13 November 2019

Աշխարհասփյուռ սեբաստացիներ - Արման Մարտիրոսյան




Թարգմանություն
Բարև՜: Ես այնքա՛ն երջանիկ եմ, որ շնորհավորում եմ իմ սիրելի կրթահամալիրի 30 ամյակը: Ովքեր ինձ չգիտեն՝ իմ անունն Արման է: Ես կրթահամալիրն ավարտել եմ 2017-ին և հիմա արդեն 2-րդ տարին է, ինչ ուսանող եմ Ֆրանսիայում, հիմնականում սովորում եմ անգլերեն լեզվաբանություն, գրականություն և քաղաքակրթություն։ Անհնար է հերքել այն ազդեցությունը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ունեցել է իմ գիտական կարիերայի վրա՝ դեռ վաղուց: Ես շարունակում եմ լինել շատ հպարտ սեբաստացի, այնքան նախագծեր եմ նախաձեռնել իմ դասընկերների և ուսուցիչների օգնությամբ։ Օրինակ՝ տարբեր բեմադրություններ՝ անգլերեն, կամ Դավիթ Բեկի պատմական վերարտադրումը և շատ այլ նախագծեր, որոնց համար ես և իմ ընկերները պարգևատրվել ենք: Եվ սա տանում է դեպի իմ մյուս փաստարկը. եթե դուք միտք ունեք մի օր արտասահմանում սովորելու, կարծում եմ, պետք է նկատի ունենաք մասնակցությունը հնարավորինս շատ նախագծերին: Կրթահամալիրում հնարավորություններն անսահման են, դուք ձեր առաջ ունեք բոլոր անհրաժեշտ բաները: Ես համոզված եմ՝ ձեր բոլոր ուսուցիչներն ու դասընկերները սիրով կօգնեն ձեզ՝ իրականացնելու ձեր նախագծերը, որովհետև, հատկապես այն նախագծերը, որոնք դուք եք նախաձեռնում, շատ արժեքավոր են արտասահմանյան երկրներում:
Այնպես որ, սա մտքում պահելով, կրթահամալիրում այնքան փորձ ձեռք բերեք, ինչքան կարող եք, որովհետև, հավատացեք, դա ձեզ մի օր բարձունքների կհասցնի: Իսկ մինչ այդ՝ հաջողություն:

No comments:

Post a Comment