Անհատական Ուսումնական պլան

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ  ՊԱ3ՄԱՆԱԳԻՐ N 09.81
27.08.2016 թՔԵրևան


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ուսումնառության պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) կնքում են 9-րդ դասարանի սովորող Լիանա Վահանյանը (այսուհետ` Սովորող), Սովորողի օրինական ներկայացուցիչը`Վահան Վահանյանը (այսուհետ՝ Օրինական ներկայացուցիչ)  և  ՀՀ ԿԳՆ (այսուհետ` Նախարարություն) Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր)  ավագ դպրոց վարժարանը (այսուհետ` Դպրոց), ի դեմս տնօրեն (այսուհետ՝ Տնօրեն)  Մարթա Ասատրյանի, ով գործում է կանոնադրության համաձայն, որպես Սովորողի կրթության պատասխանատուներ (այսուհետ՝ Կողմեր), Սովորողի կրթությունը Կրթահամալիրում և Դպրոցում կազմակերպելու համար։
Պայմանագիրը նախատեսված է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), Կրթահամալիրի կանոնադրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, ուսումնական պլանով և կազմված է Նախարարի 26.12.2009թ. N 1105-Ն հրամանով հաստատված օրինակելի պայմանագրի հիման վրա:

1.    ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

1.   Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է «Ստեղծագործ անհատի կրթական պատվերի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն ապահովում է կրթություն բոլորի համար, Օրենքով երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին, ստեղծագործական աշխատանքի խթանմանՍովորողի վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը, հանրակրթության որակի շարունակական բարելավումը:
2.   Դպրոցը Կրթահամալիրի  մասնաճյուղ է և իրականացնում է միջնակարգ հանրակթական (10-12-րդ դասարանների) ծրագիր։
3.   Դպրոցն իրականացնում է անվճար հանրակրթություն` հանրակրթության պետական չափորոշչով, և Սովորողի անհատական ուսումնական պլանով որոշված լրացուցիչ կրթական ծառայություններ (այսուհետլրացուցիչ ծառայություն), որոնք են.
·    ամենօրյա ուսուցման կազմակերպում անհատական նեթբուքով կամ համարժեք այլ թվային միջոցով, ուսումնական տարածքում անլար համացանցով.
·  ուսումնական կաբինետումլաբորատորիայում, արհեստանոցում, ընթերցարանում համակարգչի, տեսապրոեկտորի, թվային այլ միջոցների կիրառում.
·     սովորողի ընտրությամբ դասընթացի կազմակերպում 12-15 հոգիանոց խմբերով.
·     սովորողի ընտրած ակումբային գործունեության կազմակերպում 12-20 հոգիանոց խմբերով.
· սովորողի սպասարկումորպես մեդիագրադարանի բաժանորդիուսումնական նպատակով Կրթահամալիրի թվային և ուսուցման այլ միջոցներից անարգել օգտվելու հնարավորություն.
·   ֆիզիկական կուլտուրայի կազմակերպում որպես սովորողի ընտրած մարզաձև.
·        հեռավար ուսուցման կազմակերպում սահմանված կարգով.
·    ուսուցման մեջ, այդ թվում` լրացուցիչ կրթության, կայքերիբլոգներիէլեկտրոնային օրացույց-օրագրերիէլեկտրոնային փոստերի գործածում.
·   ուսումնական պլանով, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ընդհանուր մեդիապարապմունքների, ստուգատեսների, փառատոների, նախագծերի, տոների, ուսումնական ճամբարների կազմակերպում.
·        սովորողի անհատական նոթբուքիթվային այլ միջոցների երաշխավորված պահպանում դպրոցում գտնվելու ընթացքում.
·        սովորողի ուսումնական գործունեության, այդ թվում` լրացուցիչ կրթության, մասին ամբողջական տեղեկատվություն համացանցի միջոցով.
·     անհրաժեշտության դեպքում սովորողին սահմանված կարգով, ուսումնական նպատակներով, թվային տեխնիկայի տրամադրում.
· ուսումնական նյութական միջավայրի բարելավում և համապատասխանեցում:


2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1.  Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական պլանին համապատասխան, Սովորողի` սահմանված կարգով հաստատված անհատական ուսումնական պլանի (Պայմանագրի հավելված 1), Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա։
2.     Դպրոցի ուսումնական խմբերը (դասարանները, ակումբային խմբերը) կազմավորվում են Ծրագրով սահմանված կարգով: Ուսուցման կազմակերպման հիմնական ձևը ուսումնական պարապմունքն է։ Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սահմանված կարգով, ըստ հաստատված դասացուցակի և ժամանակացույցի:
3.       Ուսուցումը կազմակերպվում է ԴպրոցումԿրթահամալիրի այլ կրթական օբյեկտներում, Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ուսումնականմարզա-առողջարարականհայրենագիտականէկոլոգիական ճամբարներումուսումնա-արտադրականփորձարարական բազաներումՀՀ կազմակերպություններում:
4.  Սովորողը և դասավանդողը դպրոց են հաճախում անհատական ուսումնական նեթբուքով կամ համարժեք այլ թվային միջոցով։
5.       Դասագրքերի շրջանառու հիմնադրամի դասագրքերը սահմանված կարգով տրամադրվում են նախարարության հաստատած վարձավճարներով: Սովորողը Կրթահամալիրի գրադարանի բաժանորդն էսահմանված կարգով օգտվում է գրադարանի տպագիր և էլեկտրոնային ուսումնական միջոցներիցնյութերից:
6.  Ընթացիկամփոփիչ ստուգումներն իրականացվում են Ծրագրով նախատեսված ժամկետներում և սահմանված կարգով:
7.       Սովորողը հանրակրթական առարկաներից, ընտրությամբ դասընթացներից, ակումբային գործունեությունից կիսամյակային և տարեկան անբավարար գնահատականներ ունենալու դեպքում սահմանված կարգով ստանում և կատարում է առաջադրանքներ, բացառիկ դեպքում սահմանված կարգով կրկնում դասընթացը: Չառաջադիմող սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է կիսամյակային առաջադիմության արդյունքներով:
8.    Սովորողը սահմանված կարգով  ընդգրկվում է լրացուցիչ կրթության պարապմունքներում:
9. Ուսումնական պլանով որոշված պարապմունքներին Սովորողի մասնակցությունը պարտադիր էՊարապմունքից բացակայությունըդրա լրացումը կատարվում են սահմանված կարգով: Անհարգելի բացակայող Սովորողի Պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է:
10. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ Կանոններչպահպանելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքումօրենքով և սահմանված կարգովսովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` ա) նկատողություն, բ) խիստ նկատողություն:
11.   Դպրոցը կարող է միակողմանիտասն օր առաջ տեղյակ պահելով Օրինական ներկայացուցչինսահմանված կարգով լուծել Պայմանագիրըեթե  ՍովորողըՕրինական ներկայացուցիչը չեն պահպանել պայմանագրային դրույթներըկամ Սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները:

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ

1.       Օրինական ներկայացուցիչը պարտավորվում է.
·        նշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար մեկ ուստարում վճարել 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ: Առաջին մուծումը` 13 000 (տասներեք հազար) ՀՀ դրամը, կատարվում է նախքան պայմանագրի կնքելը.
·   պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով անել փոխանցումովԿրթահամալիրի հաշվարկային հաշվինկիսամյակային՝ սեպտեմբերին և հունվարին կամ ամսականվճարելով 13 000 (տասներեք հազարՀՀ դրամԱմսական վճարման դեպքում վճարումը կատարել մինչև տրված ամսվա 5-ը` այն հաշվով, որ առաջին հինգ ամիսների համար վճարումը կատարված լինի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ երկրորդ հինգ ամիսների համար՝ մինչև մայիսի 20-ը:
2.       Ոչ լրիվ ուսումնական տարվա դեպքում ստացած ծառայությունների վճարը հաշվարկվում է ամիսը 13 000 (տասներեք հազարՀՀ դրամ:

1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կողմերի    իրավունքներն    ու    պարտականությունները    սահմանվում    են    ՀՀ  ՍահմանադրությամբօրենսդրությամբԿանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), դպրոցի կանոնադրությամբ, Պայմանագրով։
1.        Տնօրենը պարտավոր է՝
1)  մինչև Պայմանագրի կնքելը Սովորողին և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել առաջարկվող Պայմանագրին, տալ Կանոնադրության, Կանոնների, Դպրոցի կանոնադրության,  Ծրագրի, Կարգերի էլեկտրոնային հղումները (mskh.am).
2)  առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողանալու դեպքում Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպել հեռավար կամ տնային ուսուցում.
3)  Դպրոցում ուսուցումը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխան` Սովորողի համար ապահովելով Ծրագրով սահմանված գիտելիքների, կարողությունների, արժեքների ընդհանրական որակական մակարդակը.
4)  հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին՝ միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.
5)  ստեղծել Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
6)  ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները, միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ  գործողություններ, ինչպես նաև ծխախոտից, ալկոհոլային խմիչքներից, թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.
7)  սահմանված կարգով ապահովել Սովորողի մասնակցությունը Դպրոցի կառավարմանը` առավելագույնս խթանելով ինքնուրույնությունը և անհատական պատասխանատվությունը։
Տնօրենի իրավունքները որոշված են Դպրոցի կանոնադրությամբԿանոններովԿարգերով
1.        Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝
1)  Սովորողին ապահովել անհատական նոթբուքով (նեթբուքով կամ հավասարազոր տեխնիկական այլ միջոցով), ուսումնառության համար անհրաժեշտ գրքերովանհատական ուսումնական միջոցներովտանը՝ համացանցով, դպրոցում իրերը պահելու անհատական պահարանով:
2)  ունենալ էլեկտրոնային հասցե և պատասխանել ուսուցչիԴպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին, հետևել Կրթահամալիրի, Դպրոցի կայքին, Սովորողի բլոգին.
3)  Տնօրենի, Կրթահամալիրի տնօրենի հրավերով ներկայանալ դպրոց.     
4)  ապահովել սովորողի ներկայությունը ուսումնական պարապմունքներինուսումնական ճամփորդություններին և ճամբարներինստուգատեսներինհաշվետվություններին.
5)  ծանոթանալ սովորողի բլոգին, ուսումնական գործունեությանը և կարծիք ուղարկել Տնօրենին.
6)  սահմանված կարգով հատուցել իր, ինչպես նաև Սովորողի կողմից Կրթահամալիրին հասցված վնասը.
7)   Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ պահելուց և օգտագործելուց, ինչպես նաև իրագործել մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող գործողություններ:
2.        Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի.
1)  համագործակցելու Դպրոցի, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող աշխատողների հետ` Սովորողի կրթությունը Ծրագրով իրականացնելու համար.
2)  Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով դիմելու Կրթահամալիրի տնօրենինԿրթահամալիրի խորհրդին, համապատասխան այլ մարմինների.
3)  պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը Կրթահամալիրի խորհրդումԴպրոցի հավաքներում, քննարկումներում, խաղարկային դատարանում, համապատասխան այլ ատյաններում.
4)  մասնակցելու Կրթահամալիրի, Դպրոցի կառավարման, Ծնողական ինքնավարության մարմիններիԿրթահամալիրում իրականացվողմեծահասակների կրթության ծրագրերինԿրթահամալիրի ուսումնական օրացույցով անցկացվող ստեղծագործական հավաքներին, ներքին գնահատման գործընթացներին, առցանց քննարկումներին.
5)  ներդրումներ կատարելու Կրթահամալիրի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներումայդ թվումուսումնա-հայրենագիտական աշխատանքներուսումնական ճամփորդություններստեղծագործականհայրենագիտականէկոլոգիական ճամբարներսովորողների տրանսպորտային փոխադրման կազմակերպում:
3.        Սովորողը իրավունք ունի.
1)  ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի, Դպրոցի կաբինետներից, լաբորատորիաներից, ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում` համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից.
2)  սահմանված կարգով կազմելու իր ուսումնական պլանը և սահմանված կարգով փոփոխություններ կատարելու դրանում.
3)  ընտրելու այն առարկաներըորոնցից պարտադիր տնային աշխատանք է ցանկանում ստանալ.
4)  սահմանված կարգով ստանալու հեռավար ուսուցում.
5)  ընտրելու իր մարզաձևը.
6)  հարցեր ուղղելու դասավանդողներինՏնօրենինԿրթահամալիրի տնօրենին, Կրթահամալիրի խորհրդին.
7)  մասնակցելու առցանց քննարկումներին.
8)  հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
4.            Սովորողը պարտավոր է.
1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները, զերծ մնալ ծեծկռտուքներից.
2) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին.
3) ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
4) սահմանված կարգով մասնակցել դասընթացի ծրագրով կամ Դպրոցի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի կողմից որոշված առցանց ուսումնական պարապմունքներին և քննարկումներին.
5) ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված
6) չծխել, չօգտագործել ոգելից խմիչքներհոգեմետթմրեցնող նյութեր, չունենալ ծխախոտոգելից խմիչքզենքզինամթերքթունավորպայթուցիկ պարագաներառարկաներ, մարմնի վրա դաջվածք, զերծ մնալ մուրացկանությունիցթափառաշրջիկությունիցմոլախաղերից և այլ բնույթի քրեածինհանցավոր արարքներից.
7) սահմանված կարգով մասնակցել Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներինստուգատեսներինծեսերինտոներին.
8) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացնլուն, մասնագիտական փորձառությանը.
9) սահմանված կարգով կատարել ուսումնական հանձնարարությունները.
10)        մասնակցել կրթահամալիրում կազմակերպվող ցուցահանդեսներին.
11)       ունենալ էլեկտրոնային հասցե և պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչիՏնօրենիգրասենյակի ղեկավարիԿրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին, հետևել Կրթահամալիրի, Դպրոցի կայքին և սահմանված կարգով մասնակցել Դպրոցի կայքի աշխատանքներին, վարել անձնական ուսումնական բլոգ.
12)        մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանելուն, ուսումնական տարածքի, Դպրոցի շրջակա միջավայրի և գույքի խնամքին

5.  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով.
1) Օրինական ներկայացուցչի և Սովորողի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի նախաձեռնությամբ.
3) եթե Դպրոցը լուծարվել կամ վերակազմակերպվել է.
4) եթե Սովորողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։

6.  ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ  ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1.          Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքելու պահից և գործում է մինչև հաջորդ ուսումնական տարվա համար պայմանագիր կնքելը:
2.        Կրթահամալիրի դպրոցից դպրոց տեղափոխվելիս, եթե կրթական աստիճանը չի փոխվում, Պայմանագիրը շարունակում է գործել: Կողմերի նախաձեռնությամբ անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են հավելվածով:

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Կողմերի տարաձայնությունները լուծվում են Կանոններով սահմանված կարգով, փոխադարձ համաձայնությամբ:

8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.     Սույն  պայմանագիրը   կազմված  է    հայերեն:
2.     Սովորողին ուղարկվում է հաստատաված պայմանագրի էլեկտրոնային տարբերակը:
3.      Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի։

No comments:

Post a Comment