14 December 2016

Հիասքանչ բնություն (շարադրություն)

ՀԻԱՍՔԱՆՉ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Ձիավորը գնում էր հարևան թագավորությունը, և նրա ճանապարհն անցնում էր թավ անտառով: Նա ճանապարհ էր ընկել մութ գիշերով և անտառ էր հասնելու լուսաբացին: Վերջապես նա տեղ հասավ, այդ տեսարանն անբացատրելի հիասքանչ էր: Հեռվում, լեռնաշղթաների հետևից, ասես ոստյուններով վեր էր բարձրանում արևը, որը կարծես ադամանդ լիներ: Լսվում էր անտառի միջով հոսող գետակի արծաթահնչյուն ձայնը: Եվ ահա լուսաբացն ավարտվեց, և երկինքը սկսեց կապտել, իսկ ձիավորը շարունակեց իր ճանապարհը: