Pages

28 February 2019

Լրաքաղ


Մոմոյի մասին

Այս շաբաթ համացանցում տարածվել են «Մոմոյի» մասին տեղեկությունները: Ոմանց ասելով, դա խաղ է, որը ստիպում է երեխաներին իրենց վնասել, կամ ինքնասպան լինել, և սպառնում է նրանց, չթողելով այդ մասին տեղյակ պահել ընտանիքի անդամներին, կամ ուրիշ մարդկանց: Դա մի էջ է WhatsApp Messenger-ում, որը ըստ մարդկանց կառավարվում է հաքերների կողմից, և որի գլխավոր նկարն է մոմոն՝ հավի ոտքերով և բերանով աղջկա կիսանդրին, որը գտնվում է ճապոնիայում:
Իրականում խաղի մասին տեղեկությունները լեգենդ են: Իհարկե այդպիսի էջ եղել է, գրանցված ճապոնական համարով, սակայն մեսենջերն այդ իմանալով իսկույն արգելափակել է այն: Չնայած, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, թե ինչպես են երեխաներն ինքնասպան եղել մոմոյի պատճառով, իրականում ոչ-մի մահվան դեպք գրանցված կամ հաստատված չէ: Խաղը հայտնի է եղել դեռ ամռանը, իսկ էջը չի գրել երեխաներին, ավելին շատ մարդիկ ինքներն են փորձել գտնել այն և գրել՝ հետաքրքրության համար, սակայն ոչ-մի պատասխան չեն ստացել: Մոմոն, չգիտես ինչու, նորից հայտնի է դարձել: Մարդիկ դրա մասին լուրերն իրար են ուղարկում՝ զգուշացնելու համար վտանգի մասին, կոչ անելով ծնողներին ստուգել երեխաների հեռախոսները, կամ որոշ արգելքներ դնել նրանց նկատմամբ, սակայն իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս ամենը ոչ-մի վտանգ չի ներկայացնում, իսկ լրատվական կայքերը շարունակում են դրա մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածել ուղղակի դիտումների մեծ քանակություն ապահովելու համար:

Աղբյուրներ՝ bbc.com
                       washingtonpost.com
                       news.am

No comments:

Post a Comment