Հայոց լեզու

Քննարկում - կրթություն

     ·        Ո՞վ է համարվում կրթված մարդ. իմ կարծիքը:
Մեր հասարակության մեջ կան տարբեր ընդունված չափանիշներ, որոնք վերաբերվում են տարբեր մարդկանց։ Շատերի կարծիքով, կրթված է համարվում այն մարդը, ով լավ է սովորում, ունի բարձրագույն կրթություն, կարդացել է բազմաթիվ գրքեր, և այլն: Ես սա կարծրատիպ եմ համարում, քանի որ կարծում եմ, որ կիրթ լինելն այդքան էլ կապ չունի սովորելու, կամ կարդալու հետ։ Ինքս, կրթված եմ համարում այն մարդկանց, ովքեր կարողանում են ընդունել իրենց շրջապատին։ Նրանք չարությամբ կամ ատելությամբ չեն վերաբերվում իրենցից տարբերվողներին, անհիմն քննադատություններ չեն անում, և հարգանքով են վերաբերվում բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, ճաշակից, և այլ հատկանիշներից։ Կրթված մարդիկ գնահատում և պահպանում են իրենց շրջակա միջավայրը, և երբեք իրենք իրենց աշխարհի ամենակարևոր մասնիկը չեն համարում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ


11-րդ դասարան
Հերթական արգելքը Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեայի՝ աբորտի արգելքը հակասահմանադրական է համարվել պատմական դատարանի կողմից: Երկրի սահմանադրական դատարանը պահանջել է, որ օրենքը վերանայվի մինչև 2020 թվականի վերջը: Արգելքի համաձայն ան կանայք, ովքեր աբորտ են արել, պետք է տուգանվեն և նույնիսկ ձերբակալվեն,բացի բռնաբարության և աջողջությանը վտանգ սպառնացող դեպքերից:
Արգելքը վերանայվել է մի կին բժշկի ակցիայից հետո, ով ասում էր, որ աբորտի մասին օրենքը վտանգի տակ է դնում կանանց, և սահմանափակում է նրանց իրավունքները: Փողոցում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր բողոքում էին օրենքի դեմ և պահանջում, որպեսզի այն չեղարկվի:
Ամեն դեպքում, Հյուսիսային Կորեան շատ քրիստոնյաների բնակավայրն է, և չնայած, որ կային բազմաթիվ ցուցարարներ, շատերը կողմ էին աբորտը անօրինական համարելուն, քանի որ նրանք ասում են, որ դա ստիպում է կանանց խորը մտածել իրենց արարքի մասին:




Լրաքաղ
Սոց. ցանցերի մեկօրյա անհետացումը

Մարտի 13-ին համարյա բոլոր սոցիալական կայքերը՝ Facebook, Instagram, Messenger, WhatsApp, չէին աշխատում: Բոլոր համացանցից օգտվող մարդիկ անհանգստացած էին, քանի որ ոչ ոք չեր կարողանում աշխատել, նյութեր ուղարկել, կամ ուղղակի ժամանակ անցկացնել սոց կայքերում: Աշխարհը, կոպիտ ասած, քաոսի էր վերածել, քանի որ ոչ-ոք չէր հասկանում ինչ է կատարվում: Ամերիկյան քաղաքականագետները այդ ամենը գցում են Facebook ընկերության վրա, ասելով, որ այսպիսի դեպքեր են պատահում այն ժամանակ, երբ ամեն ինչ վստահում ես մեկ մեծ կազմակերպության:



Լրաքաղ
Մոմոյի մասին

Այս շաբաթ համացանցում տարածվել են «Մոմոյի» մասին տեղեկությունները: Ոմանց ասելով, դա խաղ է, որը ստիպում է երեխաներին իրենց վնասել, կամ ինքնասպան լինել, և սպառնում է նրանց, չթողելով այդ մասին տեղյակ պահել ընտանիքի անդամներին, կամ ուրիշ մարդկանց: Դա մի էջ է WhatsApp Messenger-ում, որը ըստ մարդկանց կառավարվում է հաքերների կողմից, և որի գլխավոր նկարն է մոմոն՝ հավի ոտքերով և բերանով աղջկա կիսանդրին, որը գտնվում է ճապոնիայում:



Կետադրիր տրված նախադասությունները

1. Եվ ժողովուրդը՝ աշխատասեր, բանիմաց, հողին տվեց նախկին քնքշությունը։
2. Իմ աչքերի առաջ ճանապարհն էր և փիրուզե հավերժահարսը՝ ծովակը։
3. Նա մտախոհ դիտում էր անդորր ջրի մակերևույթը՝ մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
4. Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝ Լեհաստան կատարած այցի մասին։
5. Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին, պառկում խոտերի վրա։
6. Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
7. Ոսկանը նայում էր մոմի՝ հոգեվարք ապրող բոցին։
8. Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով պճնված։
9. Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։

