ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱ3ՄԱՆԱԳԻՐ N 09.81
27.08.2016 թ. Ք. Երևան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ուսումնառության պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) կնքում են 9-րդ դասարանի սովորող Լիանա Վահանյանը (այսուհետ` Սովորող), Սովորողի օրինական ներկայացուցիչը`Վահան Վահանյանը (այսուհետ՝ Օրինական ներկայացուցիչ) և ՀՀ ԿԳՆ (այսուհետ` Նախարարություն) Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր) ավագ դպրոց վարժարանը (այսուհետ` Դպրոց), ի դեմս տնօրեն (այսուհետ՝ Տնօրեն) Մարթա Ասատրյանի, ով գործում է կանոնադրության համաձայն, որպես Սովորողի կրթության պատասխանատուներ (այսուհետ՝ Կողմեր), Սովորողի կրթությունը Կրթահամալիրում և Դպրոցում կազմակերպելու համար։
Պայմանագիրը նախատեսված է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), Կրթահամալիրի կանոնադրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, ուսումնական պլանով և կազմված է Նախարարի 26.12.2009թ. N 1105-Ն հրամանով հաստատված օրինակելի պայմանագրի հիման վրա:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
1. Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է «Ստեղծագործ անհատի կրթական պատվերի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն ապահովում է կրթություն բոլորի համար, Օրենքով երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին, ստեղծագործական աշխատանքի խթանման, Սովորողի վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը, հանրակրթության որակի շարունակական բարելավումը:
2. Դպրոցը Կրթահամալիրի մասնաճյուղ է և իրականացնում է միջնակարգ հանրակթական (10-12-րդ դասարանների) ծրագիր։
3. Դպրոցն իրականացնում է անվճար հանրակրթություն` հանրակրթության պետական չափորոշչով, և Սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված լրացուցիչ կրթական ծառայություններ (այսուհետ` լրացուցիչ ծառայություն), որոնք են.
· ամենօրյա ուսուցման կազմակերպում անհատական նեթբուքով կամ համարժեք այլ թվային միջոցով, ուսումնական տարածքում անլար համացանցով.
· ուսումնական կաբինետում, լաբորատորիայում, արհեստանոցում, ընթերցարանում համակարգչի, տեսապրոեկտորի, թվային այլ միջոցների կիրառում.
· սովորողի ընտրությամբ դասընթացի կազմակերպում 12-15 հոգիանոց խմբերով.
· սովորողի ընտրած ակումբային գործունեության կազմակերպում 12-20 հոգիանոց խմբերով.
· սովորողի սպասարկում` որպես մեդիագրադարանի բաժանորդի. ուսումնական նպատակով Կրթահամալիրի թվային և ուսուցման այլ միջոցներից անարգել օգտվելու հնարավորություն.
· ֆիզիկական կուլտուրայի կազմակերպում որպես սովորողի ընտրած մարզաձև.
· հեռավար ուսուցման կազմակերպում սահմանված կարգով.
· ուսուցման մեջ, այդ թվում` լրացուցիչ կրթության, կայքերի, բլոգների, էլեկտրոնային օրացույց-օրագրերի, էլեկտրոնային փոստերի գործածում.
· ուսումնական պլանով, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ընդհանուր մեդիապարապմունքների, ստուգատեսների, փառատոների, նախագծերի, տոների, ուսումնական ճամբարների կազմակերպում.
· սովորողի անհատական նոթբուքի, թվային այլ միջոցների երաշխավորված պահպանում դպրոցում գտնվելու ընթացքում.
· սովորողի ուսումնական գործունեության, այդ թվում` լրացուցիչ կրթության, մասին ամբողջական տեղեկատվություն համացանցի միջոցով.
· անհրաժեշտության դեպքում սովորողին սահմանված կարգով, ուսումնական նպատակներով, թվային տեխնիկայի տրամադրում.
