Pages

25 August 2018

Պատմություն 10


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 10
27.10.17
Անհատական աշխատանք
Սյունիքի Հայկական Իշխանությունը 1722-1730 թվականներին

Ներածություն
Աշխատանքի նպատակը՝ փորձել ներկայացնել 18-րդ դարի սկզբներին Սյունիքում տիրող իրավիճակը և համեմատել այն Արցախում տիրող իրավիճակի հետ:
Խնդիրները՝ տեղեկատվության պակաս:
Աշխատանքը բաղկացած է 5 գլխից:
Աղբյուրները՝ 1. Հայոց Պատմություն 8-րդ դասարանի դասագիրք, խմբ. Ա. Սիմոնյան, էջ 17-18
Գլուխ 1: Զուգահեռներ Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարների միջև
1722-1730 թվականներին Սյունիքում սկսվել էր Ազատագրական պայքար, որի նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից և ազատագրել այն: Դրա հետ մեկտեղ պայքար էր ընթանում նաև Արցախում, սակայն պայմանները շատ տարբեր էին: Ի տարբերություն Արցախի, որի բնակչությունը հայկական էր, Սյունիքում կային բազմաթիվ մահմեդականներ, մասնավորապես՝ թուրք և քոչվոր ցեղեր, որոնք հաստատված էին տեղի արոտավայրերում: Բացի այդ, Արցախն ուներ 40 հազարանոց բանակ և երկու առաջնորդ՝ Եսայի Հասան-Ջալալյանը և Ավան Հարյուրապետը, մինչդեռ Սյունիքում ո՛չ համախմբված ուժեր կային, ո՛չ էլ հեղինակավոր գործիչներ, որոնք կկարողանային ժողովրդին համախմբել և տանել իրենց հետևից:
Գլուխ 2: Սյունիքի ազատագրական պայքարը
Աոաջին և կարևորագույն խնդիրը ազատագրական շարժման մյուս կենտրոնների հետ կապ հաստատելն էր, ինչպես օրինակ՝ Արցախի և Վրաստանի հետ։ Կապերի հաստատումն ինքնանպատակ չէր. անհրաժեշտ էր ազատագրական ճիգերը փոխհամաձայնեցնել և, եթե հնարավոր էր, դրսից ռազմական օգնություն ստանալ։ Ահա այս նպատակով է, որ 1722 թ. սկզբներին մեղրեցի Ստեփանոս Շահումյանը Սյունիքի մելիքների և տանուտերերի հանձնարարությամբ մեկնում է Թիֆլիս՝ Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ի հետ հանդիպելու։ Վախթանգի հանձնարարությամբ Ստեփանոս Շահումյանի հետ բանակցություններ է վարում թագաժառանգ Շահնավազը։ Այդ ժամանակ վրացական բանակում մեծ թվով հայ զինվորականներ կային։ Հայերն աչքի էին ընկնում իրենց խիզախությամբ ու հայտնի էին որպես կարգապահ զինվորականներ։ Նրանց մի մասը բնիկ վրաստանցիներ էին, քիչ չէին նաև Հայաստանի տարբեր շրջաններից Վրաստան տեղափոխվածները։ Եվ ահա, Շահնավազը Ստեփանոս Շահումյանին ներկայացնում է նրանցից մեկին՝ Դավիթ Բեկին, որը լավագույնս կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերն ու գլխավորել պայքարը պարսիկների դեմ։  
Դավիթն իր զինակիցներից ստեղծեց 30 հոգանոց ջոկատ և Սյունիք գալով հաստատվեց Հաբանդ գավառի Շինուհայր ավանում: Նրա գալստյան մասին իմանալով սյունիքի տանուտերերի և մելիքների մեծամասնությունը եկավ նրա մոտ և պատրաստակամություն հայտնեց աջակցել պայքարին, ինչի արդյունքում ստեղծվեց 2000-անոց կանոնավոր և կարգապահ բանակ:
Դավիթ Բեկն իր առաջին գործողություններն սկսեց բնակչության զգալի մասը կազմող քոչվոր ցեղերի դեմ։ Համառ և արյունալի կռիվներից հետո նա ջախջախեց Կարաչոռլու և Քիվանշիր քոչվորական ցեղախմբերին։ Հատկապես տպավորիչ էր Ուշթափա սարահարթում ջիվանշիր 32 ցեղերի միացյալ ուժերի դեմ տարած հաղթանակը, երբ Դավիթ Բեկն ընդամենը 400 ընտիր ռազմիկներով պարտության մատնեց հակառակորդի մի քանի հազարանոց հրոսակախմբին, վերացվեց ապստամբական ուժերի միավորմանն ու համագործակցությանը մեծապես խանգարող ներքին խոչընդոտը։