10. Մեր տան դիմաց՝ Հռիփսիմեի վանքից ոչ հեռու, զորանոցն էր։


Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։

1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
4. Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։


3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ ենլարվում։
1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
4. Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։


Լրաքաղ


Թուրքմենիստանում կանայք բողոքում են, որ որ ոստիկանությունը խլում է նրանց վարորդական իրավունքները: Շաբաթվա սկզբից այնտեղ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում են կին վարորդներին և ստուգում: Իրենց խոսքերով, իրենք ոչինչ չունեն կին վարորդների դեմ, սակայն եթե վերջիններս մեքենայում չունեն կրակայրիչ, կամ առաջին օգնության պարագաներ, նրանք չեն կարող մեքենա վարել:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ



21.02.19
1. Փորձիր տերյանական ոճով տրիոլետ գրել։
Չգիտեմ արդեն ինչ անել այստեղ,
Սիրտն իմ մի ուրիշ աշխարհ է ուզում,
Այնքա՜ն հոգնել եմ ես այս մարդկանցից,
Չգիտեմ արդեն ինչ անել այստեղ։
Պարզապես ուզում եմ նոր կյանք սկսել,
Նոր մարդկանց տեսնել, նոր մտքեր լսել։
Չգիտեմ՝ ինչու՞, ի՞նչ անել այստեղ,
Սիրտն իմ մի ուրիշ աշխարհ է ուզում։

2. Տերյանի թարգմանությամբ Շառլ Բոդլերի արձակ բանաստեղծությից ընտրիր անդեմ նախադասությունները։
Շառլ Բոդլեր
Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե՛ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…
Թարգմ. Վ. Տերյան

3. Գտիր Տերյանի բանաստեղծություններում անդեմ նախադասությունների օրինակներ։
***
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

***
Անանց մի վիշտ
Խորը թաքուն
Եվ անհնչյուն։

***
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,

***
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —

Անվախճան երգ։

______________________________________________

Դեկտեմբեր

Գործնական աշխատանք
(ուղղագրություն)
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ  երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)


2. ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից


Նոյեմբեր
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք, հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս, մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։
- Զարհուրելի բան է աշխարհը, - ասաց ընկերներիցս մեկը, - քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ չես կարող լինել։



Բառագիտություն
Բառը ինքնուրույն գործածություն և իմաստ ունեցող հնչյուն է կամ հնչյունախումբ: Բառի արտահայտած իմաստը կոչվում է բառիմաստ:
Բառը կարող է ենթարկվել բառակազմական և ձևաբանական փոփոխության: Բառակազմական բաղադրիչներ են արմատները և ածանցները, որոնց օգնությամբ կազմվում են նոր բառեր:
Անգիր                           պատմագիր
Գրություն                     սեպագիր
Գրական                       գրականություն
Գրադարան                  գրաբար
Անձնագիր                   
Արմատները և ածանցները փոխում են բառի իմաստը:
Ածանցները լինում են՝
1.     Նախածանցներ
Անգույն, դժբախտ, ապուշ, մակերես, ենթախումբ, նախամարդ, չկամ, տգետ

2.     վերջածանցներ
Դռնակ, փոքրիկ, լեզվաբան, բարձրագույն, էժանագին, սիրելի, մրցանակ,
Ածանցները բառին կարող են միանալ ա մասնիկով, որը կոչվում է հոդակապ:
Արմատ + ա + արմատ
Օդ + ա + նավ
Խմբ + ա + գիր
Ա հոդակապը կարող է թաքնված լինել: (ի + ա = ե)
Տարի + ա + վերջ = տարեվերջ
Հոգի + ա + վիճակ = հոգեվիճակ
Հոգեվարք
Դափնեվարդ
Ոսկեվառ
Ոսկեվարս
Կարեվեր


Կետադրություն
Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝ հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալի վզին փաթաթած, ուղտի վիզը առաջ, երկարած սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որմաքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին մեկ ինը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ՝ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։


