Showing posts with label Գրականություն. Show all posts
Showing posts with label Գրականություն. Show all posts

12 November 2019

Գուրգեն Մահարի. «Ծաղկած փշալարեր»


Գուրգեն Մահարի. «Ծաղկած փշալարեր»

Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել, անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից, ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը, Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում, և վերջում ազատ են արձակվում:

14 July 2019

Գուրգեն Մահարի «Ծաղկած Փշալարեր»


Ծաղկած Փշալարեր (վերլուծություն)

Ամառվա առաջին հայերեն գիրքը, որ կարդացի Գուրգեն Մահարիի ինքնակենսագրական վիպակներից մեկն էր՝ «Ծաղկած Փշալարերը»: Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել, անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից, ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը, Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում, և վերջում ազատ են արձակվում:

12 April 2019

«Վանոն և Նիկոն․ որսորդություն»


Էռլոմ Ախվլեդիանի․ «Վանոն և Նիկոն»

Էռլոմ Ախվլեդիանիի՝ Վանոյի և Նիկոյի մասին պատմվածքներն առաջին հայացքից շատ տարօրինակ են։ Առաջին անգամ կարդալիս ոչինչ չես հասկանում, ասես ուղղակի անիմաստ պատմվածքներ լինեն, սակայն, երբ մի փոքր մտածում ես, հասկանում ես, որ պատմվածքներն իրականում շատ արդիական և իմաստալից են։ «Վանոն և Նիկոն․ որսորդությունը» պատմվածքն ինձ դեռևս ամենահոգեհարազատն է։ Այստեղ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, և ասում էր, որ երբ վերջինս թռչի, նա կսպանի Վանոյին։ Վերջում, Վանոն թռչել սովորեց, իսկ Նիկոն նրան կրակեց։

05 April 2019

Ճապոնական գրականություն․ Թանկաներ և Հոքուներ


Ճապոնական գրականություն

Կարդացածս արտասահմանյան գրականությունից ամենաանհասկանալին և տարօրինակը ճապոնականն էր։ Այս ստողծագործությունները, նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո, այդպես էլ չհասկացա, ինչի արդյունքում նաև չհավանեցի։ Պատճառը նույնպես չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ նույն ստեղծագործությունները կարդամ մի քանի տարուց, և դրանց լրիվ ուրիշ նշանակություն տամ, հասկանամ դրանց իմաստը, սակայն այս պահին ճապոնական գրականությունն ինձ հոգեհարազատ չէ։
Թանկաներն ու Հոքուները, որոնք կարդացի, ինձ համար անիմաստ էին, քանի որ դրանք չափազանց կարճ էին և անհասկանալի։ Ասես հեղինակն ուղղակի տարբեր բառեր է ընտրել և ամբողջացրել դրանք ընդամենը երկու տողի մեջ։ Հնարավոր է, որ դրանց իմաստը իրականում շատ մեծ է, սակայն այն թաքնված է ստեղծագործությունների խորքերում, և այն գտնելու ու հասկանալու համար մեծ ջանքեր են պահանջվում։

03 April 2019

Չինական փիլիսոփայության դրույթներ


Չինական փիլիսոփայության դրույթներ

Դրույթներն առաջին անգամ կարդալիս չհավանեցի, քանի որ չեմ սիրում այն ստեղծագործությունները, որտեղ իմաստը թաքցված է խորքում, և ստիպված ես լինում կարդալ ու կարդալ, մինչ կգտնես այն և կհասկանաս։ Սակայն մի քանի անգամ կարդալուց հետո իմ կարծիքը փոքր-ինչ փոխվեց, քանի որ հասկացա, որ դրանք այդքան էլ անիմաստ չեն։ Իրականում այս դրույթները օգնում են մեզ նկատել առօրյա կյանքում մեզ շրջապատող փոքր իրերն ու երևույթները, որոնց այդքան էլ ուշադրություն չենք դարձնում։ Դրանք ստիպում են ավելի խորը մտածել մեզ շատ ծանոթ երևույթների մասին, գնահատել դրանք, ուրիշ նշանակություն տալ, և ուղղակի տարբեր բաների մասին կազմել մեր կարծիքը։ Կարծում եմ այդ կարծիքը ձևավորելն ամենակարևորն է, քանի որ ոչ միշտ, և ոչ բոլորը կարող են համաձայնվել դրանց հետ։

22 March 2019

«Սպասող Մարդու Օրագիրը» (իրանական պոեզիա)


Իրանական պոեզիա

Արևելյան պոեզիայի սիրահար չեմ։ Հաճախ այդ բանաստեղծությունները չափազանց դժվար են հասկանալու համար, ինչի արդյունքում ուղղակի սկսում եմ չհավանել դրանք և կարդալիս ձանձրանում եմ։ Սակայն, իմ կարծիքով, Իրանական պոեզիան ավելի յուրահատուկ է և տարբերվում է մնացածից։ Բանաստեղծություններն ավելի հետաքրքիր, իմաստալից են և հեշտ են հասկացվում։
Կարդացի «Սպասող Մարդու Օրագիրը»․ այս բանաստեղծությունների մեծ մասը մռայլ էր։ Դրանք շատ կարճ էին, սակայն այդ երկու տողի մեջ կարելի էր մեծ իմաստ գտնել։ Այս բանաստեղծությունները ոչինչ մանրամասն չեն նկարագրում և ստիպում են ընթերցողին մտածել և ինքնուրույն հասկանալ դրանց իմաստը։

15 March 2019

«Նավզիկե»


Եղիշե Չարենց․ «Նավզիկե»

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է վերջինիս՝ կիսամեռ վիճակում, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Չարենցն այս պոեմը նվիրել է իր երկու կանանց՝ Իզաբելլային և Արփենիկին։ Նա ամբողջ կյանքում փնտրել է իր Նավզիկեին, սակայն այդպես էլ մահացել է առանց նրան գտնելու։ Նա իր երազանքներն ամբողջացրել է մի առեղծվածային կնոջ՝ Նավզիկեի մեջ, ով մերթ եբենյա մարմնով գիպտուհի է, մերթ սպիտակ, մարմարյա մարմնով մի աղջիկ, մերթ լուսնային շղարշ հագածի պես, մերթ մերկացած, և այլն։

Աղբյուրը՝ «Նավզիկե»

07 March 2019

Չարենցի բանաստեղծությունները

Չարենցի բանաստեղծությունները

Կարոտ, հայրենասիրություն, անհանգստություն՝ երեք բառ, որոնք իմ կարծիքով ամենաշատն են համապատասխանում Չարենցի բանաստեղծություններին: Տարբեր շարքերը կարդալիս տարբեր զգացողություններ ու տպավորություններ ես ունենում: Բանաստեղծությունների տրամադրությունը տատանվում է, ասես դրանք տարբեր մարդիկ գրած լինեն՝ մեկը տաքարյուն, բուռն զգացմունքներով, մեկն անընդհատ սթրեսսի մեջ, մյուսն էլ միայնակ, ում հոգին լի է կարոտով և իր հայրենիքի ու հարազատների հանդեպ սիրով:

Չարենցն իր բանաստեղծություններում շատ գեղեցիկ, բայց միաժամանակ ազնվությամբ միշտ կարողացել է արտահայտել իր զգացմունքները: Փորձել է իր խոսքերով ոչ մեկին չվնասել, բայց նաև չխաբել, ինչը, կարծում եմ, ստացվել է: Չարենցն, իմ կարծիքով, ամենազգացմունքային բանաստեղծներից մեկն է։ Նրա բանաստեղծությունները գրված են այնպես, որ իմաստը հասկանալու համար շատ ջանք չի պահանջվում, բայց դրա հետ մեկ տեղ դրանք շատ հետաքրքիր և բովանդակալից են։

