Pages

25 August 2018

Հայոց լեզու 10

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10
07.03.17
Գործնական քերականություն
1. Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:
Ե՛վ նա էր գնալու դպրոց, և՛իր ընկերները:
Ո՛չ իր մայրն էր շնորհավորել տոնը, ո՛չ հայրը:
Թե՛ես, թե՛քույրս, շատ ենք սիրում քաղցրավենիք:
Կա՛մ դու պիտի ընտրես, կա՛մ ուրիշը քո փոխարեն որոշում կկայացնի:

2. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

Մի երեկո, Սըր Ուոլթր Ռլեյնի աշխատասենյակ, ով առաջինն էր Ամերիկայից Անգլիա բերել կարտոֆիլն ու ծխախոտը, մտավ իր ծառան, որը երբեք ծխող մարդ չէր տեսել և մտածելով, որ իր տերն այրվում է ահաբեկված դուրս վազեց, բերեց մի դույլ ջուր և լցրեց տիրոջ վրա, վերջինիս չթողնելով բացատրել, թե ինչ է դա:

3. Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Քույրս երրորդ դասարանցի է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ:
Մարսը աղքատ է ջրով:
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Բացի դրան, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

5. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
         Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
         Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:
Խոսքս քեզ չի վերաբերում:

6. Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել:
Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տեսք չի:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
-Բանն ի՞նչն է,- հարցրեց ոստիկանը:

8. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ կա: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

9. Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
նախահայր, զորապետ, արտասահման, խաչակիր, մեծագլուխ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից,

բաղաձայն, լուսարձակ, աստղադիտակ, մեղմօրոր, ամսավճար, բարեկամ:


08.02.18
1. Բացատրականում գտնել 5 բառ, որոնք ունեն և ավելի իմաստ:
Դիտել
1. Ուշադրությամբ ու քննական հայացքով նայել:
2. Զննել, քննել:
3. Կարծիք հայտնել, նկատել:
4. Տեսողությամբ որևէ բանի ընթացքին հետևել, տեսնել (կինո, ներկայացում ևն):
5. Սպասել, աչք պահել:
6. Համարել, ընդունել որպես, կարծել:
7. Դիտարկել:
8. Նկատի առնել, հաշվյի առնել:
9. Տեսնել, իմանալ, տեղեկանալ:

Լուսավոր
1. Լույս արձակող՝ տվող, լուսատու: Լուսավոր աստղ: Լուսավոր լապտեր:
2. Լուսավորված, լույսով լցված՝ լցվող, որտեղ առատ լույս է լինում, ոչ մութ: Լուսավոր սրահ:
3. Որտեղ լույս է ընկել, վրան կամ մեջը լույսի ցոլք ընկած: Լեռան լուսավոր կող:
4. Որտեղ արև է ընկել, արևոտ: Կատուն նստել էր պատուհանի լուսավոր գոգին:
5. (փոխաբերական) Զարգացած, գիտելիքներով հարուստ ու կիրթ, ուսյալ, գիտուն: Լուսավոր մարդ:
6. (փոխաբերական) Առաջադեմ, առաջադիմական հայացքների տեր: Լուսավոր գործիչ՝ մտածող:
7. (փոխաբերական) Առաջադիմական: Լուսավոր հաքացքներ՝ մտքեր:
8. (փոխաբերական) Դրական, լավ, գովելի, խրախուսելի: Բնավորության լուսավոր գծեր:
9. (փոխաբերական) Պայծառ, հստակ: Լուսավոր աղբյուր:
10. (փոխաբերական) Ուրախ, երջանիկ, փափագելի: Լուսավոր կյանք՝ ապագա:
11. (փոխաբերական) Դուրեկան, գեղեցիկ, հմայիչ: Լուսավոր ժպիտ:
12. (փոխաբերական) Շատ սպիտակ, լույսի նման: Լուսավոր գգեստ:

Սպասել
1. Որոշ ժամանակ որևէ տեղում գտնվել՝ մնալ՝ կանգ առնել՝ իջևանել ևն՝ մեկի գալուն, մի բանի տեղի ունենալուն կամ սկսվելուն ակնկալել նախապես իրազեկ լինելով կամ ենթադրելով՝ կանխատեսելով: Ուղևորներն սպասում Էին գնացքի մեկնելուն:
2. Որևէ բանի դիմավորելու պատրաստ վիճակում լինել, պատրաստվել որևէ բանի գալուն՝ սկսվելուն: Դաշտավարական բրիգադը պատրաստ վիճակում սպասում է գարնանը:
3. Ակնկալել, ակնկալություն ունենալ մի բանի, որևէ բանի հույս ունենալ: Կարո՞ղ Է արդյոք մի բան սպասել ինքը նրանից (Ե. Չարենց):
4. Նախատեսել, ենթադրել, հուսալ: Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք (Մուրացան):
5. Համբերել, այս կամ այն գործողությանը ձեռնարկելուց ձեռնպահ մնալ մինչև որևէ բանի կատարվելը՝ պայմանավորող հանգամանքի երևան գալը ևն: Ինչքան Էլ սոված լիներ՝ պետք Է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար (Հ. Թումանյան):
6. Համբերել, համբերությամբ տանել՝ դիմանալ որևէ վիճակի՝ բախտի, տոկալ: Սիրտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս ողջունե երկինք (Ավ. Իսահակյան):
7. Առջևում՝ առաջիկայում տեղի ունենալիք՝ լինելիք համարվել, դիտվել որպես անխուսափելիորեն լինելիք բան: Քեզ շատ փորձանք կսպասե (Մ. Նալբանդյան):
8. Պահանջել, ակնկալել որպես անխուսափելի՝ անհրաժեշտ բան, պարտադրաբար պահանջել: Հասարակայնությունը մեզանից սպասում Է հանցագործության ամենաարագ բացահայաում (Կ. Ռյուկման):
9. Գուշակել, կանխագուշակել, կանխատեսել: Մասնագետները սպասում են եղանակի կտրուկ փոփոխություն:
10. Իր համար որևէ բանի պահանջ ունենալ: Այդ կալվածքը վաղուց սպասում Էր մի հմուտ մշակողի:

2. Գտնել խնդրել, ծիծաղել և մաքուր բառերի հոմանիշները
Խնդրել – աղաչել
Ծիծաղել – քրքջալ

Մաքուր - ջինջ


07.02.18
Հայերենի բառարանները
Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:

Բառարանների տեսակները
Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: «Հայկական սովետական հանրագիտարան» (12 հատոր), «Հայկական հանրագիտարան», «Հրաչյա Աճառյան. Հայոց անձնանունների բառարան» (5 հատոր), «Ի՞նչ է, ո՞վ է» (4 հատոր), «Ոսկեփորիկ» (3 հատոր), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (4 հատոր):
Մասնավոր հանրագիտարանները վերաբերում են գիտության, տնտեսության որևէ ճյուղի: «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», «Հայաստանի բնաշխարհը», «Հայկական հարց», «Հայ սփյուռք», «Քրիստոնյա Հայաստան», «Հայաստանի հրաշալիքները»:
Լեզվաբանական բառարանները լինում են՝
Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան» (Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:
Դարձվածաբանական բառարաններ՝ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Սուքիասյան), «Դարձվածաբանական դպրոցական բառարան» (Պետրոս Պեդիրյան), «Հայերենի թևավոր խոսքեր» (Պետրոս Պեդիրյան):
Ուղղագրական բառարաններ՝ «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Հովհաննես Բարսեղյան), «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» (Դավիթ Գյուրջինյան), «Բառերի գծիկով, անջատ գրություն» (Դավիթ Գյուրջինյան):
Թարգմանական բառարանները լինում են երկլեզվյա, եռալեզվյա՝ «Հայ-ռուսերեն», «Հայ-անգլերեն»:
Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝ «Ստուգաբանական բառարան» (Աճառյան):

Բառարանները nairi.com-ում
Բառարանների ընտրություն-ընթերցում
Բառարանաստեղծում՝ Թումանյանական, Տերյանական, Չարենցյան բառերի բառարան, էպոսաբառարան:

20.12.18
Ստուգում 2
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ. 
1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք 
2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան 
3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ- 
4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին 
 
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում
 ղ. 
1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ 
2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի 
3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ 
4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր 
 
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում
 ր. 
1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն 
2) ա-թուն, ա-համարհել, կ-ծել, եղե-ական  
3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ 
4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ 
 
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում
 օ. 
1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ
 
2) այս-ր, ան-թ, օրեց-ր, առ-ղջ 
3) ապ-րինի, օրըստ-րե, վատ-որակ, հայ-րդի 
4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ 
 
5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա. 
1) կըրկ-նել 
2) դասա-գըրքեր 
3) արագ-ընթաց 
4) ար-դյոք 
 
6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում. 
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց)
 տարի 
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ) 
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն) 
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում. 
1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս 
2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ 
3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 
4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ 
 
8. Ո՞ր բառում
 ի ձայնավորի հնչյունափոխություն կա. 
1) հոգյակ
 
2) սիրել 
3) առվակ 
4) մատենագիր 
 
9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա. 
1) գրել տալ 
2) ովևէ 
3) երազ 
4) գուցե 
 
10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա. 
1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
 
2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ: 
3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
  
4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը: 
 
11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին. 
1) Մ. Խորենացի 
2) Փ. Բուզանդ 
3) Ղ. Փարպեցի 
4) Ագաթանգեղոս 
 
 
12. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը. 
1) Նահապետ Քուչակ
 
2) Շնորհալի 
3) Գրիգոր Նարեկացի 
4) Ֆրիկ 
 
13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը. 
Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար, 
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին 
Արյու
´ն ու կրա´կ թշնամու վերա, 
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին: 
1) «Վազող ջրին»  
2) «Ազատություն
» 
3) «Իտալացի աղջկա երգը
» 
4) «Մանկության օրեր
» 
 
14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը. 
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան 
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան: 
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար, 
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան: 
1) հանելուկ 
2) քառյակ 
3) խաղիկ 
4) բանաստեղծություն 
 
15. Ո՞վ է 
«Մերոնք» շարքի հեղինակը. 
1) Ավ. Իսահակյան 
2) Հ. Թումանյան 
3) Դ. Դեմիրճյան 
4) Ս. Զորյան 
16. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը. 
… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող: 
Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ
 
1) Ֆրիկ. «Գանգատ» 
2) Շնորհալի 
«Ողբ Եդեսիո» 
3) Խորենացի. 
«Ողբ» 
4) Սայաթ-Նովա. 
«Արդար դատե» 
 
17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով. 
1) «Հոգեհանգիստ
»«Գութանի երգը» 
2) «Բարձրից
»«Հայոց վիշտը» 
3) «Հայրենիքիս հետ»«Հայոց լեռներում» 
4) «Հին օրհնություն
»«Խրճիթում» 
 
18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ. 
ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ 
բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով 
գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով 
դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով 
1) գ, ա, բ, դ
  
2) գ, դ, ա, բ 
3) բ, դ, գ, ա 
4) բ, ա, գ, դ 
 
19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը. 
Ի համատարած ծովէն 
Պղպջէր գոյնն այն ծաղկին, 
Երփին երփնունակ ծաղկին 
Շողշողէր պտուղն ի ճղին: 
1) «Տաղ հայտնության
» 
2) «Տաղ հարության
» 
3) «Տաղ վարդավառի
» 
4) «Տաղ ծննդյան
» 
 
 
20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը. 
1) կլասիցիզմ 
2) ռոմանտիզմ 
3) ռեալիզմ 
4) սիմվոլիզմ 

13.12.17
Ստուգում
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է:
1) մանր-, միջօր-, ան-անալայժմ-ական,
2) 
Սևանհ-կծով-զրհր-շգոմ-շ,
3) 
նախօր-, մանր-աբանհն-աբանան-,
4) 
վայր-ջքամենա-ականդող-րոցքերբև-:

2. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա:
1) 
հեք-աթմատ-անպատ-նգործուն-,
2) 
առօր-, շաբաթօր-կհարսն-կԱրաքս-,
3) 
միլ-րդԲեն-մինԵրմոն-, Լ-նա,
4) 
Մար-ամայծ-մլ-րդլռել-յն:

3. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:1)  ար-ասիքար-ահատանքգր-ամոլվար-ել,
2) 
բա-ոսուհիդա-անակշա-անակդրասան-,
3) զի-զա-, ճա-ճ-ելհա-ա-, անհար-ի,
4) 
թա-ուհիար-ելքսայթա-ելձիր-:

4. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն:
1) տա-որոշելու-եպայուսակու-ագրություներե-րբիչ,
2) 
տա-ականու-ակիֆի-ականըն-իմակաց,
3) ըն-արմանալբարօ-ությունհե-ենՎիե-ա,
4) 
խճու-իհո-երգակվշտա-ուկտա-օրինակ:

5. 
Ո՞ր բառում թավ գրված ե-ն է  չի արտասանվում:
1) զուգերգ,
2) 
տասներեք,
3) 
օրհներգ,
4) 
կիսաեփ:

6. 
Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում:
1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/,
2) 
վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/,
3) 
ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/,
4) ի /նշան/, վայր /իվերոսարդ /ոստայն/, արև /կող/:

7. 
Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում:
1) Օնորե Դը ԲալզակՅուրի ԵրկայնաբազուկԵղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»,
2) 
Մովսես ՄարգարեԼեռնային ԱրցախԳայլ ՎահանԱշոտ Ողորմած,
3) Նոր ԶելանդիաԲարձր ՀայքԱրաբական ԷմիրություններՏիգրան Մեծ Առաջին,
4) 
Երվանդ ՍակավակյացԹովմա ԱրծրունիԱրևմտյան ՀայաստանՀյուսիսային Սառուցյալ Օվկիանոս:

8. 
Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել:
1) կուրացուցիչ,
2) 
բուսակեր,
3) 
կապտավուն,
4) բնավեր:

9. 
Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
1) ոսկյա մատանի,
2) 
ամպամած երկինք,
3) 
անաչառ քննադատ,
4) 
լացող ուռենի:

10. 
Նշվածներից ո՞ր գլուխը չկա ՄԽորենացու «Հայոց պատմություն» գրքում:
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»,
2) «
Միջին պատմություն մեր նախնիների»,
3) «
Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»,
4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»:

11. «
Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելովԽալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/:
                    
Արևուն կասեր. «Դու դուրս մ'էլներես դուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ,
2) 
Ծովինար,
3) Խանդութ,
4) 
Արմաղան:


12. Ո՞վ է ասել.
«
Ես եմ բոլորըև բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
1) 
ԳրՆարեկացի,2) Ներսես Շնորհալի,
3) 
Սայաթ-Նովա,
4) 
Ֆրիկ:

13. 
Ո՞ր խնդրին չի անդրադարձել ԽԱբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում:1) լեզվի հարցին,
2) 
գրականության բովանդակությանը,
3) 
հերոսի ընտրությանը,
4) 
հայ եկեղեցու պահպանությանը:
14. 
Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը:Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,եկաւ իմ սիրտս բնակեցաւ,Հապա յիմ սրտէս ի դուրսյերկրէ յերկիր թափեցաւ...1) գրաբար,
2) 
արևմտահայերեն,
3) 
միջին հայերեն,4) արևելահայերեն:

15. 
Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,զՔեզ կալցին քաջք,Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս...1) «Տիգրան և Աժդահակ»,
2) «
Հայկ և Բել»,
3) «
Արա Գեղեցիկ և Շամիրամ»,
4) «
Արտաշես և Արտավազդ»:
16. 
Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան:1) Բուզանդ,
2) 
Եղիշե,
3) 
Փարպեցի,
4) 
Ագաթանգեղոս:
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը:
1) ազատ,
2) «դրամ-դրամ շէքերով»,
3) 
«ճորով»,
4) 
«խընծորով»:

18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել:
                 (Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3,
2) 4, 3, 1, 2,
3) 1, 4, 3, 2,4) 1, 4, 2, 3:

19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը:1) Քուչակ,
2) Ֆրիկ,
3) Շնորհալի,
4) Սայաթ-Նովա:
20. Ո՞ր թվականին է լույս տեսել 
«Վերք Հայաստանի» վեպը:1) 1848թ.,
2) 1858թ.,3) 1865թ.,
4) 1850թ.:

Տնային Աշխատանք
Բայց դուք հաշվի չէիք առել,որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն:
բայց - համադասական շաղկապ
դուք - անձնական դերանուն, II դեմք, հոգնակի թիվ
հաշվի չէիք առել – պարզ բայ, ժխտական խոնարհում, II դեմք, հոգնակի թիվ, ե խոնարհում, չեզոք սեռ, սահմանական եղանակ,
որ  ստորադասական շաղկապ,
ներքև - մակբայ,
գտնվողները  գոյական, հոգնակի թիվ, III դեմք, ուղղական հոլով,
երբեմն  մակբայ
թևեր  պարզ գոյական, հոգնակի թիվ, III դեմք, հայցական հոլով,
առնում են   բայ, հոգնակի թիվ, III դեմք, ե խոնարհում, չեզոք սեռ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակ,
թռչում  պարզ բայ, ե խոնարհում, չեզոք սեռ, սահմանական եղանակ,
վերև - մակբայ,
և - համադասական շաղկապ,
վրիժառության  պարզ ածանցավոր գոյական, սեռական հոլով,
զգացումով  գոյական, գործիական հոլով,
լեցուն  հարաբերական ածական:

Այնտեղից բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը:
այնտեղից  մակբայ, բացառական հոլով,
բացվում էր  բայ, ե խոնարհում, սահմանական եղանակ, III դեմք, եզակի թիվ,
Օդեսայի  գոյական, III դեմք, սեռական հոլով,
գեղեցիկ – հարաբերական ածական,
տեսարաններից  գոյական, III դեմք, հոգնակի թիվ, բացառական հոլով,
մեկը – կոտորակային թվական, ուղղական հոլով:

11.12.17
Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի:
  • Դու քո ճամփան շարունակիր, թող ես էլ իմ գործն անեմ, - առանց գլուխը բարձրացնելու ասաց գյուղացին անցորդին:
Գյուղացին առանց գլուխը բարձրացնելու ասաց անցորդին, որ նա իր ճամփան շարունակի, թողի ինքն էլ իր գործն անի:
Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց.
  • Այս դաշտերն ու անտառները, որ հիմա մեր ձեռքին են, թագավորն է ընծայել ինձ՝ իմ հավատարիմ ծառայության համար:
Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց, որ այդ դաշտերն ու անտառները, որ հիմա իրենց ձեռքին են, թագավորն է ընծայել իրեն՝ իր հավատարիմ ծառայության համար:

Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի:
Բագրատունին զորապետներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին:
  • Շտապե՛ք օգնություն հասցնել ինձ, որովհետև ես որոշել եմ իմ հեծելազորով հետապնդել փախչողներին, - հայտնեց Բագրատունին զորապետներին:
Իշխանը երկտողում հայտնում էր, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք, ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել:
Իշխանը երկտողում հայտնում էր. «Այսօր ևեթ ճանապարհ ընկեք, ես մենակ չեմ կարող այս գործը գլուխ բերել»:

Հարցաթերթիկ 3
1. Լրացնել բաց թողնված տառերը:
Հինավուրց է Խոսրովի անտառը, որ այդպես է անվանվել իր հիմնադրի՝ Խոսրով թագավորի անունով: Այնտեղ կա այշխույժ կենդանություն: Հնօրյա հաստաբեստ ծառերի սաղարթների մեջ անուշ ճողփյունով վխտում են թռչունները, մթին ծմակներում՝ արջերը, կխտարները, եղջերուներն ու այծյամները: Գաճաճ թփուտներում ախորժակով կաղին են խռթխռթացնում թմբլիկ գոճիները: Վաղորդյան անդորրին, թե միջորեի տոթին կապույտ երկնքում սավառնում է թռչունների արքան՝ արծիվը՝ ասես վեհորեն հսկելով անտառի անցուդարձը: Գարուն է: Նոր պճրանքով զարթնում է անտառը՝ պճնվելով երփներանգ բուսականությամբ: Չդիմանալով մրրիկին` ահա ընկել են մի քանի փտած ծառ, իսկ դրանց կողքին փթթում են նոր սլացիկ շիվեր: Թխկին, թեղին, կաղամախին իրենց կանաչ հանդերձների մեջ փայլփլում են առանձին շուքով: Ձմռան խոր մրափից արթնացել է արջը, որսի են ելնում վայրի վարազները: Վա՜յ նրան, ով կզգա նրա կեռ ժանիքների թափը: Ահա թե ինչու, երբ նա ահասառսուռ մռնչյունով սրընթաց վազում է մացառների միջով՝ ջարդուխուրդ անելով ամեն ինչ, արջը ճողոպրում է՝ երբեմն սայթաքելով ու գետին թրմփալով, ապա ակնթարթորեն ցատկելով և հապշտապ դեպի իր որսը սուրալով:

2. Ճիտ գրել հետևյալ բաղադրյալ անունները՝ փոքրատառերն ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով:
Չինական Ժողովրդական Հանրապետություն, փոքր Մասիս, Նոր Արեշ, Պետրող Առաջին, «Ամբոխները խելագարված» պոեմ, անվտանգության խորհուրդ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիա, նախարարների խորհուրդ, Նոր տարի, Շողովրդական կրթության գերազանցիկ կրծքանշան:

3. Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի:
Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն, որ նրա բարեսրտությունն իր կամար առհավատչյա է:
  • Ձեր բարեսրտությունն ինձ կամար առհավատչյա է, - քաղաքավարությամբ ասաց սպարապետը թագուհուն:
Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրեց, թե նա՞ է տվել այդ միտքը Մանվելին:
  • Դու՞ ես տվել այդ միտքը Մանվելին, - հարցրեց տիկինը նամակը կարդալուց հետո:
Տիկինն ասաց Մուշեղին, թե բախտավոր է այն երկիրը, որ նրա նման զավակներ ունի:
  • Մուշե՛ղ, բախտավոր է այն երկիրը, որ քո նման զավակներ ունի, - ասաց տիկինը:

4. Տրված դարձվածքներով կազմել նախադասություն:
Վերջապես բախտը ժպտաց տղային, և նա հաջողությամբ ավարտեց մրցամարտը:
  • Քանի՞ գլխանի է այդ դարբինը, որ համարձակվել է մերժել իմ պատվերը, - ասաց թագավորը:
Սպարապետը երդվեց հողին հավասարեցնել թշնամու բոլոր ամրոցները:
  • Դեռ շատ նպատակներ ունեմ, - ասաց Վարդանը, - և դրանք անպայման կյանքի կկոչեմ:
  • Վերջապես այդ հիմար նախարարի պոչը կկտրեմ, - ասաց թագաժառանգը:
Մայրամուտ և արշալույս բառերը նախադասությունների մեջ գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Գեղեցիկ է ծովի մայրամուտն իր հեքիաթային տեսարանով:
Ծերունին իր կյանքի մայրամուտն անցկացրեց հայրական գյուղում:
Տիկինն ամեն օր արթնանում էր արշալույսին և զբաղվում տան գործերով:
Արշալույսի մայրը զայրացել էր, քանի որ նա շատ ուշ էր տուն վերադարձել:

5. Շարունակել պատմությունը 10-12 նախադասությամբ:
Աշոտը պարտեզում գիրք էր կարդում: Անդորր միջօրե էր, շուրջը՝ լուռ, հաճելի: Միայն բարդու կատարից լսվում էր ձագուկներին խնամող մայր արագիլի կափկափյունը: Աշոտը նկատեց, որ արագիլը հանկարծ խորընթաց նետվեց վար և հուսահատված կանգնեց ծառի մոտ: Աշոտը մոտեցավ ծառին և տեսավ արագիլին ու նրա ձագուկներից մեկին: Վերջինս ցանկացել էր բռնել օդում սավառնող տերևը և չկարողանալով, ընկել եր ու վնասվել: Արագիլն անհանգիստ շարժումներ էր անում՝ փորձելով փրկել իր սիրելի ձագուկին: Աշոտը զգուշորեն վերցրեց ձագուկին և տուն տարավ: Նա կապեց ձագուկի վնասվածքը և խնամեց նրան մոտ մեկ շաբաթ:
Ձագուկը լիովին կազդուրվեց: Աշոտը նրան տարավ և վերադարձրեց արագիլին: Վերջինս նրան շատ սիրեց: Իսկ ձագուկը, որ ընտելացել էր Աշոտին, շարունակեց ամեն օր այցելել նրան:

06.12.17
Ես մտքումս ասացի, «Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի մայրս, երբ իմանա, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:
Ես մտքումս ասացի, որ հետաքրքիր է՝ ի՞նչ կասի մայրս, երբ իմանա, թե որքան շատ հատապտուղ եմ բերել:
Հուզվեցինք՝ լսելով դաավորին, որ մեզ ասում էր.
  • Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտնեք, հանգի՛ստ եղեք, պատմեք՝ ո՞վ է ձեզ նեղացրել:
Հուզվեցինք՝ լսելով դաավորին, որ մեզ ասում էր, որ մենք իր հետ գտնվում ենք արդարադատության պալատում, այդտեղ արդարություն կգտնենք, հանգի՛ստ լինենք, պատմենք, թե ով է մեզ նեղացրել:
  • Իսկ դու ի՞նչ պիտի անեիր այն ժամանակ, որպեսզի իմ օգնության կարիքը չզգայիր, - հարցրեց նա քեզ:
Նա քեզ հարցրեց, թե դու ինչ պիտի անեիր այն ժամանակ, որպեսզի իր օգնության կարիքը չզգայիր:

04.12.17
Ուրիշի ուղղակի խոսք
  • Ես չեմ առարկում, - ասաց ինձ ընկերս, - այդ մասին հայտնիր եղբորդ:
Ընկերս ասաց, որ ինքը չի առարկում, այդ մասին հայտնեմ եղբորս:
Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց, - Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասեք նրան, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:
Հովիվն իր շուրջը հավաքված մարդկանց ասաց, որ երբ գնան Սողոմոն արքայի մոտ, ասեն նրան, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:
Թագավորը նրան ասում է, - Եթե այնպիսի սուտ ասես, որ ես ասեմ սուտ ես ասում, թագավորությանս կեսը կտամ քեզ:
Թագավորը նրան ասում է, որ եթե այնպիսի սուտ ասի, որ նա ասի սուտ է ասում, իր թագավորության կեսը կտա նրան:

Կետադրություն
Երբ նամակի ընթերցումն ավարտվեց, Վարդանը դառնալով Վասակի կողմը, հարցրեց.
  • Տեր Մարզպան, հոժա՞ր ես պատասխանին:
  • Ես քրիստոնյա եմ և հայ, - ասաց Վասակ Սյունին բարկացած, - գործի ոգուն, իհարկե հոժար եմ: Բայց միաժամ ես մարզպան եմ, արյաց արքայի պաշտոնյա: Ուրեմն չեմ մասնակցում պատասխանին, ինչպես որ չեկա տաճար պատասխանը գրելու պահին: Ես ձեր նամակը կուղարկեմ արքային և կասեմ՝ ահա մեր նախարարները, և ահա քո կամքը:
Վարդանը ձայնը բարձրացրեց:
  • Ինչու՞ ես միշտ մեր արքայի անունը հիշեցնում ու մեր գործը արքայի հետ կապում: Թող արքան զբաղվի ի՛ր աշխարհի գործերով:
  • Ես ոչինչ չեմ խոսում հակառակ, տե՛ր սպարապետ: Ես պահանջում եմ մեր ցանուցիր ուժերի միացում, հայոց աշխարհի ամբողջացում: Անասցե՛ք այս: Սպասեցե՛ք առայժմ:
  • Անսպառ ժամանակ չունենք: Արհավիրքը չի սպասում: Ես զինվոր եմ և պիտի կասեցնեմ ոչնչացումը:
  • Աստված բարի միտք տա ինձ, ձեզ և ամենքին: Մնա՛ք առողջությամբ, տիարք, - ասաց Վասակը և դուրս եկավ:
Նա գնաց դեպի այգու բացատը՝ ինքնիրեն խորհելով: «Կգան օրեր, և Հայաստանն իմ ձեռքը կնկնի: Ոտքիս տակ կտրորեմ պարսիկներին, այս նախարարներին, այս հոգևորներին: Կուժեղացնեմ երկիրը ու կդառնամ թագավոր: Այս ամենին հասնելու համար խելք է պետք, համբերություն, ջանք, համառություն, անգթություն»:
Հեռվից գալիս էր Գադիշոն: Վասակի մտքի թելն ընդհատվեց:

Գործնական Աշխատանք
1.     Գրիր սխալ գրությամբ բառերը և ուղղիր:
ա) համփերություն - համբերություն
բ) սրփազան - սրբազան
գ) նյարթ - նյարդ
դ) երթվել - երդվել

2. ա) հարձուփորձ - հարցուփորձ
բ) մրձույթ - մրցույթ
գ) դախձ - դաղձ
դ) դեղցանիկ - դեղձանիկ
ե) օցանման - օձանման
զ) ատաղծագործ - ատաղձագործ

3. ա) խեխտել - խեղդել
բ) ոխկույզ - ողկույզ
գ) վղտալ - վխտալ

4. անհյուրընկալ - ան + հյուր + ընկալ
զրուցընկեր - զրույց + ընկեր
դյուրընկալ - դյուր + ընկալ
գահընկեց - գահ + ընկ + եց
անընդհատ - ան + ընդ + հատ
համընթաց - համ + ընթ + աց
միջօրե - միջ + օր + ե
զօրուգիշեր - զօր + ու + գիշեր

5. անըմբռնելի, օրըստօրե, անընդմեջ, անհյուրընկալ, սրընթաց, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, անընդհատ:

Շտեմարան 1.2
1.     Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
2.     Մեծ Հայքի Այրարան նահանգի Արշակունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապրանքն էր:
3.     Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից, Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
4.     Մայրաքաղաքից մի ճանապարհ գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք: Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարալ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:


5.     Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ,... վերջինը Երևանն է:

No comments:

Post a Comment