իր կողքիններին ճմկթել ականջի ծայրից։ Ես ունեմ իմ փորձը, երբ նա ճմկթեց լրիվ ականջս, և հաճախ՝ երկու ականջներս միաժամանակ։ Մոտավերապես ճզմում էր այն։ Ամենաուժեղն էր ճմկթում իր ամենահումորով պահերին։ Մեկ մեկ, երբ ես նրա սենյակ էի մտնում՝ նրան հագցնելու, նա կարող էր վազել դեպի ինձ և իր սիրելի արտահայտությամբ բարևելով միաժամանակ ճմկթեր երկու ականջներս՝ ստիպելով ինձ լաց լինել։ Նրա համար հազվադեպ չէր նաև այդ ճմկթոցներին մեկ կամ երկու ապտակ ավելացնելը»։

10. Նապոլեոնը շատ չէր քնում
Լուի Ժոսեֆ Մարշանը՝ Կոնստանտից հետո Նապոլեոնի անձնական սպասավորն ասում է․
«Կայսրը քիչ էր քնում։ Նա գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում էր։ Նա այնքան կազմակերպված էր, որ կարող էր քնել՝ երբ ուզեր։ Մեկանգամյա, կամ ընդհատումներով 6 ժամ քունը նրան բավարար էր»։

Աղբյուրներ՝ 1, 2

Միսաք Մեծարենց «Կայծեր»

Վահան Մալեզյան «Կարոտը»

15 March 2019

«Նավզիկե»


Եղիշե Չարենց․ «Նավզիկե»

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է վերջինիս՝ կիսամեռ վիճակում, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Չարենցն այս պոեմը նվիրել է իր երկու կանանց՝ Իզաբելլային և Արփենիկին։ Նա ամբողջ կյանքում փնտրել է իր Նավզիկեին, սակայն այդպես էլ մահացել է առանց նրան գտնելու։ Նա իր երազանքներն ամբողջացրել է մի առեղծվածային կնոջ՝ Նավզիկեի մեջ, ով մերթ եբենյա մարմնով գիպտուհի է, մերթ սպիտակ, մարմարյա մարմնով մի աղջիկ, մերթ լուսնային շղարշ հագածի պես, մերթ մերկացած, և այլն։

Աղբյուրը՝ «Նավզիկե»

14 March 2019

Լրաքաղ


Լրաքաղ
Սոց. ցանցերի մեկօրյա անհետացումը

Մարտի 13-ին համարյա բոլոր սոցիալական կայքերը՝ Facebook, Instagram, Messenger, WhatsApp, չէին աշխատում: Բոլոր համացանցից օգտվող մարդիկ անհանգստացած էին, քանի որ ոչ ոք չեր կարողանում աշխատել, նյութեր ուղարկել, կամ ուղղակի ժամանակ անցկացնել սոց կայքերում: Աշխարհը, կոպիտ ասած, քաոսի էր վերածել, քանի որ ոչ-ոք չէր հասկանում ինչ է կատարվում: Ամերիկյան քաղաքականագետները այդ ամենը գցում են Facebook ընկերության վրա, ասելով, որ այսպիսի դեպքեր են պատահում այն ժամանակ, երբ ամեն ինչ վստահում ես մեկ մեծ կազմակերպության:
Այս իրավիճակը տևես մոտ տասը ժամ, որից հետո կազմակերպությունը վերացրեց բոլոր խնդիրները: Այդ ընթացքում շատ մարդիկ հասցրել էին գրանցվել Telegram և Twitter սոց. ցանցերում, այս խնդրի մասին կատակներ էին անում, փորձելով խնդրին շատ լուրջ վերաբերմունք չտալ, չէ՞ որ, սոց. ցանցերն, իհարե, դշվար է պատկերացնել մեր կյանքն առանց սոց. ցանցերի, սակայն չի կարելի դրանք վերածել շատ լուրջ խնդրի:

Աղբյուրը՝ bbc.com

12 March 2019

Just a story


Just a story

One day in one big computer store employees after servicing the last client decided to go on vacation. After a thorough examination of the place, they ordered some tickets and started packing their suitcases. And their adventure began. They assembled at the Airport, but the majority was late. Once they arrived at the snowy mountains of France their fingertips became numb. They decided to eat something, and the keen nose of one of the guy’s found a great pizzeria. They ordered some blended vegetable soup. Unfortunately, the soup was poisoned so they all died. All this happened because there was another computer shop that wanted to beat them up.