Ազատագրական պատերազմի առաջին մեծ հաղթանակը հայերը ձեռք բերեցին 1723թ. Ջավնդուրի ճակատամարտում, երբ գիշերային հարձակումով պարտության մատնեցին Բարկուշատի և Ղարադաղի խաների 18 հազարանոց միացյալ բանակը։ Դավիթ Բեկը պատերազմեց նաև Կապանի, Օրդուբադի և Նախիջևանի խաների դեմ։ Տպավորիչ էր հատկապես Մխիթար սպարապետի և Տեր Ավետիսի զորամասերի կողմից Զեյվա անառիկ ամրոցի գրավումը, որի ժամանակ հակաոակորդը կորցրեց 4 հազար զինվոր։ Մեկ տարի անց, 1724թ. մարտի 29-ին, Դավիթ Բեկը պաշարում է ռազմական կարևոր նշանակություն ունեցող Որոտնա բերդը և քառօրյա արյունալի մարտերից հետո գրավում այն։
Ապստամբական ուժերի հաջողությունները 1724 թվականին ստիպեցին պարսիկներին միավորվել և պայքարել Դավիթ Բեկի դեմ: Նրանց միացավ նաև Արաքսի մյուս ափին գտնվող Ղարադաղի խանը: Այդ ժամանակ Սյունիք օգտակար ուժեր եկան Արցախի Ավան Հարյուրապետի և Իվան Կարապետի հրամանատարությամբ:  
Սյունիքի վերջին ազատագրական մարտերը կայացան Գողթնում և Մեղրիում՝ 1725 թվականին: Ըստ պատմիչների պարսիկները մեծաքանակ զոհերով նահանջեցին, իսկ Սյունիքը և նրան հարակից մի քանի տարածքներ լիովին ազատագրվեցին:  
Գլուխ 3: Հալիձորի հաղթանակը
Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: Դավիթ Բեկն ամրացավ Հալիձորի բերդում, որը 1727 թվականի մարտին պաշարվեց թշնամու կողմից: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը:
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն հայերի մեջ վերածնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց ազգային-ազատագրական պայքարին: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:
Գլուխ 4: Անկախ հայկական իշխանության ստեղծումը
Տարած բոլոր հաղթանակներից հետո, Դավիթ Բեկը ստեղծեց Անկախ հայկական իշխանություն: Սյունիքի բոլոր մելիքներն ընդունեցին Դավիթի տիրապետությունը և ներկայացան նրան, իսկ վերջինս վերականգնեց նրանց նախկին իրավունքները:  
Դավիթի հրամանով ամրացվեցին բերդերն ու ամրոցները, կառուցվեցին նորերը, և այնտեղ հաստատվեցին բերդապահ կայազորներ: Իշխանությունում զինվորների ընդհանուր թիվը հասնում էր մոտ 7 հազարի։ Զորաբանակների հրամանատարներ էին նշանակվել ինչպես Դավիթ Բեկի հետ Վրաստանից ժամանած Ավթանդիլը, Գորգին, այնպես էլ բնիկ մելիքներն ու տանուտերները՝ Տեր-Ավետիսը, Թորոսը, Նուբարը, Ադամը, Վարդանը և ուրիշներ։ Զորքերի հրամանատար (սպարապետ) է նշանակվում Մխիթարը։ Ստեղծվում է ռազմական խորհուրդ և շտաբ։ Զորամասերն ունեին իրենց մարտական դրոշները։ 1724թ. հայկական նորաստեղծ իշխանության կենտրոնատեղին է դառնում Կապանի Հալիձոր բերդը, որտեղ կառուցվում են լրացուցիչ պաշտպանական բնագծեր ու նոր աշտարակներ, ամբարվում են մեծ թվով զենք, զինամթերք, պարեն։
Գլուխ 5: Դավիթ Բեկ
Դավիթ Բեկը սյունեցի էր: Ծննդյան թվականը հայտնի չէ, մահացել է 1728 թվականին: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում, որտեղ շատ ճանաչված զորավար էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:  
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:  
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել:  
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան, «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը: Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի արձանը:
Վերջաբան
Դավիթ Բեկը մեծ դեր ունեցավ Սյունիքի ազատագրման հարցում: 1722-1725 թթ. ընթացքում, համառ ու արյունալի կռիվներից հետո, նրան հաջողվեց երկրամասը ազատագրել քոչվորներից, պարսկական վարչակազմից, հակահարված տալ խանական միացյալ ուժերին և Սյունիքում ստեղծել հայկական անկախ իշխանություն։ Պայմաններ ստեղծվեցին համագործակցելու հայկական մյուս անկախ իշխանության Արցախի հետ և միասնական ուժերով կերտել դարեր առաջ կործանված հայկական պետականությունը։


