Pages

26 September 2018

Կենդանիները քաղաքներում (թարգմանություն)

Կենդանիները քաղաքներում
(թարգմանություն)

Վերջերս թերթերում և հեռուստատեսությունում շատ նյութեր են հայտնվել մեծ կենդանիների գյուղեր և քաղաքներ ներխուժելու մասին: Վանկուվերի այգիներում արջեր են եղել, Մումբայիի փողոցներում՝ հովազներ, և վայրի խոզեր՝ Բերլինում: Ի՞նչ կլինի, թեթ մեծ կենդանիները մտնեն մեր քաղաք: Դա լա՞վ է, թե՞ վտանգավոր մեր և կենդանիների համար:
Վայրի կենդանիները սովորաբար քաղաքներ են մտնում ուտելիք փնտրելու համար: Հարավային Աֆրիկայում՝ Քեյփթաունում երբեմն կապիկներ են մտնում տարբեր համայնքներ: Նրանք այգիներից մրգեր են ուտում, ինչպես նաև ներխուժում են մարդկանց խոհանոցներ և ուտելիք գողանում դարակներից և սառնարաններից: Այդ կապիկները ուժեղ կենդանիներ են և երբեմն վախեցնում են երեխաներին և կռվում ընդանի կենդանիների հետ: Շատ մարդիկ չեն սիրում նրանց, սակայն քաղաքը կարող է վտանգավոր լինել նաև կապիկների համար: Երբեմն նրանք վրաերթի են ենթարկվում, իսկ մարդկանց ուտելիքում առկա շաքարը մեծ վնաս կարող է պատճառել նրանց ատամներին: Քեյփթաունի քաղաքապետարանն ունի հատուկ կապիկների պաշտպանության թիմ: Նրանց պարտականությունն է քաղաքում գտնել կապիկներին և վերադարձնել նրանց տուն: Դա քաղաքը մարդկանց համար ավելի անվտանգ է դարձնում, և ավելի օգտակար՝ կապիկների համար: Խնդիրն այն է, որ կապիկների մեծ մասը հետ է գալիս քաղաք՝ կրկին ուտելիք փնտրելու:

Բերլինում երբեմն վայրի խոզերի խմբեր են գալիս՝ ուտելիք փնտրելու: Խոզերը հարյուրավոր տարիներ շարունակ քաղաք են մտել, սակայն հիմա ձմեռներն ավելի տաք են, և խոզերն ավելի շատ են, քան անցյալում: Նրանք ուտում են քաղաքի այգիների ծաղիկներն ու տնկիները: Նաև քայլում են փողոցներով և ավտովթարների պատճառ դառնում: Ոմանք սիրում են նրանց և ուտելիք տալիս, սակայն քաղաքապետարանն անհանգստանում է ավտովթարների համար: Նրանք կոչ են արել մարդկանց դադարել խոզերին կերակրելը և ցանկապատներ կառուցել վերջիններիս մուտքը քաղաք արգելափակելու համար:
Մոսկվայում մոտ 35000 վայրի շուն կա: Նրանք ապրում են այգիներում, դատարկ տներում, ղանութներում և կանգառներում: Շներից որոշները նախկինում ընտանի կենդանիներ են եղել, որոնց լքել են իրենց տերերը: Մնացածները ծնվել են փողոցներում և միշտ այնտեղ են ապրել: Որոշ շներ միայնակ են ապրում, իսկ մնացածը՝ խմբերով: 2010 թվականին գիտնականները ուսումնասիրել են այդ շներին և մի քանի հետաքրքիր փաստեր են պարզել.
·        Շները գիտեն, որ ավելի ապահով է փողոցներն անցնել մարդկանց հետ, իսկ որոշները հասկանում են լուսացույցերի գույները:
·        Շները սովորել են, որ մարդիկ ավելի հաճախ ուտելիք են տալիս փոքրիկ շնիկներին, քան մեծերին: Ամենագեղեցիկ շնիկները մարդկանց այգիներում են սպասում: Երբ նրանք բավական ուտելիք են հավաքում բաժանում են այն բոլորի միջև:
·        Որոշ շներ սկսել են Մոսկվայի մետրոյով ճանապարհորդել:
Ի՞նչ են Մոսկվայի բնակիչները մտածում այդ շների մասին: Մարդկանց մեծ մասը սիրում է նրանց և ուտելիք ու ջուր տալիս: Մոսկվայում ձմեռները շատ ցուրտ են լինում՝ մեծ ձնածածկով, իսկ ջերմաստիճանը հասնում է -10 ºC: Այդ պայմաններում գոյատևելը շների համար շատ դժվար կարող է լինել, սակայն որոշ բնակիչներ փոքրիկ տնակներ են պատրաստել նրանց համար:
Մկները, սկյուռները և թռչունները հաճախ քաղաքներում են ապրում: Որոշ ավելի մեծ կենդանիներ, ինչպիսիք են շները Մոսկվայում, նույնպես կարող են գոյատևել՝ մարդկանց փոքրիկ օգնության շնորհիվ: Շատ մեծ կենդանիների համար քաղաքները վտանգավոր են, և նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ՝ տուն վերադառնալու համար:
Աղբյուրը՝ Animals in the city

No comments:

Post a Comment