21 April 2016

Համո Սահյան «ԲՆՈՒԹՅՈՒՆ»

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԲՆՈՒԹՅՈՒՆ»

   ·         Առանձնացրու տողերը, որոնք հակադիր մտքեր են արտահայտում, բայց միասին են ամբողջական. բացատրիր դրանց իմաստը:
«Ինձ քեզանից զատեմ
ՈՒ խառնվեմ քեզ հետ:»
    Այս տողերով Սահյանն ասում է, որ նա ապրում է բնությունով: Նա ուզում է չլինել բնության հետ մեկ ամբողջություն, սակայն միևնույն ժամանակ հանդիսանալ նրա մի մասնիկը:
·         Բնությունը ի՞նչ դեր է կատարում քնարական հերոսի կյանքում:
Հերոսի կյանքի կարևոր դերակատարն է բնությունը: Նա խոնարհվում է բնության առաջ, օգնություն խնդրում՝ ճանաչելու և դիմանալու, կանխարգելելու աղետներն ու արհավիրքները, պաշտպանելու և առողջացնելու այն, և ոչ թե կործանելու:
·         Ես և բնությունը ներդաշնակ ենք … — ստեղծագործական աշխատանք:

«Ով չի սիրում բնությունը, չի սիրում մարդուն, նա քաղաքացի չէ»
Ֆ. Դոստոևսկի
Մարդը բնության մի մասնիկն է. վնասելու և աղտոտելու փոխարեն պետք է մաքրել և բարելավել բնությունը: Չէ՞ որ մենք ստեղծվել ենք հենց բնությունից, այսինքն փչացնելով բնությունը, վնասում ենք ինքներս մեզ: Ինչպես ասում են՝ «Եթե սիրում ես բնությունը, սիրում ես ինքդ քեզ»: Մարդիկ միշտ օգտվել են բնության բարիքներից: Անհնարին է պատկերացնել կյանքն առանց բնության, գոնե նրա համար, որ կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր բաները մենք ստանում ենք բնությունից. թթվածինը, ջուրը, սնունդը և այլն: Սակայն անխնա կերպով օգտագործելուց բացի արդյո՞ք նպաստում ենք բնության պահպանմանն ու վերարտադրմանը: Չէ՞ որ  անսահման չեն բնական ռեսուրսներն ու մի օր կարող են սպառվել: Իսկ գուցե այսքան աղետների ու արհավիրքների  միջոցով նա փորձում է պաշտպանվել մեզանից ու նախազգուշացնել. «Բավական է, հանգիստ թողեք ինձ, հոգնել եմ ձեր աղբից ու աղմուկից, աղտոտված օդից ու անվերջ ինձ տանջող հանքափորներից»:

          Ուրեմն եկեք հիշենք ու չմոռանանք. ես և բնությունը բարեկամներ ենք, մենք միասին ենք ու ներդաշնակ, ես սիրում եմ բնությունը ու ամեն ինչ պետք է անեմ՝ այն մաքրելու, խնամելու և պահպանելու համար: Եվ, վերջապես, ինչպես ասել է Միխայիլ Պրիշվինը. «Պահպանել բնությունը՝ նշանակում է պաշտպանել հայրենիքը»:

No comments:

Post a Comment