Մարկոս Կրասոս
Մարկոս Լիկինիոս Կրասոսը հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ է, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ. թ. ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։
Մ. թ. ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։

Քաղաքակրթություն հասկացությունը և դրա սահմանումները:
Քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Այն իր մեջ ներառում է մշակութային տարբեր ոլորտներ: Այսինքն քաղաքակրթությունը  բնորոշում է հասարակության զարգացման մակարդակը: Քաղաքակրթությունը բնութագրվում է սոցիալական համակարգով, պետության ձևավորմամբ, դասակարգերի և մասնավոր սեփականության առաջացմամբ:
Քաղաքակրթության տարրերն են.
1.     պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ,
2.     գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,
3.     արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,
4.     էլիտան՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,
5.     եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:

Մշակույթ հասկացությունը և դրա սահմանումները:
Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը:
Գիտությանը հայտնի են մշակույթի մի քանի մոդելներ:
Երկմաս մոդել՝ հոգևոր և նյութական:
Քառամաս մոդել՝ ըստ քառամաս մոդելի մշակույթը բաժանվում է հետևյալ բաղադրիչների. կենսապահովման մշակույթ, արտադրական մշակույթ, հումանիտար մշակույթ և սոցիոնորմատիվ մշակույթ: Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են միմյանց:
Բոլոր տեսակի մշակույթներն ունեն երկու բնորոշում. զանգվածային մշակույթ (մասսայական) և էլիտար մշակույթ:

Վարկածային քաղաքակրթություններ (Աքլանդիտա, դելֆինների և թզուկների):
2004 թվականին ինդոնեզիական Ֆլորաս կղզու Լիանգ Բուա քարանձավում մի խումբ ամերիկացի հնէաբաններ 1մ հասակ ունեցող մարդու կմախք հայտնաբերեցին: Սկզբում գիտնականները կարծեցին, թե երեխայի ոսկորներ են գտել, ով հավանաբար մոլորվել էր ստորգետնյա կատակոմբերում և այնտեղ մահացել: Սակայն ավելի ուշադիր և մանրամասն ուսումնասիրությունները հնէաբաններին շոկի մեջ գցեցին. կմախքը պատկանում էր մեծահասակ արարածի, իսկ ինքը՝ գտածոն, ավելի քան 18 հզ տարեկան էր: Ուրեմն ի՞նչ արարած էր դա:
Գիտնականները բազմաթիվ տարբերակներ առաջարկեցին, սակայն վերջիվերջո եկան այն եզրակացության, որ կմախքը պատկանում է թզուկի: Թզուկները, որոնց մինչ այսօր կարծում էինք, թե միայն երևակայության արդյունք են, հեքիաթների հերոսներ և ուրիշ ոչինչ, պարզվում է, որ ոչ միայն գոյություն են ունեցել, այլև հիմա էլ ապրում են մարդկանց հարևանությամբ:
Որոշ հետազոտողներ ավելի քան վստահ են, որ թզուկներն այսօր էլ ապրում են և որպես ապացույց՝ բերում են բազմաթիվ հին և նոր օրինակներ: Ահա մի այսպիսի օրինակ. Նեվբրելսի տեղական գրադարաններից մեկում պահվող հնամյա մի ձեռագիր վկայում է, որ 1698 թվականին հեքիաթային թզուկ հիշեցնող ինչ-որ կարճահասակ վախեցրել է ուրալյան հանքագործի: Այդ արարածը 20 սմ-ից ավելի չէր, նա կանգնած էր քարանձավի մուտքի մոտ, նրա ձեռքին վառ բյուրեղապակի կար: Մարդուն հանդիպելուց անմիջապես հետո թզուկն անհետացավ գետնի տակ, իսկ քարը մնաց: Գիտնականներին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե դա ինչ քար էր:
Կամ մի այսպիսի օրինակ. Կոլական թերակղղում ապրող Լապարեյների և նրանց հարևան Սաարեյների մոտ տարածված է մի լեգենդ գետնի տակ ապրող թզուկների մասին: Տեղացիները նրանց անվանում են «սայվոկ»: Լապարեյները հաճախ գետնի տակից լսում էին տարօրինակ ձայներ և մետաղի զնգոց, դա ազդանշան էր. յուրդերը հարկավոր է տեղափոխել մեկ այլ վայր, քանի որ այն փակում է թզուկների ստորգետնյա մուտքը:
Թզուկները զբաղվում էին հանքափորությամբ՝ ոսկի և արժեքավոր քարեր գտնելով: Երբ եկան հանքափորները, թզուկները, հավաքելով իրենց հարստությունները, անցան գետնի տակ, ասես մասսայական թաղում լիներ: Խնդիրն այն է, որ Ուրալից Սկանդինավիա տարածքներում (ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թզուկներն այդտեղ են եղել) մասսայական թաղման ոչ մի հետք չկա:
Մեկ այլ հետաքրքիր ապացույց. Հարավային Օրկնեյան կղզիներից մեկում Սկարա Բրե անունը կրող տարածքում (այնտեղ սովորական բուսականություն էր, ոչ այնքան բարձր խոտածածկ), մի անգամ ուժգին մրրիկը քանդեց բլուրներից մեկի վերին մասը, և այտեղ հայտնաբերեցին մի բնակավայր՝ տներ, սենյակներ և կենցաղային բազմաթիվ իրեր: Գիտնականների համար հանելուկ էր այն, որ տները պատրաստված էին ցածրահասակ մարդկանց համար, միջին հասակով մարդը դժվարությամբ այնտեղ կմտներ: Թզուկների՞ բնակավայրն էր դա: Ո՞ւր են անհետացել հիմա թզուկները, միգուցե էլ ավելի խորն են իջել ավելի ապահով տեղ գտնելու նպատակով:
Լավ, ենթադրենք թզուկներն իսկապես գետնի տակ են բնակվել, սակայն 3,5-4 կմ խորություններում ջերմաստիճանը հասնում է 55-60 աստիճանի, հնարավոր է, որ թզուկներն իրենց հովացնելու ունակություն ունեն: Իսկ քարանձավային կամ ստորգետնյա սնունդը… չէ՞ որ այնտեղի բուսականությունը (եթե անգամ կա) արևից չի սնուցվում, միայն սնկեր և  միջատներ կան:
Այս բոլոր ապացույցներով հանդերձ՝ միևնույն է՝ թզուկների գոյության հարցը մնում է որպես  շատ բարդ հանելուկ:

_____________________________________________________________________________
Բազելի (Շվեյցարիա) կենդանաբանական ինստիտուտի պրոֆեսոր Ա. Պորտմանն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել է մտավոր կարողությունների, բանականության աղյուսակ, ըստ որի՝ մարդն առաջին տեղում է (214 միավոր), դելֆինը՝ երկրորդ (195 միավոր), երրորդ տեղում փիղն է (150 միավոր), իսկ կապիկը, որին հաճախ համարում ենք մեր ամենամոտ ազգականը, չորրորդ տեղում է (63 միավոր)։ Ստացվում է, որ մարդու ամենամոտ ազգականը դելֆինն է։
Այս փաստին գումարենք այն, որ դելֆինների ուղեղն ավելի մեծ է (մարդունը կշռում է 1400 գ, իսկ դելֆինինը՝ 1700 գ)։ Ավելացնենք նաև դելֆինների մի շարք կարողություններ, հնարավորություններ ու հմտություններ, որոնց մեջ նա գերազանցում է մարդուն: Ուրեմն էլ ի՞նչն է խանգարում նրանց ունենալ սեփական, մշակված քաղաքակրթություն։ Կարող ենք ասել, որ ոչինչ չի խանգարում։

Հաճախ մարդիկ խոսում են այն մասին, թե որքան հրաշալի կլիներ, եթե քաղաքակրթությունը հիմնված լիներ ոչ թե նյութական հարստությունների, այլ իրար հանդեպ հոգատար լինելու վրա։  Մինչև մարդիկ այս տեսակ բաներ են խոսում և զենքեր արտադրում, դելֆինները վաղո՜ւց այլ ճանապատհով են գնացել. զենք ստեղծելու և աշխարհը նվաճելու փոխարեն նրանք ներդաշնակորեն ընդգրկվեցին շրջապատող աշխարհում: Բացի այդ՝ նրանք ունեն այն ամենը, ինչ պետք է «նորմալ» քաղաքակրթություն ստեղծելու համար:

Արագություն: Արագությունը մեր ժամանակակից աշխարհի ամենակարևոր բնութագրիչներից մեկն է, չնայած արագ տեղաշարժվել մարդիկ կարող են միայն համապատասխան սարքավորումների միջոցով: Իսկ դելֆինները առանց որևէ բանի կարողանում են 36-40 կմ/ժ արագությամբ երկար տարածություններ լողալ:

«Արտացոլված տեսողություն»: Մարդիկ երբեք չեն բավարարվում նրանով, ինչ ունեն, ուստի ստեղծում են ամենատարբեր տեխնոլոգիաներ՝ աստղադիտակներ, Էխո-լոկատորներ և այլն: Իսկ դելֆինները բավարավում են այն ամենով, ինչ ստացել են բնությունից, ավելի կատարելագործելով և զարգացնելով իրենց օրգանիզմները, որի շնորհիվ էլ կարողանում են յուրացնել աշխարհը:
Ի տարբերություն շատ կենդանիների՝ մարդիկ վատ են տեսնում, հաճախ հարկ է լինում հենց ծնված օրվանից ակնոց կրել, իսկ ջրում հազարավոր անգամներ ավելի վատ ենք տեսնում:

Սակայն դելֆինների մոտ ամեն ինչ այլ է, նրանք շատ ավելի լավ են տեսնում և կողմնորոշվում տարածքում: Դա արվում է շնորհիվ իրենց «էխո-լոկատորների» (դրանք կաթնասունների գլխում են), նրանք բաց են թողնում համապատասխան հաճախականությամբ ազդանշաններ, որոնք էլ, անդրադառնալով շրջապատի առարկաներից, վերադառնում են դելֆինի մոտ: Գնահատելով ձայնի անդրադարձման արագությունը՝ դելֆինը կարողանում է կողմնորոշվել, թե ինչ տեսք ունի իրեն շրջապատող աշխարհը:

Ստորջրյա զրույց: Եվս մեկ բան, որն անհրաժեշտ է քաղաքակրթություն ստեղծելու համար՝ լեզու (լեզուն մարդկանց տարբերում է մյուս կենդանիներից): Լեզվի շնորհիվ հասարակության անդամները հաղորդակցվում են միմյանց հետ, տեղեկատվություն փոխանակում, քննարկում:

Դելֆինները ակտիվորեն շփվում են միմյանց հետ սուլելով և կտկտացնելով (щелканья), նրանց լեզուն ավելի բարդ է, քան մարդկային լեզուները: Ամեն դելֆին ունի իր անձնական «անունը»՝ յուրատեսակ սուլոցներ, որոնց արձագանքում են, երբ իրենց կանչում են:

Համենայն դեպս, դելֆիններն իրար հետ փոխանակում են շատ կարևոր տեղեկություններ:

Մշակութային առանձնահատկություններ: Դելֆինները նույնպես ունեն մշակույթ, մշակութային առանձնահատկություններ: Դա ավելի խիստ արտահայտված է կետադելֆինների (косатка) մոտ: Կետադելֆինները տարածված են բոլոր օվկիանոսներում, և նրանց համայնքն առանձնանում է ապրելակերպով, վարքով և նույնիսկ ԴՆԹ-ով:


Կետադելֆիններին այլ կերպ կարելի է հմուտ որսորդներ անվանել, որոնք ունեն որսալու լուրջ մշակված և բարդ տեխնիկա: Ի դեպ, կետադելֆինների տարբեր համայքններում որսալու տեխնիկաները տարբեր են: Օրինակ՝ Արգենտինայում և Կրոզեի կղզիներում կետադելֆինները հարձակվում են մաշկոտանիների հետևից, վերջիններս, կարծելով, թե ցամաքում ավելի անվտանգ է, գնում են այնտեղ, իսկ կետադելֆինները նրանց ետևից նետվում են, բռնում որսին և ետ լողում դեպի օվկիանոս: Սա շատ բարդ տեխնիկա է, մայրերն այն հատուկ սովորեցնում են իրենց ձագերին:


No comments:

Post a Comment