12 April 2018

Ուսումնական ապրիլ

ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ
Ապրիլի 3-7



Ապրիլի 9-14
Գործնական քերականություն
1. Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետեվ այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:


2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր նավահանգստում անտարբեր կանգնած նավաստիներին:
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տղան հասավ իր երազանքին:
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք այն մարդկանցից, ում հանդիպեցինք կեսօրին:
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

Դեռ կլսեք նրանց մասին, ում այսօր նախատում էիք:

06 April 2018

Նկատել հաճելին

Նկատել հաճելին
(թարգմանություն ռուսերենից)

1. Յուրաքանչյուր ակնթարթ լի է հաճելի պահերով: Եվ այն՝ինչքան ես կարող եմ վայելել հաճելին, կախված է այն նկատելու իմ կարողությունից: Օրինակ՝ նկատե՞լ եմ ես արդյոք այն կոկոսով ապուրի համի բոլոր երանգները, որն ուտում էի ճաշին:
2. Հաճելին կարող է շատ տարբեր լինել. մարմնում, ձայներում, նրանում, ինչ-որ ես տեսնում եմ իմ առջև: Մենք որդուս հետ 9-10 ամսականից մի խաղ ենք խաղում. «Մարմնում ո՞րտեղ է հիմա հաճելի», ներքին ուշադրությամբ սովորում ենք գտնել այդպիսի մասերը: Նա մատնացույց է անում մեկ այտի վրա, մեկ փորի և այլն: (Նույն խաղը, օգնում է ցավի ժամանակ ցույց տալ ցավացող մասի ուղիղ տեղը, իսկ հետո ուշադրությունը շեղել այն մասերին, որտեղ հաճելի է. Ցավը տանելը, այդ դեպքում ավելի հեշտ է դառնում, տղաս արագ շեղվում է):
3. Եթե այն, ինչ ես ապրում եմ բաժանենք «հաճելիի», «տհաճի» և «չեզոքի», չեզոք ապրումները նույնպես պարգևում են հաճելի պահեր:
4. Հանգիստն ու բացակայությունը կարող են ընկալվել որպես հաճելի մի բան: Օրինակ՝ձայներում կամ մտքերում լռությունը: Ենթադրենք, սառնարանը հենց նոր աղմկում էր և հանկարծ դադարեց: Եվ միանգամից շատ հաճելի է:
5. Ուշադրության որակը կարող է ինքն իրեն դառնալ հաճելի բան, նույնիսկ եթե ուշադրության առարկան ինչ-որ տհաճ բան է:
6. Գոյություն ունի խորը-հաճելի զգացողությունների մի շարք: Օրինակ՝ կարեկցանք, ուրախություն, ընկերասիրություն, երախտագիտություն: Ամեն օրն ավարտելով փոքրիկ երախտագիտությունով`ես օրվանից հաճելի զգացողություն եմ թողնում:
7. Կյանքը կարելի է չափել ոչ թե երկարությամբ, այլ խորությամբ և լիությամբ: Կյանքի ամբողջականությունը կախված է ուշադրությունից. որքան ես կարողանում նկատել այն, ինչ կատարվում է (հաճելին այդ թվում):
Դուք նկատե՞լ եք, որ լինում են օրեր, որոնք այնքան հագեցած, պայծառ և յուրահատուկ են, որ ամիսներ են թվում:

Աղբյուրը՝ sobiratelzvezd.ru

Դու երբեք բաց չես թողնում կյանքը

Դու երբեք բաց չես թողնում կյանքը
(թարգմանություն ռուսերենից)

Դու երբեք բաց չես թողնում կյանքը: Կյանքն այնտեղ է, որտեղ դու գտնվում ես: Դու քեզ երջանիկ ես զգում, երբ դու լիովին ներկա ես, ընկե՛ր, և քո ուշադրությունը չի բաժանվում սրա և նրա միջև: Երբ քո կեսն այստեղ է, մյուս կեսն ուզում է լինել այնտեղ, որտեղ էլ որ «այն» չլինի:
Բավականությունը, որը դու փնտրում ես, երբեք փնտրելով չի գտնվելու: Բավականություն նշանակում է սիրել այն տեղը, որտեղ դու կաս: Դա նշանակում է, որ դու լիանում ես ներկա պահով հետաքրքրասիրությամբ, խոստովանությամբ, և երախտագիտություն, և նույնիսկ սիրում ես քո այն մասերը, որոնք չեն կարող սիրել, որոնք չգիտեն ինչպես սիրել, կամ ինքն իրեն արժանի զգալ: Այդ հսկա երջանկությունը գերազանցում է նույնիսկ մեր ժամանակավոր դժբախտությունը:
Այն ընդարձակ է, ինչպես երկինքը, մեծ, ինչպես օվկիանոսները: Դա մեր իրական բնությունն է: Եվ երբ մենք դադարում ենք փնտրել այն, երբ մենք ծնկների վրա ենք ընկնում և հանձնվում, մենք հասկանում ենք, որ այն այստեղ է: Այնքան մոտիկ, այնքան ինտիմ, երբեք չբացակայող, երբեք չկորած, միշտ մոտ: Դա այն սերն է, որը մենք միշտ փնտրում ենք: Դա տունն է:

Աղբյուրը՝ sobiratelzvezd.ru