03 March 2019

Կռիվ ինքդ քո դեմ

Կռիվ ինքդ քո դեմ


Մենք ամեն օր ենք կռվում ինքներս մեր դեմ՝ և՛ ամենօրյա հարցերի, և՛ ինչ-որ լուրջ խնդիրների շուրջ: Երբեմն այդ կռիվը կարող է տարիներ տևել, երբեմն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս փորձում ենք հաղթել այդ կռվում՝ նախապատվությունը տալով այն կողմին, որը ճիշտ ենք համարում, կամ, որը ճիշտ է համարում հասարակությունը:  Հաճախ ինչ-որ զոհողություններ ենք անում այդ հաղթանակին հասնելու համար, սակայն արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես մենք ենք պատկերացնում:

Ինքդ քեզ հետ կռիվը ամենադժվար կռիվն է: Պետք է դժվար որոշումներ կայացնել, երբեմն ընտրություն կատարել՝ հետևել սրտին, թե՞ ուղեղին: Կարող ես երկար կռվել ինքդ քեզ հետ, վերջում մտածես, թե հաղթել ես, հպարտանաս ինքդ քեզնով, սակայն դա չհամապատասխանի իրականությանը: Այդ դեպքում դու շարունակում ես ապրել՝ ինքդ քեզ խաբելով, և մի օր մեծ հիասթափություն ես ապրում, երբ հասկանում ես ամեն ինչ և, կարծես, կորցնում ես կյանքիդ իմաստը, ցանկանում ես ոչնչացնել այն, ինչ քո հաղթանակն էիր համարում:

Նույնը կատարվեց «Հին Աստվածներ» դրամայում՝ վանահոր հետ: Նա հեռացել էր աշխարհից, նոր կյանք էր սկսել, ապրում էր խավարում և կարծում էր, թե հաղթել է այդ կռվում, սակայն մի օր, երբ հանդիպեց իշխանուհուն, հասկացավ, որ դա այդպես չէ. հասկացավ, որ այսքան տարի ապրել է իրականությունից դուրս: Որոշեց քանդել այն եկեղեցին, որը կառուցում էր իշխանուհու հետ. նա կարծում էր, որ քանդելով այն, կքանդի նաև իր զգացմունքները, կմոռանա պարտությունը և նորից նոր կյանք կսկսի, սակայն նա կրկին պարտվում է ինքն իրեն և հեռանում է բոլորից՝ խավարը նախընտրելով լույսից:

Որոշ մարդիկ չափից ավելի կարևորություն են տալիս այդ կռիվներին՝ պարտվելիս կարծելով, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ փոխելու հնարավորություն արդեն չկա, իսկ հաղթելիս՝ մի տեսակ գոռոզանում են և ուրիշ ոչնչի ուշադրություն չեն դարձնում:  Որոշներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ երջանկության կարելի է հասնել միայն ներքին խաղաղություն ունենալով, իսկ դա միայն այն դեպքում, երբ դադարեն կռվել իրենց հետ: Կարծում եմ այս պայքարին պետք չէ ծայրահեղորեն վերաբերվել: Դա ամենօրյա երևույթ է, առանց որի ապրել հնարավոր չէ:

Պետք չէ խուսափել ինքներս մեզ հետ կռիվներից: Դրանք օգնում են ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց, փոխել այն, ինչը մեզ մեր մեջ դուր չի գալիս, փորձել դառնալ մեր նախընտրած ավելի լավ տարբերակը: Այդ կռիվները մեզ հետ են լինելու ամբողջ կյանքում, պարզապես դրանց չափից շատ կարևորություն տալու կամ դրանցից խուսափելու փոխարեն, պետք է սովորել օգուտ քաղել դրանցից և հաշտվել ինքներս մեզ հետ: Իսկ հաշտության լավագույն նախապայմանն է ճանաչել, հասկանալ և ընդունել ինքներս մեզ՝ երբեմն փոխվելու և կատարելագործվելու, մշտապես սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամությամբ:

