Pages

22 April 2016

Համո Սահյան «ԼՈՒՍԱԲԱՑ»

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԼՈՒՍԱԲԱՑ»

   ·       Քարերի տակ քնած դարերը վեր թռանպատկերիր այս կտավը:
«Քարերի տակ քնած դարերը վեր թռան» ասելով ես պատկերացնում եմ Հայ ժողովրդի ամբողջ պատմությունը: Պատերազմներ, ապստամբություններ, բազում հաղթանակներ և այլն:
    ·       Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագները պատմիրստեղծագործական աշխատանք:

Լուսաբացն օրվա ամենագեղեցիկ ժամերից է։ Շատ հաճելի է, երբ քաղաքում մարդիկ չկան, տիրում է խորհրդավոր լռություն, և մոռանալով բոլոր մտքերդ սկսում ես միայն հիանալ երկնքի նուրբ երանգներով, այնտեղ իր շողերը տարածող արեգակով և քաղաքում բացված հիասքանչ տեսարանով։ Հատկապես գեղեցիկ է գիշերվա անձրևից հետո բացվող լուսաբացը, երբ անձրևի կաթիլները շողշողում են նոր բարձրացող արևի շողերից և օդը լցվում է մի անուշ բույրով։

Առհասարակ ամեն օրվա լուսաբացն էլ յուրահատուկ է և անկրկնելի։ Հենց այդ պատճառով է, որ ուզում ես անվերջ հիանալ դրանով։

No comments:

Post a Comment