Իրավագիտություն

ՀՀ Նախագահ

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:




Այց ՀՀ Կառավարություն


Ապրիլի 9-ին 11-րդ դասարանցիների մի խմբով՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն ուսումնասիրելու նպատակով, այցելեցինք ՀՀ Կառավարություն։ Սկզբում փոքրիկ կլոր սեղանի մասնակցեցինք Ալեքսանդր Ղազարյանի հետ, ով պատմեց մեզ «Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչության» մասին, ներկայացրեց վարչության գործունեությունը, և պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Հետաքրքիր էին շատ քաղաքացիների «անիմաստ» բողոքների մասին պատմությունները, որոնք պրն․ Ղազարյանը պատմեց մեզ։ Հանդիպումից հետո, մի փոքր շրջեցինք Կառավարության շենքում, շանոթացանք թեժ գծի աշխատակիցների և նրանց աշխատանքի հետ։ Այս ամենից հետո պրն․ Ղազարյանը մեզ շոկոլադ և ջուր հյուրասիրեց և հեռացավ։ Շրջայցը շարունակեցինք միայն 2 աշխատակցուհիների՝ Նարինեի և Մարգարիտայի հետ, ծանոթացանք վարչապետի առաջին օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ով մեզ նույնպես սիրով պատմեց իր աշխատանքի մասին և պատասխանեց մեր բոլոր հարցերին։  Մեզ նվերներ տվեցին՝ Կառավարության նոթատետրեր և էկո գրիչներ, որոնք, համոզված եմ, մեզնից շատերը դեռ երկար պահելու են որպես հիշողություն։




ՀՀ Կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է, փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողական ծարայությունը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ




Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատեսը նոր է սկսվել, սակայն արդեն շատ հետաքրքիր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել։ Կփորձեմ հնարավորինս կարճ պատմել այն հանդիպումների մասին, որոնց մասնակցել եմ, և հայտնել իմ կարծիքը դրանց վերաբերյալ։

1. Այց Ազգային Ժողով
Մարտի 6-ին այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով, որի արդյունքում ճանաչեցինք նոր պատգամավորների, եղանք ԱԺ թանգարանում, նիստերի սրահում։ Իմացանք Ազգային Ժողովի գործունեության, կանոնակարգի, անդամների մասին, ներկա գտնվեցինք հերթական նիստին, որում քվեարկությամբ երկու օրենք ընդունվեց։ Կարող եք կարդալ ավելին ՀՀ ԱԺ այցի մասին իմ նյութում։

2. Հանդիպում Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Մարտի 13-ին կրթահամալիր էին այցելել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները։ Գրավոր հարցումի մասնակցելուց հետո, ներկա եղանք հանդիպմանը, որտեղ մեզ պատմեցին իրենց գործունեության մասին, ինչից հետո տեղեկացրեցին, վարկերի, ավանդների, ապահովագրությունների և այլ կարևոր ֆինանսական գործարքների մասին։ Արդյունքում շատ հետաքրքիր օգտակար, հետագայում կիրառելի տեղեկատվություն ստացանք, իսկ հանդիպման ամենաակտիվ մասնակիցները կառույցի ներկայացուցիչների կողմից ստացան հատուկ մրցանակներ։



Այց ՀՀ Ազգային Ժողով

Մարտի 6-ին` «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների մի խմբով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով: Նախապես ուսումնասիրություններ էինք կատարել, ծանոթացել էինք Ազգային Ժողովի կայքէջին, և կանոնակարգին:
Հանձնեցինք հեռախոսները, անձը հաստատող փաստաթղթերը, ինչից հետո, միայն, մտանք շենք և ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որտեղ նստեցինք լրագրողների համար հատկացված վայրում: Հետևեցինք ԱԺ հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև քվեարկություններ անցկացվեցին, ինչի արդյունքում երկու նոր օրենք ընդունվեց:




Դատական հայտ
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
Խաղարկային դատարանին
Հայցվոր՝ ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
սովորող Լիանա Վահանի Վահանյան
Պատասխանող՝ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Հայցադիմում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին հրապարակված 2018-2019 ուսումնական տարվա ժամատախտակը ոչ իրավական ճանաչելու մասին։

1. Վեճի փաստական հանգամանքները
Կրթահամալիրի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 12 և 14 կետերի համաձայն՝
12) Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:




Իրավական խնդիր

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

Կարծում եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ օրենքները թույլ են տալիս աշխատողին ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալ աշխատանքի վայրից: Աշխատողի երեխաները 3 և 7 տարեկան են, իսկ այդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար աշխատողը կարող է ամեն օր մինչև 3 ժամ շուտ հեռանալ աշխատանքի վայրից: Ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալով, բացակայած ժամերի քանակը չի գերազանցի վերոնշյալ կետում սահմանված ժամերի քանակը։

No comments:

Post a Comment