21 February 2019

Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում

Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում


Մեր աշխարհը իդեալական չէ և երբևէ չի էլ եղել: Շատ մարդիկ են փորձում փոխել այն, սակայն կարծում եմ, որ դա հնարավոր կլինի միայն բոլորի ցանկության դեպքում: Աշխարհը փոխելու համար նախ անհրաժեշտ է փոխել այնտեղ ապրող մարդկանց, նրանց աշխարհայացքը, արժեքները և այլն: Մարդիկ պետք է սովորեն հարգել ուրիշի կարծիքը, մտածելակերպը, ճաշակը, խտրականություն չդնել իրենցից տարբերվող մարդկանց միջև, պահպանել բնությունը և կենդանիներին, հասկանալ, որ իրենք չեն աշխարհի տերը: Ցավոք, մարդկանց մի մասը դա դեռ չի հասկացել: Նրանք շարունակում են լինել հիշաչար, անընդհատ պատերազմում են միմյանց հետ ոչ կարևոր հարցերի պատճառով, ուզում են կառավարել մնացածին՝ կարծելով, որ իրենք ուրիշներից ավելի խելացի կամ լավն են: 

«Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»: Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ ինչքան էլ մարդիկ միասնական լինեն, եթե չփոխեն իրենք իրենց, չեն կարողանա փոխել աշխարհը: Մարդուն փոխելը դժվար է, իսկ աշխարհը՝ շատ ավելի դժվար: Որոշ մարդիկ երբեմն չեն էլ մտածում ինչ-որ բան փոխելու մասին, նրանք ուղղակի հարմարվում են իրավիճակին և բավարարվում նրանով ինչ ունեն, իսկ երբ նույնիսկ աշխարհը փոխելու ցանկություն ունեն, շատ դեպքերում վախենում կամ ամաչում են այդ գործում առաջինը լինել: Կարծում եմ, հիմնականում ինչ-որ խնդիր չի հետաքրքրում մարդկանց մինչև չի սկսում նրանց անհարմարություն պատճառել: Շատերին ուղղակի չեն հուզում ուրիշի հոգսերը, ոմանք էլ կարծում են, որ միայն իրենց օգնությամբ ոչինչ չի փոխվի և շարունակում են ապրել՝ վնաս պատճառելով բնությանը կամ իրենց շրջապատող մարդկանց:  

Հուսով եմ, աշխարհը կշարունակի փոխվել դեպի լավը, մարդիկ էլ այլևս անտարբեր չեն լինի, կսիրեն միմյանց, և իրենց շրջակա աշխարհը:

Տրիոլետ


Փորձիր տերյանական ոճով տրիոլետ գրել։


Չգիտեմ արդեն ինչ անել այստեղ,
Սիրտն իմ մի ուրիշ աշխարհ է ուզում,
Այնքա՜ն հոգնել եմ ես այս մարդկանցից,
Չգիտեմ արդեն ինչ անել այստեղ։
Պարզապես ուզում եմ նոր կյանք սկսել,
Նոր մարդկանց տեսնել, նոր մտքեր լսել։
Չգիտեմ՝ ինչու՞, ի՞նչ անել այստեղ,
Սիրտն իմ մի ուրիշ աշխարհ է ուզում։