· ուսումնական նյութական միջավայրի բարելավում և համապատասխանեցում:
2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական պլանին համապատասխան, Սովորողի` սահմանված կարգով հաստատված անհատական ուսումնական պլանի (Պայմանագրի հավելված 1), Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա։
2. Դպրոցի ուսումնական խմբերը (դասարանները, ակումբային խմբերը) կազմավորվում են Ծրագրով սահմանված կարգով: Ուսուցման կազմակերպման հիմնական ձևը ուսումնական պարապմունքն է։ Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սահմանված կարգով, ըստ հաստատված դասացուցակի և ժամանակացույցի:
3. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցում, Կրթահամալիրի այլ կրթական օբյեկտներում, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնական, մարզա-առողջարարական, հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներում, ուսումնա-արտադրական, փորձարարական բազաներում, ՀՀ կազմակերպություններում:
4. Սովորողը և դասավանդողը դպրոց են հաճախում անհատական ուսումնական նեթբուքով կամ համարժեք այլ թվային միջոցով։
5. Դասագրքերի շրջանառու հիմնադրամի դասագրքերը սահմանված կարգով տրամադրվում են նախարարության հաստատած վարձավճարներով: Սովորողը Կրթահամալիրի գրադարանի բաժանորդն է, սահմանված կարգով օգտվում է գրադարանի տպագիր և էլեկտրոնային ուսումնական միջոցներից, նյութերից:
6. Ընթացիկ, ամփոփիչ ստուգումներն իրականացվում են Ծրագրով նախատեսված ժամկետներում և սահմանված կարգով:
7. Սովորողը հանրակրթական առարկաներից, ընտրությամբ դասընթացներից, ակումբային գործունեությունից կիսամյակային և տարեկան անբավարար գնահատականներ ունենալու դեպքում սահմանված կարգով ստանում և կատարում է առաջադրանքներ, բացառիկ դեպքում սահմանված կարգով կրկնում դասընթացը: Չառաջադիմող սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է կիսամյակային առաջադիմության արդյունքներով:
8. Սովորողը սահմանված կարգով ընդգրկվում է լրացուցիչ կրթության պարապմունքներում:
9. Ուսումնական պլանով որոշված պարապմունքներին Սովորողի մասնակցությունը պարտադիր է: Պարապմունքից բացակայությունը, դրա լրացումը կատարվում են սահմանված կարգով: Անհարգելի բացակայող Սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է:
10. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ Կանոններ) չպահպանելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, օրենքով և սահմանված կարգով, սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` ա) նկատողություն, բ) խիստ նկատողություն:
11. Դպրոցը կարող է միակողմանի, տասն օր առաջ տեղյակ պահելով Օրինական ներկայացուցչին, սահմանված կարգով լուծել Պայմանագիրը, եթե Սովորողը, Օրինական ներկայացուցիչը չեն պահպանել պայմանագրային դրույթները, կամ Սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
1. Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է.
· նշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար մեկ ուստարում վճարել 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ: Առաջին մուծումը` 13 000 (տասներեք հազար) ՀՀ դրամը, կատարվում է նախքան պայմանագրի կնքելը.
· պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով անել փոխանցումով` Կրթահամալիրի հաշվարկային հաշվին. կիսամյակային՝ սեպտեմբերին և հունվարին կամ ամսական` վճարելով 13 000 (տասներեք հազար) ՀՀ դրամ: Ամսական վճարման դեպքում վճարումը կատարել մինչև տրված ամսվա 5-ը` այն հաշվով, որ առաջին հինգ ամիսների համար վճարումը կատարված լինի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ երկրորդ հինգ ամիսների համար՝ մինչև մայիսի 20-ը:
2. Ոչ լրիվ ուսումնական տարվա դեպքում ստացած ծառայությունների վճարը հաշվարկվում է ամիսը 13 000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:
1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), դպրոցի կանոնադրությամբ, Պայմանագրով։
1. Տնօրենը պարտավոր է՝
1) մինչև Պայմանագրի կնքելը Սովորողին և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել առաջարկվող Պայմանագրին, տալ Կանոնադրության, Կանոնների, Դպրոցի կանոնադրության, Ծրագրի, Կարգերի էլեկտրոնային հղումները (mskh.am).
2) առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողանալու դեպքում Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպել հեռավար կամ տնային ուսուցում.
3) Դպրոցում ուսուցումը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխան` Սովորողի համար ապահովելով Ծրագրով սահմանված գիտելիքների, կարողությունների, արժեքների ընդհանրական որակական մակարդակը.
4) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին՝ միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.
5) ստեղծել Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
6) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները, միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև ծխախոտից, ալկոհոլային խմիչքներից, թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.
7) սահմանված կարգով ապահովել Սովորողի մասնակցությունը Դպրոցի կառավարմանը` առավելագույնս խթանելով ինքնուրույնությունը և անհատական պատասխանատվությունը։
Տնօրենի իրավունքները որոշված են Դպրոցի կանոնադրությամբ, Կանոններով, Կարգերով:
1. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝
1) Սովորողին ապահովել անհատական նոթբուքով (նեթբուքով կամ հավասարազոր տեխնիկական այլ միջոցով), ուսումնառության համար անհրաժեշտ գրքերով, անհատական ուսումնական միջոցներով, տանը՝ համացանցով, դպրոցում իրերը պահելու անհատական պահարանով:
2) ունենալ էլեկտրոնային հասցե և պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին, հետևել Կրթահամալիրի, Դպրոցի կայքին, Սովորողի բլոգին.
