Pages

12 November 2019

Գուրգեն Մահարի. «Ծաղկած փշալարեր»


Գուրգեն Մահարի. «Ծաղկած փշալարեր»

Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել, անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից, ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը, Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում, և վերջում ազատ են արձակվում:

Գրքում մանրամասն նկարագրվում է կալանավորների կյանքը, և կարդացողի մոտ առաջանում է գրքում նշված համեմատական երջանկության զգացումը: Ինքը՝ հեղինակը, նույնպես հաճախ է ունենում այդ զգացումը, երբ հիշում է այն ժամանակները, երբ դեռ բրուտանոցում չէր աշխատում: Նա, համարյա միշտ, փորձում է լավատես մնալ և ամեն ինչի մեջ փնտրել հոգատարություն և «հու՛մ... հու՛մ... հումանիզմ»: Դրա և իր ընկերների շնորհիվ էլ ողջ է մնում և վերադառնում է տուն:

No comments:

Post a Comment