Showing posts with label Թարգմանություններ. Show all posts
Showing posts with label Թարգմանություններ. Show all posts

17 April 2020

5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսները


5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսները
(թարգմանություն)

Ընկերնե՛ր, համակարգիչները նույնպես կարող են վիրուսներով վարակվել, սակայն նրանց «բարկությունը» կախված է ոչ թե ագրեսիվության աստիճանից, այլ այն վնասի չափից, որը պատրաստվում են հասցնել: Ձեզ համար հավաքել ենք ժամանակների թոփ 5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսների ցանկը՝ որպես չափանիշ ընտրելով դրանց կողմից հասցված վնասի չափն ու վնասը կրած մարդկանց թիվը: Հուսով ենք՝ այս վիրուսներին ծանոթ եք միայն նորություններից:


5-րդ տեղ. SLAMMER

Այնքան մեծ ծավալով թրաֆիկ է առաջացրել, որ «ամբողջ համացանցը» դանդաղել է:
Slammer-ը համակարգչային որդ է, որն ի հայտ է եկել 2003 թվականին: Ինչպես շատ այլ վիրուսներ, այն ունեցել է մի քանի անվանում և հայտնի է եղել նաև SQL Slammer, Saphire, WORM_SQLP1434.A, SQL Hell կամ Helkern անուններով: Slammer-ը վարակել է մոտ 200000 համակարգիչ և հասցրել է 1.2 միլիարդ ամերիկյան դոլարի վնաս:
Թիրախը այն սերվերների տվյալների շտեմարանն էր, որտեղ ներբեռնված էր Microsoft SQL Server 2000 ծրագիրը: Իրականում, դրա տարածումից հնարավոր էր խուսափել: Microsoft-ն արդեն ծրագիր էր ստեղծել խոցելիությունը վերացնելու համար, բայց շատերն այն չէին ներբեռնել:

05 April 2020

Virtual Journeys: "Let's go to Dilijan!"


Let's go to Dilijan! 
(translated version)

"The world is like a book. Those who don't travel read just the first page. And the first page is nothing from that enormous world."
I'm quoting one of my traveling stories.
We're talking about one of the coolest and craziest topics. Thanks to the opportunities given to us by our school, we can explore Armenia together. I can't choose any place to describe further because we've left lots of love and life in every story (you can find it in my blog). I also don't want to take my text outside Armenia, since Armenia is more than just a country. Armenia is a song, Armenia is love, Armenia is the sun of the suns, Armenia is art.
This time from paintings, I'll choose Dilijan. The portrait of Armenia is located 99km from Yerevan. Though due to one of the theories, the story behind the name "Dilijan" doesn't have a happy ending, I'll tell it.

01 December 2019

Կոտրված հայելին, սև կատուն և լիքը հաջողություն (թարգմանություն)

Կոտրված հայելին, սև կատուն և լիքը հաջողություն 
(թարգմանություն)

Նիկոսը սովորական տղամարդ էր։ Առանձնապես ոչ մի լավ կամ վատ բան նրա հետ չէր պատահում։ Նա ապրում էր՝ զգալով այն լավ և վատ բաների խառնուրդը, որոնք պատահում էին ուրիշների հետ։ Նա երբեք բացատրություն չէր փնտրում, թե ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես կա։
Սակայն կար մի բան, որին Նիկոսն ընդհանրապես չէր հավատում՝ սնահավատությունը։ Նա սնահավատության ժամանակ չուներ։ Նիկոսն, իր կարծիքով, շատ բանական մարդ էր՝ մի մարդ, ով չէր հավատում, որ սև կատուները, աստիճանների տակով անցնելը, աղ թափելը, կամ տան մեջ անձրևանոց բացելը որևէ կերպ ազդում են իր հաջողության կամ անհաջողության վրա։
Նիկոսը իր ժամանակի մեծ մասն անց էր կանցնում իր տան մոտ գտնվող պանդոկում։ Այնտեղ նա նստում էր, սուրճ խմում, խոսում իր ընկերների հետ։ Ժամանակ առ ժամանակ նրա ընկերները զառախաղ կամ թղթախաղ էին խաղում, երբեմն՝ փողի համար։ Նրանցից մի քանիսը խաղադրույք էին կատարում ձիարշավների կամ ֆուտբոլային հանդիպումների վրա, սակայն Նիկոսը՝ երբեք։ Նա սպորտի մասին շատ տեղեկություն չուներ, և չէր կարծում, որ կարող է գուշակել՝ ով է հաղթելու և նա բացարձակապես չէր հավատում հաջողությանը կամ սնահավատությանը, ինչպես անում էին իր ընկերներից շատերը։

28 November 2019

4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը

«Միշտ տեղ կա այն պատմության համար,
որը կարող է մարդկանց այլ տեղ տեղափոխել»։
Ջ․Ք․ Ռոուլինգ

Թո՛ւյլ տվեք ձեզ մի պահ շեղել և պատմել չորս կարճ պատմություն: Սրանք հին, ծանոթ պատմություններ են: Մարդիկ և իրավիճակները տարբերվում են դրանք պատմողների համար, բայց հիմնական դասերը մնում են նույնը: Հուսով եմ՝ այն փոփոխությունները, որ մենք արել ենք, ձեզ կոգեշնչեն այլ կերպ մտածել:





Աղբյուրը՝ marcandangel.com 

27 November 2019

4. Լինել և շնչել (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
4. Լինել և շնչել (թարգմանություն)

Տարիներ առաջ՝ մի տաք երեկո...
 Ութ օր՝ համարյա ամեն արթուն րոպե Անգելի հետ անցկացնելուց հետո, ես գիտեի, որ նրան պետք է միայն մեկ բան ասեի: Այնպես որ, ուշ գիշերը՝ մինչ նա կքներ, ես նրա ականջին շշնջացի դա: Նա ժպտաց մի ժպիտով, որ ստիպում է ինձ նույնպես ժպտալ, և ասաց.
- Երբ ես 75 տարեկան կլինեմ և մտածելիս կլինեմ իմ կյանքի մասին, այն մասին,  թե ինչպիսին էր երիտասարդ լինելը, հուսով եմ, որ կարող եմ հիշել հենց այս պահը:
Մի քանի վայրկյան հետո նա փակեց իր աչքերը և քնեց: Սենյակը խաղաղ էր, համարյա լուռ: Միակ բանը, որ լսում էի, նրա շնչառության փափուկ ձայնն էր: Ես արթուն մնացի՝ մտածելով միասին անցկացրած ժամանակի և մեր կյանքում կայացրած բոլոր որոշումների մասին, որոնք այս պահը հնարավոր են դարձրել: Եվ մի պահ ես հասկացա, որ կապ չուներ՝ ինչ ենք արել կամ ուր ենք գնացել: Ապագան նույնպես ոչ մի նշանակություն չուներ:
Միակ բանը, որ կարևոր էր, այդ պահի հանգստությունն էր, միայն նրա հետ լինելը և շնչելը:

19 November 2019

3. Շնաձկան խայծ (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
3. Շնաձկան խայծ (թարգմանություն)

Հետազոտական փորձի ժամանակ ծովային կենսաբանը շնաձկանը դրեց մեծ ավազանի մեջ և մի քանի փոքր ձկներ բաց թողեց այնտեղ: Ինչպես և սպասում էին, շնաձուկն արագորեն լողաց ավազանով մեկ, հարձակվեց և կերավ փոքր ձկներին:
Այնուհետև, ծովային կենսաբանը մի ապակի դրեց ավազանի մեջ՝ երկու առանձին մաս ստեղծելով: Հետո նա շնաձկանը դրեց մի կողմում, իսկ մյուսում նորից բաց թողեց փոքր ձկների խումբ:
Շնաձուկն էլի արագորեն հարձակվեց: Սակայն այս անգամ շնաձուկը խփվեց ապակե բաժանարարին և հետ մղվեց: Առանց հանձնվելու՝ շնաձուկը շարունակում էր կատարել նույն փորձը՝ մի քանի րոպե հաջողության չհասնելով, երբ փոքր ձկները անվնաս լողում էին երկրորդ բաժանմունքում: Վերջիվերջո՝ մեկ ժամ փորձելուց հետո, շնաձուկը հանձնվեց:

14 November 2019

2. Բաժակի քաշը (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
2. Բաժակի քաշը (թարգմանություն)

Մի անգամ հոգեբանության դասախոսը, սովորողներին սթրեսի կառավարման սկզբունքները սովորեցնելիս քայլում էր լսարանում: Հենց նա ջրով լի բաժակ բարձրացրեց, բոլորը մտածեցին, որ հնչելու է հայտնի «բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ» հարցը, սակայն, դրա փոխարեն, դասախոսը, ժպիտը դեմքին, հարցրեց.
- Ինչքա՞ն ծանր է իմ ձեռքի բաժակը:
Ուսանողները բղավեցին տարբեր պատասխաններ՝ 8 ունցիայից մինչև մի քանի հարյուր ֆունտ:
Նա պատասխանեց.
- Իմ տեսանկյունից, այս բաժակի բացարձակ քաշը կապ չունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ես ինչքան ժամանակ եմ բռնում այն: Եթե ես այն բռնեմ մեկ կամ երկու րոպե, այն միանգամայն թեթև է, եթե ես այն բռնեմ մեկ ժամ, դրա քաշից իմ թևը կսկսի մի փոքր ցավել, եթե այն բռնեմ մեկ օր, իմ թևը կսեղմվի, կանշարժանա և կթմրի: Ցանկացած դեպքում բաժակի քաշը չի փոխվում, բայց ինչքան ավելի երկար եմ ես բռնում այն, այնքան ավելի ծանր է այն թվում ինձ:
Երբ լսարանի ուսանողները համաձայնվելով գլխով արեցին, նա շարունակեց.

12 November 2019

1. Աշխարհի բոլոր տարբերությունները (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
1.  Աշխարհի բոլոր տարբերությունները (թարգմանություն)

Ամեն կիրակի առավոտ ես սիրում եմ վազել իմ տան մոտ գտնվող այգում: Այգու անկյունում մի լիճ է գտնվում: Ամեն անգամ այգու մոտով վազելիս տեսնում եմ նույն տարեց կնոջը՝ նստած ափի մոտ, կողքին՝ մի փոքրիկ մետաղե վանդակ:
Նախորդ կիրակի իմ հետաքրքրությունը հասավ իր գագաթնակետին, այնպես որ ես դադարեցի վազել և քայլեցի նրա մոտ: Մոտենալով՝ հասկացա, որ վանդակն իրականում փոքրիկ թակարդ էր: Դրա մեջ երեք կրիա կար՝ անվնաս, թակարդի հատակին դանդաղ քայլող: Չորրորդ կրիան նրա գրկում էր, ում նա ուշադրությամբ մաքրում էր սպունգանման վրձնով:
- Ողջույն, - ասացի ես: - Ես ձեզ տեսնում եմ ամեն կիրակի առավոտ: Եթե դեմ չեք, կցանկանայի իմանալ՝ ինչ եք անում այս կրիաների հետ:
Նա ժպտաց:
- Ես մաքրում եմ նրանց պատյանները, - պատասխանեց նա, - Կրիայի պատյանի վրա ցանկացած բան, օրինակ՝ ջրիմուռները կամ փրփուրը, նվազեցնում են կրիաների՝ տաքություն ստանալու ունակությունը և խոչընդոտում լողալու ունակությունը: Դա կարող է անգամ ժամանակի ընթացքում մաշեցնել և թուլացնել պատյանը:

22 October 2019

Միակ վախենալու բանը… (թարգմանություն)

Միակ վախենալու բանը…
(թարգմանություն)
Ոչ ոք, իհարկե, լողավազանւմ պատահածի մասին ինձ չհավատաց: Ես նրանց չեմ մեղադրում: Ես նույնպես չէի հավատա, եթե նրանցից մեկը դա պատմեր: Երևի, ես կձևացնեի, թե հավատում եմ, եթե Ռաուլը ինձ պատմեր պատմությունը, բայց միայն նրա համար, որ ես ուզում եմ, որ նա հավանի ինձ, կամ գոնե իմանա, որ ես գոյություն ունեմ:
Ենթադրում եմ հիմա բոլորը գիտեն, որ ես գոյություն ունեմ: Ես տեսա բոլոր նամակները, մինչև իմ հեռախոսը վերցրեցին: Ջեքին և Անյան ասում են, որ ինձ մոտ իմ «օրերն» էին, բայց դա հիմարություն է: Այնտեղ չափազանց շատ արյուն կար դրա համար: Ակնհայտորեն (դե դա ակնհայտ է, եթե մոռանաս ֆիզիկայի, ժամանակի և տարածության օրենքների մասին), իմ արյունը միայն մի ձև կարող էր ջրում հայտնվել. Ինձ հետ այնտեղ շնաձուկ կար:
Ուրիշ ինչպե՞ս եմ ես իմ աջ ոտքին այս կծած հետքերը ստացել: Ինչպես ասացի, ես նրանց չեմ մեղադրում ինչ չհավատալու համար, բայց ես այլևս երբեք լողավազան չեմ գնալու: Միևնույն է ես երբեք ծով չեմ գնում, այնպես որ դա նոր որոշում չէ՝ միայն երեկվա պատահածի համար: Դա ուղղակի խելամիտ է:

18 October 2019

Որտե՞ղ է Ռոքսին (թարգմանություն)

Որտե՞ղ է Ռոքսին
(թարգմանություն)
Քլոյեն դպրոցից տուն վերադարձավ, իր համար մի բաժակ սուրճ պատրաստեց և գնաց իր ննջասենյակ: Նա տնային աշխատանք պիտի աներ, սակայն դա կարող էր սպասել: Նա ուզում էր վայելել անաղմուկ ժամանակը, մինչև նրա ծնողները տուն կգային և կլցնեին տունը զրույցների, հեռուստացույցի և իր հոր սիրելի ջազզ երաժշտության ձայներով:
Նա նույնպես սիրում էր օրվա այս ժամանակը, քանի որ կարող էր խաղալ իր առնետների հետ: Այո՛, դա ճի՛շտ է, ընտանի առնետներ: Քլոյեն երկուսն ունի՝ Զենան և Ռոքսին: Քլոյեն գիտի, որ նրանք ոչ սովորական կենդանիներ են, և նա գիտի որ շատ մարդիկ մտածում են, որ առնետները կեղտոտ են: Նա նույնպես չէր սիրում առնետների, մինչև իր ընկեր Մարտինը նրան հրավիրեց իր տուն և ցույց տվեց իր ընտանի առնետներին: Երբ նա խաղաց նրանց հետ և առաջին անգամ բռնեց նրանց իր ձեռքում, նա տեսավ, թե ինչ քնքուշ և խելացի են նրանք: Անցյալ տարի, երբ Մարտինի առնետներից մեկը ձագեր ունեցավ, Քլոյեն որոշեց, որ կուզեր նրանցից երկուսին իրեն վերցնել:

10 October 2019

Վատ գաղտնիքներ (թարգմանություն)


Վատ գաղտնիքներ
(թարգմանություն)

Փիթերը ոտքով հարվածեց իր սեղանին և դուրս եկավ դասարանից: Նրա կողքերի շարքերի սովորողները աղմուկից վեր թռան:
- Հե՛յ, - բղավեց մաթեմատիկայի ուսուցիչ միսթր Քլարքը Փիթերի հետևից: - Նկատողությու՛ն, - բղավեց նա:
Փիթերը ձեռքերը գրպանները դրեց, կախեց գլուխը և ուսերը վերև բարձրացրեց, ասես մրսում էր: Սա ամսվա մեջ երրորդ անգամն էր, որ նա դասարանից դուրս էր եկել:
***
Մարիան կրկին չուներ սպորտային համազգեստը: Սա այս կիսամյակ երկրորդ անգամն էր, որ նա «մոռացել» էր իր համազգեստն ու սրբիչը: Նա այլևս ոչ-մի արդարացում չուներ:
- Այդքան էլ լավ չէ, Մարի՛ա, - ասաց նրա մայրիկը, երբ իրեն կանչեցին դպրոցից, - ես, այսօր առավոտյան, մաքուր սրբիչ եմ դրել քո մահճակալին: Ի՞նչ է կատարվում:
- Ոչինչ, մամ, - ասաց Մարիան, ոչ բավական բարձր, որ մայրը լսի:

25 October 2018

Զբոսանք անտառում (թարգմանություն)

Զբոսանք անտառում
(թարգմանություն)
Գրեյսն անտառում զբոսնում է իր շան հետ, երբ մի անսովոր բան է պատահում:
Երեքշաբթի
Անտառի միջով անցնելը զբոսանքի իմ սիրելի մասն է: Բենջին դա նույնպես սիրում է: Այնտեղ կան ճագարներ, որոնց հետևից կարելի է վազել, և տերևներ՝ հոտոտելու համար: Իմիջիայլոց, Բենջին իմ շունն է, և ես Գրեյսն եմ: Ես ապրում եմ ագարակում՝ իմ ծնողների հետ, և օրերի մեծ մասը՝ դպրոցից հետո գնում եմ Բենջիի հետ զբոսնելու:
Մինչ Բենջին առաջ է վազում, ես կանգնում եմ և թիթեռին եմ լուսանկարում: Նոր Facebook-ի նկա՞ր, երևի, բայց իմ ընկերները ինձ «բնության աղջիկ» են կոչում, այնպես որ, հավանաբար, ոչ: Հանկարծ ես լսում եմ Բենջիի հաչոցը: Ես նայում եմ և տեսնում եմ Բենջիին՝ մի տղայի շուրջը վազելիս և թռչկոտելիս: Տղան մոտավորապես իմ տարիքի է և անհանգստացած է երևում: «Բենջի վե՛րջ, արի՛ այստեղ», կանչում եմ ես և գրպանիցս հանում եմ նրա գնդակը: Ես պատրաստվում եմ տղայից ներեղություն խնդրել, բայց նա չկա, անհետացել է ծառերի մեջ:

30 September 2018

Սերը կույր է (թարգմանություն)

Սերը կույր է
(թարգմանություն)

« Բարև Լենգ
Ես այսօրվանից պատրաստվում եմ գրել քեզ անգլերենով, քանի որ երկուսս էլ պարապելու կարիք ունենք: Շնորհակալ եմ նամակի համար: Կներես, որ ավելի շուտ ճպատասխանեցի, բայց մեր Բոստոն ժամանելու հաջորդ օրը ես գնացի դպրոց, և շատ զբաղված էի: Ատում եմ այս տեղը: Ինձ ասաց մի բառ անգամ չեմ կարողանում հասկանալ: Նրանց ակցենտները շատ տարօրինակ են:
Շատ եմ կարոտել Շանհայը և շատ եմ կարոտել քեզ հետ մի խմբում նվագելը: «CRASH»-ը երբևէ ամենալավ ռոք խումբն էր: Ես դեռ չեմ գտել ուրիշ մեկին՝ հետը նվագելու համար: Փորձում եմ կիթառ պարապել, սակայն հարևանը, ով ապրում է մեր դիմացում, եկավ և բողոքեց երեկ: Նա բարկացած էր: Ասաց, որ իր աղջիկը ջութակ էր նվագում, և իմ «սարսափելի աղմուկը» անհանգստացնում էր նրան: Ավելի ուշ ես տեսա նրան՝ պատուհանից ինձ նայելիս: Կարծում եմ նա նույնպես ատում է ինձ: Ասե՞ցի քեզ, որ նա իրոք գեղեցիկ է…
Հեյ, ստիպված եմ դադարել գրելը: Հենց նոր Մայրս աշխատանքից վերադարձավ, իսկ ես չեմ վերջացրել տնային աշխատանքս:
Խնդրում եմ շուտ պատասխանիր: Ուզում եմ ավելին լսել այն մասին, թե ինչ ես անում Լոնդոնում: Գտե՞լ ես ինչ-որ մեկին՝ հետը նվագելու համար: Կարողանո՞ւմ ես արդեն հասկանալ ակցենտը:
Դեշի
Հ.Գ. Կարծում եմ, ես սիրահարվե՛լ եմ»:
Դեշին անջատեց իր համակարգիչը և բացեց անգլերենի գիրքը: Նա շատ տնային աշխատանք ուներ անելու, սակայն անհնար էր անկատար բայերի և խառը պայմանական եղանակների վրա կենտրոնանալը: Նա չէր կարողանում դադարել դիմացի շենքում ապրող աղջկա մասին մտածել: Նա այնքան գեղեցիկ աչքեր ուներ: Դեշին բացեց իր պատուհանը և նայեց դեպի փողոցը: Աղջկա պատուհանը բաց էր, և նա լսում էր, թե ինչպես է նա դասական երաժշտություն նվագում: Դա իրոք շատ տխուր և գեղեցիկ էր հնչում: Նա շատ լավ էր նվագում: Դեշին հոգոց հանեց: «Ես համոզված եմ, նրան դուր է գալիս ռոք երաժշտությունը», նա մտածեց:
- Վերջացրե՞լ ես տնային աշխատանքդ, - ասաց Դեշիի մայրը, դուռը բացելով, - արագացրու, ճաշը կես ժամից պատրաստ կլինի, և դու անցյալ շաբաթվանից չես մաքրել սենյակդ:
Սակայն Դեշին այնքան էլ քաղցած չէր:
Այդ գիշեր Դեշին չկարողացավ քնել, և առավոտյան ուշանում էր դպրոցից: Նա դուրս վազեց տնից, առանց կոշիկները կոճկելու և նայեց դեպի կանգառը: Օհ ո՜չ: Ավտոբուսն արդեն հեռանում էր: Նա կռացավ կոշիկները կոճկելու: Շտապելու իմաստ չկար, միևնույն է նա խնդիրների մեջ էր լինելու: Նա ուղղվեց և հանկարծ տեսավ աղջկան: Նա նստած էր իր հոր մեքենայի մեջ, որի պատուհանը բաց էր: Դեշին վայր գցեց իր ուսապարկը և աղջիկը պտտվեց ու նայեց նրան: Նա չէր կարողանում շարժվել: Աղջկա աչքերը կանաչ էին: Նա անցյալում երբեք չէր տեսել կանաչ աչքերով մեկին: Նա ժպտաց աղջկան, սակայն վերջինս ուղղակի նայում էր նրան, ասես նա գոյություն չուներ: Դեշին զգում էր, թե ինչպես է իր դեմքը կարմրում: Նա վերցրեց իր ուսապարկը և փողոցով ներքև վազեց:
Այդ օրը դպրոցում լավ չանցավ: Նա ձախողեց հերթական մաթեմատիկայի թեստը, և անգլերենի ուսուցիչը բարկացավ նրա վրա դասարանում երազելու համար: Ընդմիջման ժամին նա չէր կարողանում ուտել: Ճաշարանի ուտելիքը զզվելի էր: Ինչպե՞ս կարող են նրանք ուտել դա: Իսկ ամենավատն այն էր, որ դպրոցից հետո նա ստիպված էր մնալ հավելյալ անգլերենի դասերի, ինչի պատճառով կրկին ուշացավ ավտոբուսից: Նա որոշեց քայլելով գնալ տուն, նրան անհրաժեշտ էր մտածել: Նա իր փողոցի կողքի այգով էր քայլում, մտածելով իր Շանհայի դպրոցի և ընկերների մասին: Նա մտածում էր իր հոր մասին նույնպես, ինչը ստիպեց նրան ավելի վատ զգալ: Նրա հայրը մահացել էր երեք տարի առաջ: Նա ինժեներ էր, և աշխատանքի վայրում դժբախտ պատահար էր եղել: Նա ցանկանում էր, որ իրենք ստիպված չլինեին Բոստոնու ապրել, բայց իր մայրը ստիպված էր գնալ այնտեղ, ուր ուղարկում էր իր կազմակերպությունը: Հետո Դեշին տեսավ նրան... Աղջիկն ուղղակի նստած էր նստարանին իր շան հետ: Դեշին մի պահ քարացավ: «Օհ ո՛չ, նա տեսել է ինձ», մտածեց նա: «Լա՛վ, համարձակ եղիր», ասաց նա իրեն: Նա ժպտաց և ձեռքով արեց աղջկան, սակայն վերջինս կրկին անտեսեց նրան: «Հիմա՛ր» ասաց նա իրեն: «Ինչո՞ւ ես ձեռքով արեցի: Հիմա նա իրոք ատում է ինձ»: Ավելի ուշ երեկոյան Դեշին կիթառով «Blue Scales» երգն էր նվագում կիթառով՝ ականջակալներն ականջներին: Նրա Շանհայի ընկերները կարծում էին, որ նա իրոք լավ է նվագում: Դա նրա միտքն էր՝ խումբ ստեղծել իր ընկեր Լենգի հետ, նրանք նույնիսկ համերգ էին տվել դպրոցում: Բայց հիմա, նա չէր ուզում, որ ինչ-որ մեկը լսի իր նվագելը, առավել ևս՝ աղջիկը: Նա մտածում էր դասական կիթառ գնելու մասին, որբ իր մայրը սենյակ մտավ: Նրա ձեռքում նամակ կար:
- Փոստատարը սա սխալ բնակարան է բերել, - ասաց նա, - սա դիմացի շենքի համար է: Կարո՞ղ ես դու տանել սա, քանի դեռ ես ճաշն եմ պատրաստում: Եվ վերջին անգամ, խնդրում եմ, կմաքրե՞ս սենյակդ:
- Լավ, մամ, - ասաց նա:
Դեշին վայր դրեց կիթառը: Հիմա ամեն ինչի հետ միասին, նա նաև մեղավոր էր զգում: Մայրը իրոք հոգնած էր երևում: Նա ամբողջ օրն աշխատել էր, իսկ հետո ստիպված էր պատրաստել նրա համար: Գուցե նա պետք է ավելի շատ օգներ:
Դեշին խղճուկ էր զգում, երբ իջում էր աստիճաններով: Այքան դժվար էր իր և մոր համար՝ հոր մահանալուց հետո: Մոր աշխատանքը խլում էր նրա ողջ ժամանակը: Դպրոցը շատ դժվար էր Դեշիի համար, և նրանցից ոչ մեկը  ընկերներ ձեռք չէր բերել Բոստոնում: Նա նոր էր հասել դիմացի շենք, որբ դուռը բացվեց: «Օհ ո՛չ, սա կրկին նա է», մտածեց Դեշին: Արդեն ուշ էր հետ պտտվելու համար: Աղջիկը պատրաստվում էր իջնել աստիճաններով, երբ գցեց ինչ-որ բան: Այն ձայն հանեց, երբ թռավ և կանգ առավ Դեշիի ոտքերի մոտ: Առանց մտածելու նա բարձրացրեց այն:
- Ո՞վ է այստեղ:
Դեշին շփոթված էր:
- Ըը, ես ապրում եմ դիմացի շենքում, դու լա՞վ ես:
- Օհ, դու այն տղա՞ն ես, ով կիթառ է նվագում, - ասաց նա, - բարև, ես Հելենն եմ: Ես շատ եմ սիրում քո երաժշտությունը, ներողություն եմ խնդրում իմ հոր բողոքելու համար. Նա ինձ համար չափից շատ է անհանգստանում:
Դեշին նայեց, թե ինչ էր աղջկա ձեռքում: Դա սպիտակ ձեռնափայտ էր: Աղջիկը կույր էր:
Աղբյուրը՝ Love is blind

Երազներ (թարգմանություն)


Երազներ
(թարգմանություն)

Երբեմն մտածե՞լ եք ինչու ենք մենք երազներ տեսնում: Ինչպե՞ս կարող ենք բացատրել մեր երազների իմաստը: Կարո՞ղ եք հիշել այն պահը, երբ արթնացաք աներևակայելի, սարսափելի կամ տարօրինակ երազից: Երևի դուք վախեցած էիք և ցանկանում էիք շուտ միացնել լույսը, կամ երազն այնքան լավն էր, որ ցանկանում էիք ավելի երկար մնալ դրա մեջ: Հավանաբար, դուք մոռացել էք երազի մեծ մասը դեռ նախաճաշից առաջ: Բայց արդյո՞ք երազները միայն երազներ են, թե՞ փորձում են մեզ ինչ-որ բան հասկացնել:

Երազները գուշակո՞ւմ են ապագան:
Հարյուրավոր տարիներ մարդիկ կարծում էին, որ աստվածները կամ հոգիները կապ են հաստատում մեզ հետ մեր երազների միջոցով: Նույնիսկ այսօր, շատ մարդիկ կարող են հիշել, թե ինչպես են երազում տեսել ինչ-որ միջոցառում, վայր կամ մարդու, և ավելի ուշ՝ երազն իրականություն է դարձել: Բայց դա, հավանաբար, զուգադիպություն է, երբ երազում կատարվող գործողությանը հաջորդում է դրան շատ նման մի գործողություն իրական կյանքում, հատկապես, երբ դա այնպիսի բան է, որ հաճախ է պատահում առօրյա կյանքում: Մարդկանց մեծ մասը 10 տարեկանից հետո ամեն գիշեր 4-6 երազ է տեսնում, այսինքն՝ 2000 երազ՝ մեկ տարվա ընթացքում: Այնպես որ, որբ նրանք հասնում են 80 տարեկան հասակի, հավանաբար 140000 երազ են տեսել: Նույնիսկ, եթե մենք մոռանանք մեր տեսած երազների 95-99 տոկոսը, մենք միևնույն է կհիշենք դրանցից մի քանի հազարը:

Արդյո՞ք երազներն ուղղակի վերամշակված մտքեր են:
18-19րդ դարերում երազների մասին 2 գաղափար հայտնի դարձավ: Մեկն այն մասին էր, որ այն, ինչ տեսնում ենք մեր երազներում, մեր ինքնագիտակցությունը թաքցնում է մեզնից: Իսկ հակառակ միտքն ասում էր, որ, երբ մենք քնած ենք, մեր ուղեղը համակարգում է օրվա հիշողություններն ու իրադարձությունները: Երազներն ուղղակի պատահական մտքերի հավաքածու են, բայց, երբ մենք արթնանում ենք, փորձում ենք դրանք պատմություն դարձնել:

Երազները ուղերձնե՞ր են մեր ուղեղի կողմից:
Բայց գուցե երազների մասին ճշմարտությունը այս 2 գաղափարների միաձուլումն է: Երազները կարող են ստեղծված լինել օրվա մտածմունքներից, սակայն դրանք երազներում են հայտնվում հատկանշական նշանակությամբ: Երբ մենք արթուն ենք, հիմնականում բառերով ենք մտածում, ասես խոսում ենք ինքներս մեր հետ: Բայց, երբ մենք քնած ենք, մեր ուղեղի այն հատվածը, որը կառավարում է  լեզուն, ավելի քիչ ակտիվ է դառնում, երբ զգացմունքները կառավարող հատվածը ավելի ակտիվանում է: Երևի մենք մեր մտքերը զգում ենք, որպես զգացմունքներ և նշաններ՝ ուղիղ իմաստով բառերի փոխարեն:

Այսպիսով եթե դուք կարողանում եք հասկանալ ձեր երազների նշանները, դուք պատուհան ունեք դեպի ձեր ենթագիտակցությունը: Հասարակ երազները, ինչպես թռչել կարողանալը, ընկնելը կամ հասարակական վայրում մերկ լինելը, հավանաբար շատ մարդկանց համար նման նշանակություն ունեն: Բայց դրանց ճշգրիտ նշանակությունը հասկանալու համար, պետք է կապել դրանք առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ:

Ինչպե՞ս կարող եք հասկանալ հաղորդագրությունները:
Օգտակար տարբերակ է երազների օրագիր պահելը: Արթնանալուց միանգամից հետո, գրեք այն ինչ հիշում եք ձեր երազից:Հեռախոսի կամ համակարգիչի փոխարեն օգտվեք թղթից և գրիչից, քանի որ լույսը կարող է ձեզ ավելի արթնացնել, ինչի պատճառով երազն ավելի արագ կմոռանաք: Ամեն ինչ արագ արեք, չէ՞ որ հիշողությունները հաշված վայրկյաններ հետո կանհետանան: Երբեմն դուք կգրեք առանց նույնիսկ աչքերը բավական բացելու, և արդյունքը անընթեռնելի կլինի, կամ իմաստ չի ունենա:
Հիմա դուք կարող եք կապել ձեր երազները առօրյա կյանքի գործողությունների և զգացմունքների հետ: Մտածեք այն մարդկանց և տեղերի մասին, որոնք երազում եք տեսել, քանի որ դրանք նույնպես կարող են նշանակություն ունենալ: Ի՞նչ էիք զգում երազում: Այն երազը, արտեղ մերկ էիք հասարակական վայրում, կարող է նշանակել, որ դուք անհանգստանում եք ինչ-որ բանի համար, որ պետք է անել, կամ դուք ինքնավստահ չեք որոշ իրավիճակներում, կամ որոշ մարդկանց հետ:

Կարո՞ղ եք դուք կառավարել ձեր երազները:
Որոշ մարդիկ կարծում են, որ երազները գրելը կարող է բացել միտքը դեպի գիտակցված երազատեսություն: Գիտակցված երազներում դուք գիտեք, որ երազ եք տեսնում և կարող եք փոխել երազի սյուժեն: Երազների նշանակությունը պարզելու փոխարեն դուք կստեղծեք դրանք: Դա շատ զվարճալի կարող է լինել, սակայն դուք երեվի կուզեք շարունակել երազներ տեսնել, որոնք ձեր ինքնագիտակցությանը թույլ են տալիս ձեզ ուղերձներ ուղարկել:

Աղբյուրը՝ Dreams

26 September 2018

Կենդանիները քաղաքներում (թարգմանություն)

Կենդանիները քաղաքներում
(թարգմանություն)

Վերջերս թերթերում և հեռուստատեսությունում շատ նյութեր են հայտնվել մեծ կենդանիների գյուղեր և քաղաքներ ներխուժելու մասին: Վանկուվերի այգիներում արջեր են եղել, Մումբայիի փողոցներում՝ հովազներ, և վայրի խոզեր՝ Բերլինում: Ի՞նչ կլինի, թեթ մեծ կենդանիները մտնեն մեր քաղաք: Դա լա՞վ է, թե՞ վտանգավոր մեր և կենդանիների համար:
Վայրի կենդանիները սովորաբար քաղաքներ են մտնում ուտելիք փնտրելու համար: Հարավային Աֆրիկայում՝ Քեյփթաունում երբեմն կապիկներ են մտնում տարբեր համայնքներ: Նրանք այգիներից մրգեր են ուտում, ինչպես նաև ներխուժում են մարդկանց խոհանոցներ և ուտելիք գողանում դարակներից և սառնարաններից: Այդ կապիկները ուժեղ կենդանիներ են և երբեմն վախեցնում են երեխաներին և կռվում ընդանի կենդանիների հետ: Շատ մարդիկ չեն սիրում նրանց, սակայն քաղաքը կարող է վտանգավոր լինել նաև կապիկների համար: Երբեմն նրանք վրաերթի են ենթարկվում, իսկ մարդկանց ուտելիքում առկա շաքարը մեծ վնաս կարող է պատճառել նրանց ատամներին: Քեյփթաունի քաղաքապետարանն ունի հատուկ կապիկների պաշտպանության թիմ: Նրանց պարտականությունն է քաղաքում գտնել կապիկներին և վերադարձնել նրանց տուն: Դա քաղաքը մարդկանց համար ավելի անվտանգ է դարձնում, և ավելի օգտակար՝ կապիկների համար: Խնդիրն այն է, որ կապիկների մեծ մասը հետ է գալիս քաղաք՝ կրկին ուտելիք փնտրելու:

Բերլինում երբեմն վայրի խոզերի խմբեր են գալիս՝ ուտելիք փնտրելու: Խոզերը հարյուրավոր տարիներ շարունակ քաղաք են մտել, սակայն հիմա ձմեռներն ավելի տաք են, և խոզերն ավելի շատ են, քան անցյալում: Նրանք ուտում են քաղաքի այգիների ծաղիկներն ու տնկիները: Նաև քայլում են փողոցներով և ավտովթարների պատճառ դառնում: Ոմանք սիրում են նրանց և ուտելիք տալիս, սակայն քաղաքապետարանն անհանգստանում է ավտովթարների համար: Նրանք կոչ են արել մարդկանց դադարել խոզերին կերակրելը և ցանկապատներ կառուցել վերջիններիս մուտքը քաղաք արգելափակելու համար:
Մոսկվայում մոտ 35000 վայրի շուն կա: Նրանք ապրում են այգիներում, դատարկ տներում, ղանութներում և կանգառներում: Շներից որոշները նախկինում ընտանի կենդանիներ են եղել, որոնց լքել են իրենց տերերը: Մնացածները ծնվել են փողոցներում և միշտ այնտեղ են ապրել: Որոշ շներ միայնակ են ապրում, իսկ մնացածը՝ խմբերով: 2010 թվականին գիտնականները ուսումնասիրել են այդ շներին և մի քանի հետաքրքիր փաստեր են պարզել.
·        Շները գիտեն, որ ավելի ապահով է փողոցներն անցնել մարդկանց հետ, իսկ որոշները հասկանում են լուսացույցերի գույները:
·        Շները սովորել են, որ մարդիկ ավելի հաճախ ուտելիք են տալիս փոքրիկ շնիկներին, քան մեծերին: Ամենագեղեցիկ շնիկները մարդկանց այգիներում են սպասում: Երբ նրանք բավական ուտելիք են հավաքում բաժանում են այն բոլորի միջև:
·        Որոշ շներ սկսել են Մոսկվայի մետրոյով ճանապարհորդել:
Ի՞նչ են Մոսկվայի բնակիչները մտածում այդ շների մասին: Մարդկանց մեծ մասը սիրում է նրանց և ուտելիք ու ջուր տալիս: Մոսկվայում ձմեռները շատ ցուրտ են լինում՝ մեծ ձնածածկով, իսկ ջերմաստիճանը հասնում է -10 ºC: Այդ պայմաններում գոյատևելը շների համար շատ դժվար կարող է լինել, սակայն որոշ բնակիչներ փոքրիկ տնակներ են պատրաստել նրանց համար:
Մկները, սկյուռները և թռչունները հաճախ քաղաքներում են ապրում: Որոշ ավելի մեծ կենդանիներ, ինչպիսիք են շները Մոսկվայում, նույնպես կարող են գոյատևել՝ մարդկանց փոքրիկ օգնության շնորհիվ: Շատ մեծ կենդանիների համար քաղաքները վտանգավոր են, և նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ՝ տուն վերադառնալու համար:
Աղբյուրը՝ Animals in the city