Հոկտեմբեր
Բառերի գծիկով գրություն
Բառերը գրվում են գծիկով, եթե կրկնվում են նույնությամբ
Շուտ-շուտ, արագ-արագ, մեկ-մեկ, հազար-հազար․․․
Մարդ-մուրդ, փոքր-մոքր , աման-չման, պզիկ-մզտիկ,կամա-ակամա, առոք-փռոք
-Ի նախդիրը միասին է գրվում միայն իսպառիզուրիհարկե բառերում
-Ընդ նախդիրը անջատ գրվում է միայն ընդորում բառում։ Մնացած դեպքերում -ընդ-ը գրվում է միասին։
-Առ նախդիրը անջատ գրվում է առ այսառ այնառ այսօրառ աստվածառ հարյուրառ հազար բառերում։
Իմաստով իրար հետ մոտ բառերը, հոմանիշները և հոմանիշ-հականիշ զույգերը գրվում են գծիկով։

1.     Շինհրապարակ, արյուն-քրտինք, ինչպես թե, ճեպընթաց, աչքով-ունքով
2.     Մեջք-մեջքի, դեղնակարմիր, տնով-տեղով, ի ծնե, բառ-մասնիկ
3.     Բարդ-բարդ, ամենահզոր, մի՞թե, իրոք որ, քիթ-քթի
4.     Հարյուր երեսունվեց, սպիրտայրոց, համարյա թե, գազայրիչ, բուք-բորան
5.     Շենքով-շնորհքով, առերևույթ, մեկընդմիշտ, գլուխ բերել, հայ-ռուսերեն
6.     Լռիկ-մնջիկ, մարտարվեստ, խաղք-խայտառակ լինել, ադի-բուդի, ծառից ծառ
7.     Բաց կանաչ, ձայն-ծպտուն, պատեպատ, փունջ-փունջ, ծայրիծայր
8.     Աղմուկ-աղաղակ, ի գիտություն, այն ինչ, ծիլ-ծաղիկ, հարավ-արևմուտք
9.     Վեր կենալ, նիստ ու կաց, անցնող-դարձող, անտեր-անտուն, սակավ առ սակավ
10. Պարապ-սարապ, անցուդարձ, վեց հազար, անտեր-անտերունձ, անդրօվկիանոսյան
11. Կողք-կողքի, դեղնակարմրավուն, գյուղից գյուղ, իննսունինը, զուգել-զարդարել
12. Ինչ-որ բան, ինչևէ, քսան-քսանհինգ, ձեռք-ձեռքի, գյուղեգյուղ
13. Առուծախ, ադամորդի, Արփա-Սևան, հազար քսան, իվերջո
14. Քարկապ, քարեքար, առոք-փառոք, Մայր աթոռ, քանի-քանի, հևիհև
15. Մեծով-փոքրով, մաս առ մաս,  գետեզր, ձայն-ձուն, խելքից պատուհաս
16. Մեծից փոքր, տուն-թանգարան, հորով-մորով, գնացած-եկած, բուժքույր
17. Բուժմիավորում, հիսուն-վաթսուն, դիցուք թե, մորե-մերկ, գույն-գույն
18. Գոռալ-գոռգոռալ, հազար հինգ, գիր-գրականություն, գյուղ-խորհուրդ, բնակ-վարձ
19. Անուն-ազգանուն, մեկ-մեկ, օդուղի, գահընկեց, գոռում-գոչյուն
20. Ոտքով-գլխով, ուշ-ուշ, երկու հազար վաթսուն, միմիայն, փոխծովակալ



Լրացնել բաց թողնված բառերը և կետադրել։

165. Առաջին հայը, որ գաղթել է Ամերիկա հազար վեց հարյուր տասնութին, եղել է Ջան Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել է մի ամերիկացու կողմից՝ իրենց երկրի բերրի և ջրարբի հողերում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ՝ հազար վեց հարյուր հիսուներեքին, Վիրջինիա նահանգի կառավարչի հրավերով Ամերիկա են գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկել առաջին թթենիներն այդ նահանգում և պատրաստել առաջին մետաքսը։ Այդ նրբահյուս մետաքսից նրանք մի դրոշակ են կարել՝ նվեր ուղարկելով Էջմիածին։ Ավելի ուշ Խաչատուր Սերոբյան անունող մի հայ գյուտարար ստեղծել է դոլարի տպագրության կանաչ ներկը՝ ընդմիշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ո՛չ ծխախոտագործ էի, ո՛չ մետաքս մշակող և ո՛չ էլ կանաձ ներկի գյուտարար։ Ընդամենը հաղթանդամ երիտասարդ էի, որ կարող էր միայն սևագործությամբ հայթհայթել իր հանապազօրյա հացը։ Առաջին տարին տքնաջանորեն մշակություն արեցի սրա-նրա մոտ, հետևյալ տարին տոթակեզ ամռանից մինչև ամանոր աշխատեցի Կալիֆոռնիայի ագարակներից մեկում։ Վերակացուն մի ամբարտավան տեղաբնակ սովորություն էր դարձրել նախատել իր գործավարներին, գոռալ նրանց վրա պատեհ-անպատեհ առիթներով։ Հենց երկրորդ օրն՝ ընդհարվելով նրա հետ, դուրս եկա աշխատանքից։ Բոլորովին ականջներից չհավատացի, որբ նա իմ ներկայությամբ հայհոյեց ամբարտիչի վրա աշխատող մմի հայ բանվորի՝ ձեռքը սպառնալից թափ տալով։

