Pages

12 November 2019

1. Աշխարհի բոլոր տարբերությունները (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
1.  Աշխարհի բոլոր տարբերությունները (թարգմանություն)

Ամեն կիրակի առավոտ ես սիրում եմ վազել իմ տան մոտ գտնվող այգում: Այգու անկյունում մի լիճ է գտնվում: Ամեն անգամ այգու մոտով վազելիս տեսնում եմ նույն տարեց կնոջը՝ նստած ափի մոտ, կողքին՝ մի փոքրիկ մետաղե վանդակ:
Նախորդ կիրակի իմ հետաքրքրությունը հասավ իր գագաթնակետին, այնպես որ ես դադարեցի վազել և քայլեցի նրա մոտ: Մոտենալով՝ հասկացա, որ վանդակն իրականում փոքրիկ թակարդ էր: Դրա մեջ երեք կրիա կար՝ անվնաս, թակարդի հատակին դանդաղ քայլող: Չորրորդ կրիան նրա գրկում էր, ում նա ուշադրությամբ մաքրում էր սպունգանման վրձնով:
- Ողջույն, - ասացի ես: - Ես ձեզ տեսնում եմ ամեն կիրակի առավոտ: Եթե դեմ չեք, կցանկանայի իմանալ՝ ինչ եք անում այս կրիաների հետ:
Նա ժպտաց:
- Ես մաքրում եմ նրանց պատյանները, - պատասխանեց նա, - Կրիայի պատյանի վրա ցանկացած բան, օրինակ՝ ջրիմուռները կամ փրփուրը, նվազեցնում են կրիաների՝ տաքություն ստանալու ունակությունը և խոչընդոտում լողալու ունակությունը: Դա կարող է անգամ ժամանակի ընթացքում մաշեցնել և թուլացնել պատյանը:
- Վա՜ու, դուք շատ բարի եք, - բացականչեցի ես:
- Ես ամեն կիրակի առավոտ մի քանի ժամ եմ անցկացնում՝ այս գետի մոտ հանգստանալով և այս փոքրիկներին օգնելով: Սա իմ փոփոխություն կատարելու սեփական, տարօրինակ ձևն է:
- Բայց բոլոր քաղցրահամ ջրում ապրող կրիանե՞րը չեն, որ ամբողջ կյանքն ապրում են իրենց պատյաններից կախված ջրիմուռներով ու փրփուրով, - հարցրեցի ես:
- Այո՛, դժբախտաբար, նրանք են, - պատասխանեց նա:
Ես քորեցի գլուխս:
- Չե՞ք կարծում, որ կարող էիք ավելի արդյունավետ ծախսել ձեր ժամանակը: Նկատի ունեմ, կարծում եմ, որ ձեր ջանքերը բարի են և այլն, բայց ամբողջ աշխարհում ապրում են այսպիսի կրիաներ, որոնց 99 տոկոսը չունեն ձեզ նման բարի մարդիկ, որ օգնեն մաքրել իրենց պատյանները: Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ինչպե՞ս են ձեր՝ այստեղ կետնրոնացված ջանքերը փոփոխություն իրականացնելու:
Կինը բարձր ծիծաղեց, հետո նայեց իր գրկի կրիային, նրա մաքրեց նրա պատյանից վերջին ջրիմուռը և ասաց.
- Քաղցրս, եթե այս փոքրիկը խոսել կարողանար, նա կասեր քեզ, որ ես հենց նոր իրականացրի ողջ աշխարհի փոփոխությունը:

 _____________________________________________

Պատմության իմաստն այն է, որ դուք կարող եք փոխել աշխարհը: Երևի՝ ոչ միանգամից, բայց մեկ մարդ, մեկ կենդանի, մեկ բարի գործ: Ամեն առավոտ արթնանալիս պատկերացրեք, որ այն, ինչ անում եք, փոփոխություն է իրականացնում: Դա իրոք այդպես է:

Աղբյուրը՝ marcandangel.com 

No comments:

Post a Comment