4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
3. Շնաձկան խայծ (թարգմանություն)
Հետազոտական փորձի ժամանակ ծովային կենսաբանը շնաձկանը
դրեց մեծ ավազանի մեջ և մի քանի փոքր ձկներ բաց թողեց այնտեղ: Ինչպես և սպասում էին,
շնաձուկն արագորեն լողաց ավազանով մեկ, հարձակվեց և կերավ փոքր ձկներին:
Այնուհետև, ծովային կենսաբանը մի ապակի դրեց ավազանի մեջ՝
երկու առանձին մաս ստեղծելով: Հետո նա շնաձկանը դրեց մի կողմում, իսկ մյուսում նորից
բաց թողեց փոքր ձկների խումբ:
Շնաձուկն էլի արագորեն հարձակվեց: Սակայն այս անգամ շնաձուկը
խփվեց ապակե բաժանարարին և հետ մղվեց: Առանց հանձնվելու՝ շնաձուկը շարունակում էր կատարել
նույն փորձը՝ մի քանի րոպե հաջողության չհասնելով, երբ փոքր ձկները անվնաս լողում էին
երկրորդ բաժանմունքում: Վերջիվերջո՝ մեկ ժամ փորձելուց հետո, շնաձուկը հանձնվեց:
Այս փորձը մի քանի անգամ կրկնվեց հետագա շաբաթների ընթացքում:
Ամեն անգամ շնաձուկը ավելի քիչ ագրեսիվ էր դառնում և փոքր ձկների վրա հարձակվելու ավելի
քիչ փորձեր էր կատարում, մինչև, վերջապես, նա հոգնում էր ապակուն խփվելուց և դադարում
էր հարձակվել:
Ծովային կենսաբանը հանեց ապակե բաժանարարը, բայց շնաձուկը
չհարձակվեց: Նա սովորել էր, որ իր և փոքր ձկների միջև բաժանարար կա, այնպես որ փոքր
ձկները անվնաս լողում էին, որտեղ կամենային:
_______________________________________________________
Պատմությունը ցույց է տալիս, որ մեզնից շատերը, ձախողումներ
և անհաջողություններ ապրելուց հետո հոգեպես հանձնվում են և դադարում են փորձել: Ինչպես
պատմության շնաձուկը, մենք հավատում ենք, որ, եթե մենք անցյալում անհաջողակ ենք եղել,
մենք միշտ անհաջողակ ենք լինելու: Այլ կերպ ասած՝ մենք շարունակում ենք տեսնել այդ
բաժանարարը մեր մտքում, նույնիսկ, երբ մեր գտնվելու վայրի և այն վայրի միջև, ուր մենք
ցանկանում ենք գնալ, ոչ մի իրական բաժանարար գոյություն չունի:
Մյուս
3 պատմությունները ՝ 4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
No comments:
Post a Comment