3) Տնօրենի, Կրթահամալիրի տնօրենի հրավերով ներկայանալ դպրոց.
4) ապահովել սովորողի ներկայությունը ուսումնական պարապմունքներին, ուսումնական ճամփորդություններին և ճամբարներին, ստուգատեսներին, հաշվետվություններին.
5) ծանոթանալ սովորողի բլոգին, ուսումնական գործունեությանը և կարծիք ուղարկել Տնօրենին.
6) սահմանված կարգով հատուցել իր, ինչպես նաև Սովորողի կողմից Կրթահամալիրին հասցված վնասը.
7) Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ պահելուց և օգտագործելուց, ինչպես նաև իրագործել մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող գործողություններ:
2. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի.
1) համագործակցելու Դպրոցի, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող աշխատողների հետ` Սովորողի կրթությունը Ծրագրով իրականացնելու համար.
2) Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով դիմելու Կրթահամալիրի տնօրենին, Կրթահամալիրի խորհրդին, համապատասխան այլ մարմինների.
3) պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը Կրթահամալիրի խորհրդում, Դպրոցի հավաքներում, քննարկումներում, խաղարկային դատարանում, համապատասխան այլ ատյաններում.
4) մասնակցելու Կրթահամալիրի, Դպրոցի կառավարման, Ծնողական ինքնավարության մարմինների, Կրթահամալիրում իրականացվող` մեծահասակների կրթության ծրագրերին, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով անցկացվող ստեղծագործական հավաքներին, ներքին գնահատման գործընթացներին, առցանց քննարկումներին.
5) ներդրումներ կատարելու Կրթահամալիրի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներում, այդ թվում` ուսումնա-հայրենագիտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ստեղծագործական, հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներ, սովորողների տրանսպորտային փոխադրման կազմակերպում:
3. Սովորողը իրավունք ունի.
1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի, Դպրոցի կաբինետներից, լաբորատորիաներից, ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում` համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից.
2) սահմանված կարգով կազմելու իր ուսումնական պլանը և սահմանված կարգով փոփոխություններ կատարելու դրանում.
3) ընտրելու այն առարկաները, որոնցից պարտադիր տնային աշխատանք է ցանկանում ստանալ.
4) սահմանված կարգով ստանալու հեռավար ուսուցում.
5) ընտրելու իր մարզաձևը.
6) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, Կրթահամալիրի խորհրդին.
7) մասնակցելու առցանց քննարկումներին.
8) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
4. Սովորողը պարտավոր է.
1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները, զերծ մնալ ծեծկռտուքներից.
2) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին.
3) ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
4) սահմանված կարգով մասնակցել դասընթացի ծրագրով կամ Դպրոցի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի կողմից որոշված առցանց ուսումնական պարապմունքներին և քննարկումներին.
5) ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված
6) չծխել, չօգտագործել ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, չունենալ ծխախոտ, ոգելից խմիչք, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ, մարմնի վրա դաջվածք, զերծ մնալ մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից.
7) սահմանված կարգով մասնակցել Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներին, ստուգատեսներին, ծեսերին, տոներին.
8) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացնլուն, մասնագիտական փորձառությանը.
9) սահմանված կարգով կատարել ուսումնական հանձնարարությունները.
10) մասնակցել կրթահամալիրում կազմակերպվող ցուցահանդեսներին.
11) ունենալ էլեկտրոնային հասցե և պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին, հետևել Կրթահամալիրի, Դպրոցի կայքին և սահմանված կարգով մասնակցել Դպրոցի կայքի աշխատանքներին, վարել անձնական ուսումնական բլոգ.
12) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանելուն, ուսումնական տարածքի, Դպրոցի շրջակա միջավայրի և գույքի խնամքին
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով.
1) Օրինական ներկայացուցչի և Սովորողի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի նախաձեռնությամբ.
3) եթե Դպրոցը լուծարվել կամ վերակազմակերպվել է.
4) եթե Սովորողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
6. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքելու պահից և գործում է մինչև հաջորդ ուսումնական տարվա համար պայմանագիր կնքելը:
2. Կրթահամալիրի դպրոցից դպրոց տեղափոխվելիս, եթե կրթական աստիճանը չի փոխվում, Պայմանագիրը շարունակում է գործել: Կողմերի նախաձեռնությամբ անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են հավելվածով:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Կողմերի տարաձայնությունները լուծվում են Կանոններով սահմանված կարգով, փոխադարձ համաձայնությամբ:
8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն:
2. Սովորողին ուղարկվում է հաստատաված պայմանագրի էլեկտրոնային տարբերակը:
3. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի։
No comments:
Post a Comment