ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ՋՐԻ ՊԵՍ»
· Անձնավորման
միջոցով հեղինակը
ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ
է տվել: Որո՞նց հետ ես համաձայն,
որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
Սահյանը ջրին շատ մարդկային հատկանիշներ է տվել՝ համառ,
որովհոտև նրան ոչինչ չի կարող խանգարել, նա հոսում է իր ճանապարհով, և չի հանձնվում:
Ուժեղ, որովհետև կարող է փշրել բոլոր արգելքները: Մաքուր, որովհետև նա մաքրում է չարությունը
մարդկանց սրտից: Բարի, որովհետև այս ամենից հետո նա չի մոռանում բնությունը, ջրում
է մարգերը, ծառերը, ծաղիկները: Եվ իհարկե ազատ, քանի որ ջուրն ապրում է ազատ, նրան
ոչ ոք ոչինչ չի կարգադրում, նա անում է այն, ինչ ուզում է, հոսում է այն ճանապարհով,
որով կցանկանա:
· Եթե ջուր լինեիր,
ինչպե՞ս կապրեիր
— ստեղծագործական աշխատանք:
Եթե ես ջուր լինեի, ես կապրեի ազատ կյանքով: Վար կթափվեի
բարձր ջրվեժներից, կամ կխառնվեի առվակների, գետերի ջրերին և հոսելով կհասնեի օվկիանոսներին:
Չէի մոռանա նաև բնության մասին, կջրեի իմ ճանապարհին հանդիպող ծառեռը, ծաղիկները, …
Այս երկար ճանապարհորդության ընթացքում ես չէի թողնի,
որ մարդիկ ինձ կեղտոտեն, ես ինձ հետ կտանեի ամբողջ նրանց չարությունը, նախանձը և մյուս
վատ հատկությունները:
Այսպիսով ջրի կյանքը դժվար է պատկերացնել, սակայն հետաքրքիր կլիներ որոշ ժամանակ
ապրել նրա կյանքով, և զգալ այն ամենը, ինչ զգում է ջուրը:
No comments:
Post a Comment