15 February 2019

Հովհաննես Թումանյան - քառյակներ


Հովհաննես Թումանյան - քառյակներ

Թումանյանի՝ իմ կարդացած քառյակների մեծամասնությունը տխուր է։ Կարծում եմ դա կապ ունի հայոց Մեծ եղեռնի հետ, քանի որ քառյակները գրված են 1916-1919 թվականներին։ Դրանցում Թումանյանն անընդհատ գրում է վշտի, տխրության, մահի մասին, երանի է տալիս այն օրերին, երբ ամեն ինչ խաղաղ էր։ Մարդկանց երբեմն քննադատում է՝ հորդորելով խաղաղ, հանգիստ ապրել իրենց կյանքը և չխանգարել ուրիշներին։ Քառյակները կարդալով՝ կարելի է հասկանալ, որ եղեռնը մեծ ազդեցություն է թողել Թումանյանի վրա։ Նա չի կարողանում իր մտքից հանել այդ սպանությունները, տագնապալից վիճակը, այդ մարդկանց, կյանքի ու կռվի խնդիրը և իր բոլոր զգացմունքները ներդնում է քառյակների մեջ։ Պատմում է իր ցավի մասին, իր տեսած մահերի մասին, փորձում է հասկանալ, թե ինչ են մարդիկ ստանում իրար վնասելուց, և արդյո՞ք կգա մի օր, երբ մարդկությունը կապրի խաղաղության և հաշտության մեջ: Նա շատ բարի մարդ է, և մեծ ցավ է զգում, երբ տեսնում է, որ ուրիշներն այդպիսին չեն, և շարունակ վատություն են անում միմյանց:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։


Սա այնպիսի խնդիր է, որը միշտ է արդիական: Միշտ էլ լինում են  մարդիկ, որոնք ուղղակի ագահություն են անում, կամ չեն հանդուրժում ուրիշներին, հատկապես իրենցից ինչ-որ բանով տարբերվող կամ իրենց հետ չհամաձայնող մարդկանց: Սակայն, կարծում եմ, ներկայումս մարդիկ գնալով ավելի բարի և կարեկցող են դառնում, սկսում են մտածել ուրիշների մասին, փորձում են օգնել իրենց շրջապատող մարդկանց, սակայն չեն խառնվում նրանց անձնական կյանքին, դառնում են ավելի քիչ անտարբեր մյուսների և բնության նկատմամբ, ինչն իրոք խաղաղ ու հաճելի կյանքի հույս է տալիս:

Աղբյուրը՝ hy.wikisource.org

08 February 2019

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ (վերլուծություն)

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ
(վերլուծություն)
«Աստղերի հետ»

Կարծում եմ, բանաստեղծության իմաստը աստղերը փառաբանելն է: Հեղինակը ցույց է տալիս, որ տիեզերքն անսահման է, այնտեղ կան բազմաթիվ աստղեր և այլն, իսկ մարդիկ ընդամենը դրա չնչին մասն են: Աստղերին մարդիկ շատ քիչ են ուշադրություն դարձնում և չեն նկատում, որ նրանք միշտ մեզ հետ են, նայում են երկնքից, փայլում և ծիծաղում: Մարդիկ անընդհատ գալիս և գնում են, և ոչ ոք չի իմանում, իսկ աստղերը միշտ եղել են, կան, ու կլինեն նաև մեզնից հետո:

Աղբյուրը՝ «Աստղերի հետ»



«Հոգեհանգիստ»

Բանաստեղծությունը գրվել է 1915 թվականին, այնպես որ կարծում եմ, որ խոսքը հայոց մեծ ցեղասպանության մասին է:

«Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...»
Կարծում եմ, հեղինակը նկարագրում է այն ժամանակաշրջանը, երբ սպանություններն արդեն ավարտվել են: Մարդիկ ցրվել են ամբողջ աշխարհով, մեծ մասը մահացել է, ինքն էլ իր խոսքն է ուղղում նրանց: Ուզում է բոլորին արթնացնել, կանչել, միավորել, որպեսզի երկիրը վերականգնվի:

«— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...»
Կանչելու հետ մեկ տեղ, նա կոչ է անում չհուզվել: Չէ՞ որ մարդու ամենամեծ թշնամին հենց ինքը մարդն է: «Գազան, մարդակեր» մարդիկ միշտ էլ լինելու են, և նրանցից խուսափել չի լինի: Պետք չէ, հիշաչար լինել և հուզվել ամեն պատճառից, նա, ով ինչ-որ մեկին վատություն է արել մի օր կպատժվի: Պետք է սթափվել և շարունակել ապրել, ոչ թե միշտ մտածել անցյալի մասին:


Աղբյուրը՝ «Հոգեհանգիստ»