..by me and Gevorg..

11 March 2019

Այց ՀՀ Ազգային Ժողով


Այց ՀՀ Ազգային Ժողով

Մարտի 6-ին` «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների մի խմբով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով: Նախապես ուսումնասիրություններ էինք կատարել, ծանոթացել էինք Ազգային Ժողովի կայքէջին, և կանոնակարգին:
Հանձնեցինք հեռախոսները, անձը հաստատող փաստաթղթերը, ինչից հետո, միայն, մտանք շենք և ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որտեղ նստեցինք լրագրողների համար հատկացված վայրում: Հետևեցինք ԱԺ հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև քվեարկություններ անցկացվեցին, ինչի արդյունքում երկու նոր օրենք ընդունվեց:
Ծրագրում հաջորդը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպումն էր, որից մի փոքր ուշացանք: Համացանցում լուրեր էին տարածվել, թե մենք «կորել» ենք ԱԺ շենքում, սակայն դա այդքան էլ այդպես չէր: Ճի՛շտ է, շենքը բավականին մեծ էր, և այնտեղ կորելը դժվար չէր լինի, սակայն իրականում, մեզ իր աշխատասենյակ էր հրավիրել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատմում էր իր աշխատանքի մասին, նկարվում էր մեզ հետ, ինչպես նաև փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել: Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո վերջապես հասանք հանդիպման վայրը:
Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, պատմեց մշտական հանձնաժողովների գործունեության մասին և այլն, այնուհետև պատասխանեցին մեր հարցերին: Սկզբում հարցեր տվեցինք էկոլոգիական խնդիրների մասին, հետո հանդիպմանը միացան պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը և Մաթևոս Ասատրյանը, ովքեր նույնպես պատասխանեցին հարցերին, որոնք արդեն վերաբերվում էին կրթությանը, քննություններին, բուհական համակարգին և այլն: Անձամբ ես պատգամավորների պատասխաններից մի մասի հետ համաձայն չէի, չնայած նրան, որ համադասարանցիներս նույն կարծիքն ունեին, սակայն, ժամանակի սուղ լինելու պատճառով, այդպես էլ հարց տալու կամ կարծիքս արտահայտելու հնարավորություն չստացա: Հանդիպումից հետո ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որն արդեն դատարկ էր, նկարվեցինք այնտեղ, վերջում էլ այցելեցինք ԱԺ թանգարան:
Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր, որի մասին ունենք բազմաթիվ լավ հիշողություններ: Հուսով եմ, ՀՀ Ազգային Ժողով այս այցը վերջին անգամը չէր, և այս նախագիծը հետագայում շարունակական բնույթ կկրի, քանի որ այսպիսի այցերը ՀՀ կառավարությանը և դրա գործառույթներին ծանոթանալու ամենահետաքրքիր և արդյունավետ միջոցն են:

Հղումներ՝ ՀՀ ԱԺ կայքէջ
                  ՀՀ ԱԺ կանոնակարգ
                  ՀՀ ԱԺ մարտի 6-ի նիստը

07 March 2019

Չարենցի բանաստեղծությունները

Չարենցի բանաստեղծությունները

Կարոտ, հայրենասիրություն, անհանգստություն՝ երեք բառ, որոնք իմ կարծիքով ամենաշատն են համապատասխանում Չարենցի բանաստեղծություններին: Տարբեր շարքերը կարդալիս տարբեր զգացողություններ ու տպավորություններ ես ունենում: Բանաստեղծությունների տրամադրությունը տատանվում է, ասես դրանք տարբեր մարդիկ գրած լինեն՝ մեկը տաքարյուն, բուռն զգացմունքներով, մեկն անընդհատ սթրեսսի մեջ, մյուսն էլ միայնակ, ում հոգին լի է կարոտով և իր հայրենիքի ու հարազատների հանդեպ սիրով:

Չարենցն իր բանաստեղծություններում շատ գեղեցիկ, բայց միաժամանակ ազնվությամբ միշտ կարողացել է արտահայտել իր զգացմունքները: Փորձել է իր խոսքերով ոչ մեկին չվնասել, բայց նաև չխաբել, ինչը, կարծում եմ, ստացվել է: Չարենցն, իմ կարծիքով, ամենազգացմունքային բանաստեղծներից մեկն է։ Նրա բանաստեղծությունները գրված են այնպես, որ իմաստը հասկանալու համար շատ ջանք չի պահանջվում, բայց դրա հետ մեկ տեղ դրանք շատ հետաքրքիր և բովանդակալից են։

