4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
4. Լինել և շնչել (թարգմանություն)
Տարիներ առաջ՝ մի տաք երեկո...
Ութ օր՝ համարյա
ամեն արթուն րոպե Անգելի հետ անցկացնելուց հետո, ես գիտեի, որ նրան պետք է միայն մեկ
բան ասեի: Այնպես որ, ուշ գիշերը՝ մինչ նա կքներ, ես նրա ականջին շշնջացի դա: Նա ժպտաց
մի ժպիտով, որ ստիպում է ինձ նույնպես ժպտալ, և ասաց.
- Երբ ես 75 տարեկան կլինեմ և մտածելիս կլինեմ իմ կյանքի
մասին, այն մասին, թե ինչպիսին էր երիտասարդ
լինելը, հուսով եմ, որ կարող եմ հիշել հենց այս պահը:
Մի քանի վայրկյան հետո նա փակեց իր աչքերը և քնեց: Սենյակը
խաղաղ էր, համարյա լուռ: Միակ բանը, որ լսում էի, նրա շնչառության փափուկ ձայնն էր:
Ես արթուն մնացի՝ մտածելով միասին անցկացրած ժամանակի և մեր կյանքում կայացրած բոլոր
որոշումների մասին, որոնք այս պահը հնարավոր են դարձրել: Եվ մի պահ ես հասկացա, որ
կապ չուներ՝ ինչ ենք արել կամ ուր ենք գնացել: Ապագան նույնպես ոչ մի նշանակություն
չուներ:
Միակ բանը, որ կարևոր էր, այդ պահի հանգստությունն էր,
միայն նրա հետ լինելը և շնչելը:
____________________________________________
Պատմության իմաստն այն է, որ մենք չպետք է թույլ տանք ժամացույցին,
օրացույցին և արտաքին ճնշումներին կառավարել մեր կյանքերը և կուրացնել մեզ, քանի որ
մեր կյանքի յուրաքանչյուր պահ գեղեցիկ առեղծված և հրաշք է, հատկապես այն պահերը, որոնք
անց ենք կացնում մեր սիրելիի հետ:
Մյուս
3 պատմությունները ՝ 4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
1xbet korean (SBO) - legalbet.co.kr
ReplyDelete1xbet korean (SBO) - legalbet.co.kr – Legalbet.co.kr – Legalbet.co.kr febcasino – 1xbet Online Betting, sports 바카라 사이트 betting, betting, and many more!