Սեպտեմբեր
Հայոց լեզվի զարգացման փուլերը
Հայ ժողովուրդը կազմավորվել է մ. թ. ա. III դարում:
Հայոց լեզվի նախագույն շրջանն ունի 3000 տարվա պատմություն, իսկ գրային շրջանը սկսվում է V դարից՝ Մեսրոպյան տառերի գյուտից (405 թ):
Հայերենի գրային շրջանն անցել է զարգացման 3 փուլ՝
1. Հին հայերեն կամ գրաբար (V-XI դարեր)
2. Միջին կամ կիլիկյան հայերեն (XII-XVI դարեր)
3. Աշխարհաբար (XII-XXI դարեր)
Աշխարհաբար գրական լեզուն ունի 2 տարբերակ՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է և Սփյուռքի հայության գրական լեզուն: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա:
Մեծ եղեռնից հետո Սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն: V դարից գրաբարով են գրել ոսկեդարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին և Նարեկացին:
XII դարից միջին հայերենով են գրվել Ֆրիկի, Քուչակի, Մխիթար Գոշի, Այգեկցու գործերը:
XVII դարից աշխարհաբարով գրվել են Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի, Շիրվանզադեի, Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Չարենցի, Բակունցի, Մահարիի գործերը:
Արևմտահայերենով գրել են Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, Սիամանթոն, Պարոնյանը, Զոհրապը:
Սփյուռքահայ գրականություն՝ Շահնոր, Համաստեղ, Մուշեղ իշխան, Վահան Թեքեյան, Հակոբ Օշական, Վահե Հայկ, Կոստան Զարյան:
Կան Սփյուռքում ապրող օտարագիր հայ գրողներ, ինչպիսիք են՝ Վիլյամ Սարոյանը, Մայքլ Արլեն կրտսերը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը (անգլիագիր), Անրի Թրուայանը, Վահե Քուչան (ֆրանսիագիր), Ալիսիա Կիրակոսյանը (իսպանագիր):

Հայոց լեզուն ծագել է հնդեվրոպական լեզվաընտանիքից: Հայերենին ցեղակից են հունարենը, անգլերենը, իտալերենը, իսպաներենը, իռլանդերենը, ֆրանսերենը, դանիերենը, նորվեգերենը, շվեդերենը, բուլղարերենը, չեխերենը, լատիշերենը, լիտվերենը, բելառուսերենը, ուկրաիներենը, խորվաթերենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, օսեպերենը:



Նախագծային ուսուցման շաբաթ
Քննարկում- Ուսումնական գործընթաց. օրինաչափություններ և հակասություններ  սեպտեմբերի 3, 1-2 դասաժամ
·        բուհ առանց մասնավոր պարապմունքների
·        կրթահամալիրը տալի՞ս է այդպիսի հնարավորություն

Մեր կրթահամալիրը շատ է տարբերվում Հայաստանի մյուս դպրոցներից: Ոմանք համաձայն չեն, քանի որ կարծում են, որ դպրոցում ազատությունը պետք է ավելի սահմանափակված լինի: Ամենամեծ տարբերությունները կարելի է գտնել կրթական համակարգում: Կրթահամալիրում մենք ունենք մտածելու, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն: Ունենք ընտրության իրավունք, ինչը շատ կարևոր է: Շատ հետաքրքիր է նախագծերով ուսուցումը, երբ գոյություն ունեցող նախագծերից բացի մենք կարող ենք ստեղծել նորերը՝ մեզ հետաքրքրող թեմայով: Մեծ օգուտ են տալիս նաև տարբեր ճամփորդությունները, ճամբարները և հանդիպումները հետաքրքիր մարդկանց հետ:
Ոմանք դեմ են այսպիսի համակարգին՝ կարծելով, որ սովորողներն այսպես ավելի են ծուլանում, սակայն իրականում կրթահամալիրում սովորելը ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան հասարակ դպրոցում: Եթե սովորողը ցուցաբերի մեծ պատասխանատվություն, աշխատաասիրություն և ուշադրություն, կարող է հեշտությանբ ընդունվել ցանկացած բուհ՝ առանց մասնավոր պարապմունքների:

No comments:

Post a Comment