4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
1. Աշխարհի բոլոր տարբերությունները (թարգմանություն)
Ամեն կիրակի առավոտ ես սիրում եմ վազել իմ տան մոտ գտնվող
այգում: Այգու անկյունում մի լիճ է գտնվում: Ամեն անգամ այգու մոտով վազելիս տեսնում
եմ նույն տարեց կնոջը՝ նստած ափի մոտ, կողքին՝ մի փոքրիկ մետաղե վանդակ:
Նախորդ կիրակի իմ հետաքրքրությունը հասավ իր գագաթնակետին,
այնպես որ ես դադարեցի վազել և քայլեցի նրա մոտ: Մոտենալով՝ հասկացա, որ վանդակն իրականում
փոքրիկ թակարդ էր: Դրա մեջ երեք կրիա կար՝ անվնաս, թակարդի հատակին դանդաղ քայլող:
Չորրորդ կրիան նրա գրկում էր, ում նա ուշադրությամբ մաքրում էր սպունգանման վրձնով:
- Ողջույն, - ասացի ես: - Ես ձեզ տեսնում եմ ամեն կիրակի
առավոտ: Եթե դեմ չեք, կցանկանայի իմանալ՝ ինչ եք անում այս կրիաների հետ:
Նա ժպտաց:
- Ես մաքրում եմ նրանց պատյանները, - պատասխանեց նա, -
Կրիայի պատյանի վրա ցանկացած բան, օրինակ՝ ջրիմուռները կամ փրփուրը, նվազեցնում են
կրիաների՝ տաքություն ստանալու ունակությունը և խոչընդոտում լողալու ունակությունը:
Դա կարող է անգամ ժամանակի ընթացքում մաշեցնել և թուլացնել պատյանը:
- Վա՜ու, դուք շատ բարի եք, - բացականչեցի ես:
- Ես ամեն կիրակի առավոտ մի քանի ժամ եմ անցկացնում՝ այս
գետի մոտ հանգստանալով և այս փոքրիկներին օգնելով: Սա իմ փոփոխություն կատարելու սեփական,
տարօրինակ ձևն է:
- Բայց բոլոր քաղցրահամ ջրում ապրող կրիանե՞րը չեն, որ
ամբողջ կյանքն ապրում են իրենց պատյաններից կախված ջրիմուռներով ու փրփուրով, - հարցրեցի
ես:
- Այո՛, դժբախտաբար, նրանք են, - պատասխանեց նա:
Ես քորեցի գլուխս:
- Չե՞ք կարծում, որ կարող էիք ավելի արդյունավետ ծախսել
ձեր ժամանակը: Նկատի ունեմ, կարծում եմ, որ ձեր ջանքերը բարի են և այլն, բայց ամբողջ
աշխարհում ապրում են այսպիսի կրիաներ, որոնց 99 տոկոսը չունեն ձեզ նման բարի մարդիկ,
որ օգնեն մաքրել իրենց պատյանները: Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ինչպե՞ս են ձեր՝
այստեղ կետնրոնացված ջանքերը փոփոխություն իրականացնելու:
Կինը բարձր ծիծաղեց, հետո նայեց իր գրկի կրիային, նրա մաքրեց
նրա պատյանից վերջին ջրիմուռը և ասաց.
- Քաղցրս, եթե այս փոքրիկը խոսել կարողանար, նա կասեր քեզ,
որ ես հենց նոր իրականացրի ողջ աշխարհի փոփոխությունը:
Պատմության իմաստն այն է, որ դուք կարող եք փոխել աշխարհը:
Երևի՝ ոչ միանգամից, բայց մեկ մարդ, մեկ կենդանի, մեկ բարի գործ: Ամեն առավոտ արթնանալիս
պատկերացրեք, որ այն, ինչ անում եք, փոփոխություն է իրականացնում: Դա իրոք այդպես է:
Մյուս 3 պատմությունները ՝ 4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
No comments:
Post a Comment