27 November 2019

4. Լինել և շնչել (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
4. Լինել և շնչել (թարգմանություն)

Տարիներ առաջ՝ մի տաք երեկո...
 Ութ օր՝ համարյա ամեն արթուն րոպե Անգելի հետ անցկացնելուց հետո, ես գիտեի, որ նրան պետք է միայն մեկ բան ասեի: Այնպես որ, ուշ գիշերը՝ մինչ նա կքներ, ես նրա ականջին շշնջացի դա: Նա ժպտաց մի ժպիտով, որ ստիպում է ինձ նույնպես ժպտալ, և ասաց.
- Երբ ես 75 տարեկան կլինեմ և մտածելիս կլինեմ իմ կյանքի մասին, այն մասին,  թե ինչպիսին էր երիտասարդ լինելը, հուսով եմ, որ կարող եմ հիշել հենց այս պահը:
Մի քանի վայրկյան հետո նա փակեց իր աչքերը և քնեց: Սենյակը խաղաղ էր, համարյա լուռ: Միակ բանը, որ լսում էի, նրա շնչառության փափուկ ձայնն էր: Ես արթուն մնացի՝ մտածելով միասին անցկացրած ժամանակի և մեր կյանքում կայացրած բոլոր որոշումների մասին, որոնք այս պահը հնարավոր են դարձրել: Եվ մի պահ ես հասկացա, որ կապ չուներ՝ ինչ ենք արել կամ ուր ենք գնացել: Ապագան նույնպես ոչ մի նշանակություն չուներ:
Միակ բանը, որ կարևոր էր, այդ պահի հանգստությունն էր, միայն նրա հետ լինելը և շնչելը:


____________________________________________

Պատմության իմաստն այն է, որ մենք չպետք է թույլ տանք ժամացույցին, օրացույցին և արտաքին ճնշումներին կառավարել մեր կյանքերը և կուրացնել մեզ, քանի որ մեր կյանքի յուրաքանչյուր պահ գեղեցիկ առեղծված և հրաշք է, հատկապես այն պահերը, որոնք անց ենք կացնում մեր սիրելիի հետ:

Աղբյուրը՝ marcandangel.com 

1 comment:

  1. 1xbet korean (SBO) - legalbet.co.kr
    1xbet korean (SBO) - legalbet.co.kr – Legalbet.co.kr – Legalbet.co.kr febcasino1xbet Online Betting, sports 바카라 사이트 betting, betting, and many more!

    ReplyDelete