ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԼՈՒՍԱԲԱՑ»
· Քարերի տակ քնած դարերը
վեր թռան — պատկերիր այս կտավը:
«Քարերի
տակ քնած դարերը վեր թռան» ասելով ես պատկերացնում եմ Հայ ժողովրդի ամբողջ պատմությունը:
Պատերազմներ, ապստամբություններ, բազում հաղթանակներ և այլն:
· Հ.Սահյանի
նման քո լուսաբացի դրվագները
պատմիր — ստեղծագործական
աշխատանք:
Լուսաբացն օրվա ամենագեղեցիկ ժամերից է։ Շատ հաճելի է,
երբ քաղաքում մարդիկ չկան, տիրում է խորհրդավոր լռություն, և մոռանալով բոլոր մտքերդ սկսում ես միայն հիանալ երկնքի նուրբ երանգներով, այնտեղ իր շողերը տարածող արեգակով և քաղաքում բացված հիասքանչ տեսարանով։ Հատկապես գեղեցիկ է գիշերվա անձրևից հետո բացվող լուսաբացը, երբ անձրևի կաթիլները շողշողում են նոր բարձրացող արևի շողերից և օդը լցվում է մի անուշ բույրով։
Առհասարակ ամեն օրվա լուսաբացն էլ յուրահատուկ է և անկրկնելի։ Հենց այդ պատճառով է,
որ ուզում ես անվերջ հիանալ դրանով։
No comments:
Post a Comment