ՀՀ կարմիր գիրք

03 March 2019

Կռիվ ինքդ քո դեմ

Կռիվ ինքդ քո դեմ


Մենք ամեն օր ենք կռվում ինքներս մեր դեմ՝ և՛ ամենօրյա հարցերի, և՛ ինչ-որ լուրջ խնդիրների շուրջ: Երբեմն այդ կռիվը կարող է տարիներ տևել, երբեմն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս փորձում ենք հաղթել այդ կռվում՝ նախապատվությունը տալով այն կողմին, որը ճիշտ ենք համարում, կամ, որը ճիշտ է համարում հասարակությունը:  Հաճախ ինչ-որ զոհողություններ ենք անում այդ հաղթանակին հասնելու համար, սակայն արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես մենք ենք պատկերացնում:

Ինքդ քեզ հետ կռիվը ամենադժվար կռիվն է: Պետք է դժվար որոշումներ կայացնել, երբեմն ընտրություն կատարել՝ հետևել սրտին, թե՞ ուղեղին: Կարող ես երկար կռվել ինքդ քեզ հետ, վերջում մտածես, թե հաղթել ես, հպարտանաս ինքդ քեզնով, սակայն դա չհամապատասխանի իրականությանը: Այդ դեպքում դու շարունակում ես ապրել՝ ինքդ քեզ խաբելով, և մի օր մեծ հիասթափություն ես ապրում, երբ հասկանում ես ամեն ինչ և, կարծես, կորցնում ես կյանքիդ իմաստը, ցանկանում ես ոչնչացնել այն, ինչ քո հաղթանակն էիր համարում:

Նույնը կատարվեց «Հին Աստվածներ» դրամայում՝ վանահոր հետ: Նա հեռացել էր աշխարհից, նոր կյանք էր սկսել, ապրում էր խավարում և կարծում էր, թե հաղթել է այդ կռվում, սակայն մի օր, երբ հանդիպեց իշխանուհուն, հասկացավ, որ դա այդպես չէ. հասկացավ, որ այսքան տարի ապրել է իրականությունից դուրս: Որոշեց քանդել այն եկեղեցին, որը կառուցում էր իշխանուհու հետ. նա կարծում էր, որ քանդելով այն, կքանդի նաև իր զգացմունքները, կմոռանա պարտությունը և նորից նոր կյանք կսկսի, սակայն նա կրկին պարտվում է ինքն իրեն և հեռանում է բոլորից՝ խավարը նախընտրելով լույսից:

Որոշ մարդիկ չափից ավելի կարևորություն են տալիս այդ կռիվներին՝ պարտվելիս կարծելով, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ փոխելու հնարավորություն արդեն չկա, իսկ հաղթելիս՝ մի տեսակ գոռոզանում են և ուրիշ ոչնչի ուշադրություն չեն դարձնում:  Որոշներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ երջանկության կարելի է հասնել միայն ներքին խաղաղություն ունենալով, իսկ դա միայն այն դեպքում, երբ դադարեն կռվել իրենց հետ: Կարծում եմ այս պայքարին պետք չէ ծայրահեղորեն վերաբերվել: Դա ամենօրյա երևույթ է, առանց որի ապրել հնարավոր չէ:

Պետք չէ խուսափել ինքներս մեզ հետ կռիվներից: Դրանք օգնում են ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց, փոխել այն, ինչը մեզ մեր մեջ դուր չի գալիս, փորձել դառնալ մեր նախընտրած ավելի լավ տարբերակը: Այդ կռիվները մեզ հետ են լինելու ամբողջ կյանքում, պարզապես դրանց չափից շատ կարևորություն տալու կամ դրանցից խուսափելու փոխարեն, պետք է սովորել օգուտ քաղել դրանցից և հաշտվել ինքներս մեզ հետ: Իսկ հաշտության լավագույն նախապայմանն է ճանաչել, հասկանալ և ընդունել ինքներս մեզ՝ երբեմն փոխվելու և կատարելագործվելու, մշտապես սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամությամբ: