Pages

30 September 2018

Ուսումնական Սեպտեմբեր (2018-2019)

Առակագրություն

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները:
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։
Առակագրությունը մեծ դժվարությամբ մուտք գարծեց հայ գրավոր գրականություն։ Իսկ 12-13-րդ դարերում արդեն հանդես եկան հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։

Մխիթար Գոշ
Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Գոշի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։ Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։

Վարդան Այգեկցի
Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից։ Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։



«Սասնա ծռեր»
Ի՞նչ է էպոսը:
Էպոսը ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից:

Ովքե՞ր են առաջին անգամ հիշատակել Սասնա ծռեր վիպերգի մասին:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում, հետագայում Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու  երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին

Ովքե՞ր են էպոսի առաջին գրի առնողները, ինչպե՞ս են կոչվում նրանց գրի առած էպոսները:
Առաջին անգամ գրի են առել Գարեգին Սրվանձտյանը և Մանուկ Աբեղյանը:

Ժամանակաշրջանը:
8-10րդ դարեր:

Մի քանի բառ էպոսի մասին:
Էպոսում պատկերվում է 8-10րդ դարերում հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ: Բաղկացած է 4 ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Հերոսներն իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռներ:
Ինչպե՞ս են սկսվում էպոսի ճյուղերը:
Էպոսի բոլոր ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում ճյուղի գլխավոր հերոսներին:

Էպոսի կին հերոսները:
Էպոսի կին հերոսներն էին Ծովինարը՝ Սանասարի և Բաղդասարի մայրը, Դեղձուն-Ծամը՝ Սանասարի կինը, Արմաղանը՝ Մհերի կինը, Խանդութը՝ Դավթի կինը և Գոհարը՝ Փոքր Մհերի կինը:

Հայ գրողներից ովքե՞ր են մշակել էպոսը:

Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը: 1939 թվականին նշվեց մեր էպոսի ստեղծման 1000 ամյակը, և շուրջ 60 պատումների հիման վրա կազմվեց համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը:




Իլիաս Վենեզիս
Ճայերը (վերլուծություն)
Պատմության գլխավոր հերոսը ծերունին է: Նրա որդիները հեռացել էին և նա ապրում էր միայնակ՝ մի փոքրիկ կղզում: Խնամում էր իր ճայերին և նրանցից առնում իր որդիների կարոտը: Կարծում եմ նրա ապրելակերպը շատ սխալ էր: Ծերունին ամեն օր սպասում էր իր ճայերին, կամ որդիների վերադարձին, և չէր նկատում, թե ինչպես է գնալով ավելի ու ավելի ծերանում: Կյանքը կարճ է, չի կարելի այն վատնել անվերջ սպասումների վրա և ինքդ քեզ հուսադրել, որ մի օր ամեն ինչ կփոխվի: Երազելը վատ բան չէ, սակայն ձեռքերը ծալած նստելով և սպասելով այն այդպես էլ երազանք կմնա: Պետք է քայլեր ձեռնարկել երազանքներին և նպատակներին հասնելու համար: Այլապես մի օր կարող ես արթնանալ և հասկանալ, որ ապրածդ տարիների ընթացքում անիմաստ ժամանակ ես վատնել և արդեն ոչինչ փոխել չես կարող:


Հայոց լեզվի զարգացման փուլերը

Հայ ժողովուրդը կազմավորվել է մ. թ. ա. III դարում:
Հայոց լեզվի նախագույն շրջանն ունի 3000 տարվա պատմություն, իսկ գրային շրջանը սկսվում է V դարից՝ Մեսրոպյան տառերի գյուտից (405 թ):
Հայերենի գրային շրջանն անցել է զարգացման 3 փուլ՝
1. Հին հայերեն կամ գրաբար (V-XI դարեր)
2. Միջին կամ կիլիկյան հայերեն (XII-XVI դարեր)
3. Աշխարհաբար (XII-XXI դարեր)
Աշխարհաբար գրական լեզուն ունի 2 տարբերակ՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է և Սփյուռքի հայության գրական լեզուն: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա:
Մեծ եղեռնից հետո Սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն: V դարից գրաբարով են գրել ոսկեդարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին և Նարեկացին:
XII դարից միջին հայերենով են գրվել Ֆրիկի, Քուչակի, Մխիթար Գոշի, Այգեկցու գործերը:
XVII դարից աշխարհաբարով գրվել են Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի, Շիրվանզադեի, Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Չարենցի, Բակունցի, Մահարիի գործերը:
Արևմտահայերենով գրել են Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, Սիամանթոն, Պարոնյանը, Զոհրապը:
Սփյուռքահայ գրականություն՝ Շահնոր, Համաստեղ, Մուշեղ իշխան, Վահան Թեքեյան, Հակոբ Օշական, Վահե Հայկ, Կոստան Զարյան:
Կան Սփյուռքում ապրող օտարագիր հայ գրողներ, ինչպիսիք են՝ Վիլյամ Սարոյանը, Մայքլ Արլեն կրտսերը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը (անգլիագիր), Անրի Թրուայանը, Վահե Քուչան (ֆրանսիագիր), Ալիսիա Կիրակոսյանը (իսպանագիր):


Հայոց լեզուն ծագել է հնդեվրոպական լեզվաընտանիքից: Հայերենին ցեղակից են հունարենը, անգլերենը, իտալերենը, իսպաներենը, իռլանդերենը, ֆրանսերենը, դանիերենը, նորվեգերենը, շվեդերենը, բուլղարերենը, չեխերենը, լատիշերենը, լիտվերենը, բելառուսերենը, ուկրաիներենը, խորվաթերենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, օսեպերենը:



Նախագծային ուսուցման շաբաթ
Քննարկում- Ուսումնական գործընթաց. օրինաչափություններ և հակասություններ  սեպտեմբերի 3, 1-2 դասաժամ
·        բուհ առանց մասնավոր պարապմունքների
·        կրթահամալիրը տալի՞ս է այդպիսի հնարավորություն

Մեր կրթահամալիրը շատ է տարբերվում Հայաստանի մյուս դպրոցներից: Ոմանք համաձայն չեն, քանի որ կարծում են, որ դպրոցում ազատությունը պետք է ավելի սահմանափակված լինի: Ամենամեծ տարբերությունները կարելի է գտնել կրթական համակարգում: Կրթահամալիրում մենք ունենք մտածելու, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն: Ունենք ընտրության իրավունք, ինչը շատ կարևոր է: Շատ հետաքրքիր է նախագծերով ուսուցումը, երբ գոյություն ունեցող նախագծերից բացի մենք կարող ենք ստեղծել նորերը՝ մեզ հետաքրքրող թեմայով: Մեծ օգուտ են տալիս նաև տարբեր ճամփորդությունները, ճամբարները և հանդիպումները հետաքրքիր մարդկանց հետ:
Ոմանք դեմ են այսպիսի համակարգին՝ կարծելով, որ սովորողներն այսպես ավելի են ծուլանում, սակայն իրականում կրթահամալիրում սովորելը ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան հասարակ դպրոցում: Եթե սովորողը ցուցաբերի մեծ պատասխանատվություն, աշխատաասիրություն և ուշադրություն, կարող է հեշտությանբ ընդունվել ցանկացած բուհ՝ առանց մասնավոր պարապմունքների:

No comments:

Post a Comment